«Ֆիլիպ Մորրիս Արմենիան» կոչ է անում հաշվի առնել այն քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր ընտրել են նիկոտին ստանալու ավելի լավ այլընտրանք ու հրաժարվել սիգարետից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+34.09 oC

«Ֆիլիպ Մորրիս Արմենիան» կոչ է անում հաշվի առնել այն քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր ընտրել են նիկոտին ստանալու ավելի լավ այլընտրանք ու հրաժարվել սիգարետից

19:04 07.02.2020

Ծխախոտի տաքացման համակարգերի հավասարեցումը սիգարետին ըստ երևույթին ստիպում է ծխողներին մնալ նիկոտին ստանալու ամենավնասակար ձևի՝ սիգարետի սպառողներ։

Այս հաղորդագրությամբ «Ֆիլիպ Մորրիս Արմենիան» դիմում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին՝ կոչ անելով ապահովել Հայաստանի Հանրապետության «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրինագծի բազմակողմանի քննարկումն ու հաշվի առնել այն քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր ընտրել են նիկոտին ստանալու ավելի լավ այլընտրանք և հրաժարվել սիգարետից։

Երկրորդ ընթերցմանը ներկայացված օրինագիծը զգալիորեն տարբերվում է առաջին ընթերցմամբ ընդունված տեքստից և ներմուծում է մի շարք նոր սահմանափակումներ էլեկտրոնային սիգարետի ու թութունի տաքացման էլեկտրոնային համակարգերի վաճառքի և օգտագործման վերաբերյալ: Առաջարկվող սահմանափակումներն անհիմն են:

Այսպիսով, օրինագծով առաջարկվում է.

– հավասարեցնել նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերը սիգարետին,

– արգելել ծխախոտի տաքացման համակարգերի և էլեկտրոնային սիգարետի օգտագործումը փակ տարածքներում,

– արգելել ծխախոտի տաքացման համակարգերի և էլեկտրոնային սիգարետի օգտագործումը սրճարանների, բարերի, ռեստորանների բաց տարածքներում,

– արգելել ծխախոտի տաքացման համակարգերի և էլեկտրոնային սիգարետի ցուցադրությունը  խանութների ցուցափեղկերի վրա,

– ամբողջովին արգելել հաղորդակցությունը սպառողի հետ՝ զրկելով նրան նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերի վերաբերյալ ամբողջական ու օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու հնարավորությունից։

Երկրորդ ընթերցմանը ներկայացված փոփոխությունների ընդունումը հանրապետության հարյուր հազարավոր չափահաս ծխողներին կզրկի ինչպես սիգարետի համեմատ ավելի լավ այլընտրանքի վերաբերյալ տեղեկատվության, այնպես էլ, ըստ էության, ծխախոտի տաքացման համակարգերի հասանելիությունից։

Նշված առաջարկություններն ամբողջությամբ անտեսում են գիտական ​​ապացույցների հսկայական ծավալը, որը վկայում է․ առանց ծուխ արտադրատեսակների գոլորշու մեջ առկա վնասակար և պոտենցիալ վնասակար նյութերի մակարդակը միջինում 95%-ով ավելի ցածր է, քան սիգարետի ծխում։

Հենց այս պատճառով ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի վարչությունը պաշտոնապես թույլատրել է IQOS-ի վաճառքն ու առաջխաղացումը երկրում այն մեկնաբանությամբ, որ դա «համահունչ է հանրային առողջությունը պաշտպանելուն»:

Ընկերությունը շեշտում է, որ ծխախոտի տաքացման IQOS էլեկտրոնային համակարգի օգտագործման դեպքում այրում տեղի չի ունենում։ Սա հաստատված է ԵՄ և այլ երկրների կարգավորող մարմինների կողմից։ Ապացուցված է, որ IQOS-ի գոլորշին պարունակում է միջինում 95%-ով ավելի քիչ վնասակար նյութեր, քան սիգարետի ծուխը: Բացի դրանից՝ IQOS-ի օգտագործումը փակ տարածքում բացասաբար չի ազդում օդի որակի վրա, ինչը հաստատված է թունաբանական գնահատմամբ։

«ՖՄԻ-ն իր ուսումնասիրությունների արդյունքները ներկայացրել է պետական ​​կարգավորող մարմիններին և համաշխարհային գիտական ​​հանրությանը: Մենք վստահ ենք մեր գիտական ուսումնասիրությունների արդյունքների վրա։ Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ իրենց փորձից գիտեն, որ IQOS-ը ավելի լավ այլընտրանք է սիգարետին։ Ո՞վ է ստանձնելու պատասխանատվությունը այն օգտատերերի համար, ովքեր նոր փոփոխությունների ընդունման պատճառով ստիպված կլինեն վերադառնալ սիգարետ ծխելուն:

Օրինագիծը չարդարացված հարված է հազարավոր այն ծխողների բարեկեցությանը, ովքեր արժանի են սիգարետի այլընտրանքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալուն, ինչպես նաև տարբերակված մոտեցմանը ցանկացած այլընտրանքային արտադրանքի նկատմամբ։ Մենք կոչ ենք անում համապարփակ քննարկում անցկացնել ՝ ներգրավելով ոչ միայն գիտական հանրությանը, այլև արտադրանքի սպառողներին»,- նշել է «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության գլխավոր կառավարիչ Նատալյա Մայորովան ու հավելել․

«Վստահաբար, ծխողները պետք է հրաժարվեն սիգարետից։ Բայց մենք գիտակցում ենք նաև, որ շատերը դա չեն անում: Եվ այդ մարդիկ հասանելի ավելի լավ այլընտրանք ստանալու իրավունք ունեն։ Օրինագիծը չպետք է խանգարի դրան»։

Առ այսօր «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը», որի դուստր ձեռնարկությունն է «Ֆիլիպ Մորրիս Արմենիան», ներդրել է ավելի քան 6 միլիարդ դոլար հիմնարար հետազոտությունների, արտադրանքի մշակման, գիտական ​​հիմնավորման և առանց ծուխ արտադրատեսակների արտադրության մեջ: IQOS-ը հասանելի է արդեն 52 երկրներում, իսկ օգտատերերի թիվը, ՖՄԻ հաշվարկներով, մոտենում է 14 միլիոնին։

2018 թվականին IQOS-ն առաջին անգամ ներկայացվեց Հայաստանում, ինչը ընկերության՝ անծուխ ապագա կերտելու առաքելության հերթական քայլն էր։

Փետրվար 7, 2020 թ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքը

15:08 20.08.2025

«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքը

Եղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...

SHANTNEWS

15:00 20.08.2025

SHANTNEWS

Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել

14:54 20.08.2025

Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի իր գնահատականները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետին

14:41 20.08.2025

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և […] ...

Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

14:36 20.08.2025

Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և […] ...

Դիլիջանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

14:24 20.08.2025

Դիլիջանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կիմա Մարգարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, Դիլիջան համայնք), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ • առաստաղների և պատերի մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, առկա […] ...

BACK_TO_TOP