20:49 07.02.2020
Ի՞նչ տեսակետ են հայտնում արտախորհրդարանական քաղաքական ուժերը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: SHANTNEWS.am-ը զրուցել է նրանց հետ:
Այսպես, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանն ասաց, որ «Ժառանգությունը» համաձայն է խորհրդարանական մեծամասնության և վարչապետի գնահատականի հետ: Նա ընդգծեց, որ դա եղել է նաև «Ժառանգության» գնահատականը: Բայց նաև նշեց, որ հանրաքվեի պարագայում ինքը որոշակի վտանգ է տեսնում:
ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանն էլ, խոսելով բովանդակային խնդիրների մասին, նշեց.
«Այս ձևով օրենքն ընդունելու պարագայում մենք փոփոխություն ենք կատարում մի նորմում, որն իրեն արդեն սպառել է»:
Նա նաև ավելացրեց՝ ՍԴ-ն քաղաքականացվում է տասնամյակների համար.
«Մի պահ պատկերացնենք, որ հանրաքվեով անցավ, անտեսվեց, որ Սահմանադրություն է խախտվել, 7 դատավորները գնացին տուն և 7 նոր դատավոր ընտրեց Ազգային ժողովը: Պարզ է, որ նրանք քաղաքականացված են, բայց նրանք ընտրվում են 12 տարի ժամկետով: 12 տարի հետո նրանց լիազորությունները կդադարեն, և այդ ժամանակ գործող ԱԺ մեծամասնությունը դարձյալ կնշանակի քաղաքականացված դատավորներ, և այդ ցիկլը կունենանք 12 տարվա պարբերականությամբ: Այսինքն՝ այն, ինչ հիմա անում ենք, երկարաժամկետ վնասներ է հասցնելու մեզ»:
Դ. Հարությունյանն ընդգծեց նաև, որ ցանկացած ոլորտում միշտ խնդիրներ առկա են, որոնք պետք է լուծելով գնալ առաջ.
«Բայց սա ոչ այն խնդիրն է, որ պետք է լուծել, ոչ էլ լուծման ճանապարհն է լուծման ճանապարհ»:
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն էլ նկատեց, որ ՍԴ-ի հարցը հեղափոխությունից բավական ժամանակ անց այդպես էլ չի լուծվել: Ասում է՝ դա սպառնալիք է դառնում ժողովրդավարության ու հեղափոխության ճակատագրի համար:
Իսկ դիրքորոշումը հստակեցնելուց հետո ասաց, որ հնարավոր է՝ նաև քայլեր ձեռնարկեն:
«Այն փոփոխությունը, որով հանդես է գալիս քաղաքական մեծամասնությունը, վերաբերում է սահմանադրական գործող կազմի 9 անդամներից 7-ի լիազորությունների դադարեցմանը: Այս փոփոխությունը միանշանակ տրամաբանական չէ, որովհետև այն նորմը, որը փոփոխության է ենթարկվում, արդեն իրացված է: Բայց անգամ այդ պարագայում ենթակա էր ՍԴ կողմից Սահմանադրության համապատասխանության գնահատման»,- այս մասին էլ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
Մանրամասները` տեսանյութում:
15:08 20.08.2025
«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքըԵղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...
14:54 20.08.2025
Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի իր գնահատականները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...
14:41 20.08.2025
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և […] ...
14:36 20.08.2025
Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքներըՕգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և […] ...
14:24 20.08.2025
Դիլիջանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կիմա Մարգարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, Դիլիջան համայնք), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ • առաստաղների և պատերի մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, առկա […] ...