20:20 07.02.2020
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, Սոցիալական և առողջապահական ծրագրերի համակարգող Գայանե Ղազարյանը և «Եվրոդենտ» ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Գրիգորյանն այցելեցին «Վանաձորի Տարեցների տուն / Vanadzor Old Age Home» հիմնադրամ, որտեղ 2019 թ. նոյեմբերից սկսած՝ «Եվրոդենտ» ՍՊԸ-ն «Տարեցների տան» բնակիչներին «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ մատուցում է ատամնաբուժական ծառայություններ:
«Եվրոդենտ» ՍՊԸ-ն «Տարեցների տանը» ստեղծել է ժամանակավոր ատամնաբուժական սենյակ, որտեղ մասնագետները բոլոր տարեցների ամբողջական զննումից հետո իրենց հետևողական ծառայությունն են մատուցում 36 տարեցի՝ լուծելով նրանց ատամնաբուժական խնդիրները, կանխելով դրանցից բխող առողջական վնասները և, իհարկե, հնարավորություն ստեղծելով լիարժեք սնվելու համար:
«Իմ քայլը» հիմնադրամի ներկայացուցիչները ծանոթացան արված աշխատանքներին, զրուցեցին տարեցների հետ և «Տարեցների տան» ղեկավար Մանուշակ Օհանյանի ու «Եվրոդենտ» ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Գրիգորյանի հետ քննարկեցին հետագա անելիքները։
«Վանաձորի տարեցների տանը» աշխատանքները ավարտելուց և դրա արդյունավետությունը գնահատելուց հետո՝ Հիմնադրամը նախատեսում է ծրագիրը դարձնել շարունակական և իրականացնել տարեցների այլ խնամքի կենտրոններում:
15:27 20.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 20-ին15:16 20.08.2025
Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ՊապուաշվիլիԵվրամիությունը պետք է դադարեցնի Վրաստանից պահանջել սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սոցիալական ցանցերում հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Զինված հակամարտության թեժ պահին, ինչպես Բրյուսելն արեց, ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը, որը երեք պատերազմ է անցել, սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ», – գրել է նա։ Ավելին, ինչպես նշել է Պապուաշվիլին, Եվրամիությունը «չպետք է նաև […] ...
15:08 20.08.2025
«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքըԵղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...
14:54 20.08.2025
Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի իր գնահատականները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...
14:41 20.08.2025
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և […] ...
14:36 20.08.2025
Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքներըՕգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և […] ...