14:00 08.02.2020
Հայաստանը և՛ Կասպյան պետություն է, և՛ Սևծովյան պետություն է, և՛ Միջերկրածովյան՝ չնայած, որ ելք չունի դեպի այդ ծովեր։ Այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում։
Մյուս ուղղությունն էլ Պարսից ծոցի երկրներն են, որոնց անդրադարձել է նախագահ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը խաչմերուկ է այս տարածքում և լավ հարաբերություններ ունի Կատարի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ Իսկ այդ պետությունները, ըստ Սարգսյանի, ունեն քաղաքական, տնտեսական ու նաև մեդիայի մեծ ազդեցություն։
«Հայաստանի նման պետությունը բնականորեն պետք է շատ մոտ հարաբերություններ ունենա բոլորի հետ։ Հիմա տվյալ դեպքում մենք մի փոքրիկ առավելություն ունենք … Առավելություն ունենք, որ ես անձնապես և մեր պետությունը, իհարկե, երկուսի հետ էլ ջերմ հարաբերություններ ունենք։ Երկու կառավարող և՛ ընտանիքների, և՛ ղեկավարության, և՛ բիզնես էլիտայի հետ ես երկար տարիների հարաբերություններ ունեմ, և´ Ալ-Թանի ընտանիքի, որ ղեկավարում են Կատարը, և՛ բին Զայեդ ընտանիքի հետ, որ կառավարում են Էմիրությունները։ Հետևաբար չօգտագործել այս հնարավորությունը սխալ կլիներ»,- ասել է Արմեն Սարգսյանը։
Նրա խոսքով՝ այդ պետություններ այցերի արդյունքները արագ չեն լինում, բայց կան նաև այդպիսի դեպքեր․ նախագահը որպես օրինակ հիշեցրեց, որ իր Կատար այցի ժամանակ էմիրը հայտարարել է, որ հայերը կարող են Կատար այցելել առանց վիզայի։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել SHANTNEWS-ին, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը:
15:08 20.08.2025
«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքըԵղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...
14:54 20.08.2025
Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի իր գնահատականները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...
14:41 20.08.2025
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և […] ...
14:36 20.08.2025
Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքներըՕգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և […] ...
14:24 20.08.2025
Դիլիջանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կիմա Մարգարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, Դիլիջան համայնք), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ • առաստաղների և պատերի մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, առկա […] ...