12:41 08.02.2020
Հայկական հումանիտար խումբն արդեն մեկ տարի Սիրիայում առաքելություն է իրականացնում: 2019 թվականի փետրվարի 8-ից մինչև 2020 թվականի փետրվարի 8-ը ականազերծողները մաքրել են 126 հազար քառակուսի մետր տարածք, որից մոտ 91 հազար քառակուսի մետր հատվածը (ականներով և պայթուցիկ զինամթերքով վարակված համար 1 և համար 2 տարածքները) ստուգազննվել և հանձնվել են Հալեպի նահանգային իշխանություններին: Այս մասին տեղեկանում ենք Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից:
Հանձնման վկայականի համաձայն՝ Ալ Հուսեյնիա բնակավայրի նշված տարածքներն անվտանգ են և պիտանի հետագա նպատակային օգտագործման համար: Հայ մասնագետներն ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերել են 1 հատ հակատրանսպորտային ական, 10 հատ ՏՄ-62 հակատանկային ական, 3 հատ ՄՕՆ-50 հակահետևակային ական, 11 հատ ՊՄՆ- 2 հակահետևակային ական, 8 հատ ՕԶՄ-72 հակահետևակային ական, 3 հատ 82 մմ ականանետի ական, 2 հատ Արկ, 1 հատ Արկ ՌՊԳ-1, 1 հատ Արկ Դ-30, 2 հատ Արկ 100 մմ, 1 հատ Կասետային ռումբ, 1 հատ կրակած հրթիռի կրիչ, 3 հատ Նռնակ Ֆ-1, 1 հատ Պայթուցիչ ԱՕ-2,5 ՊՏՄ, 17 հատ Մ-42 ենթազինամթերք, 7 հատ ինքնաշեն պայթուցիկ սարք: Հումանիտար խմբի բժիշկները (վիրաբույժներ, էնդոկրինոլոգ, թերապևտ, դիմածնոտային վիրաբույժ, գինեկոլոգներ, մանկաբույժներ, մաշկաբան, ատամնաբույժ, անեսթեզիոլոգ, համաճարակաբան, թունաբան) մեկ տարվա ընթացքում աջակցություն են ցուցաբերել 10 հազար 114 հիվանդի: Կատարվել է 1354 լաբորատոր հետազոտություն:
Այս ընթացքում հայ մասնագետներն ականների վտանգի իրազեկման և առաջին բուժօգնության տասնյակ դասընթացներ են կազմակերպել Հալեպում:
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը» «Մենք ձեզ հետ ենք» և «Մի բուռ ժպիտ» խորագրերով մարդասիրական ակցիաներ է իրականացրել. հավաքվել են նվերներ և փոխանցվել են սիրիացի երեխաներին (երկրորդ ակցիան դեռ ընթացքի մեջ է, նվերները շուտով կհասցվեն Հալեպ): Հումանիտար խմբի բժիշկները պարբերաբար անհրաժեշտ դեղորայք են տրամադրում Հալեպի հոսպիտալին: 2019 թվականին ականազերծման աշխատանքներ են իրականացվել նաև Հայաստանում։ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» ու «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի» գործակցությամբ 16180 քառակուսի մետր տարածք է մաքրվել։ 2018 թվականի աշխատանքների հանրագումարում՝ համայնքային իշխանություններին է հանձնվել 25 հազար քառակուսի մետր ականազերծված տարածք։ Ականազերծման ընթացքում հայտնաբերվել է 7 միավոր չպայթած զինամթերք, այդ թվում՝ հակահետևակային ականներ, 125 մմ արկ, Ֆ1 տեսակի ձեռքի նռնակ։ Անցած տարի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում իրականացվել են մարտական գործողությունների տարածքի մաքրման աշխատանքներ։
Ըստ ՀԱՓԿ ՊՈԱԿ պլան-առաջադրանքի՝ «Հալո Թրաստ» կազմակերպության կողմից մաքրվել է շուրջ 40 հազար քառակուսի մետր տարածք։ Նշենք, որ ականազերծման աշխատանքների ժամանակ օգտագործվում են ԱՄՆ Պետական դեպարտամենտի կողմից Հայաստանին տրամադրված հանդերձանքն ու սարքավորումները։ 2019 թվականին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» Ականների վտանգի իրազեկման մասնագետները 11 հազարից ավելի աշակերտների և ուսուցիչների համար դասընթացներ են անցկացրել, պատմել ականների վտանգի մասին, ծանոթացրել անվտանգ վարքագծի կանոններին։ Թարմացվել է նաև ականներից տուժածների տվյալների բազան։
15:16 20.08.2025
Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ՊապուաշվիլիԵվրամիությունը պետք է դադարեցնի Վրաստանից պահանջել սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սոցիալական ցանցերում հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Զինված հակամարտության թեժ պահին, ինչպես Բրյուսելն արեց, ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը, որը երեք պատերազմ է անցել, սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ», – գրել է նա։ Ավելին, ինչպես նշել է Պապուաշվիլին, Եվրամիությունը «չպետք է նաև […] ...
15:08 20.08.2025
«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքըԵղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...
14:54 20.08.2025
Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի իր գնահատականները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...
14:41 20.08.2025
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և […] ...
14:36 20.08.2025
Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքներըՕգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և […] ...