Իսրայելում պարտքս համարեցի բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը․ ՀՀ նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+34.09 oC

Իսրայելում պարտքս համարեցի բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը․ ՀՀ նախագահ

14:03 08.02.2020

Հայաստանի նախագահի ներկայությունը Իսրայելում Հոլոքոստի հիշատակին նվիրված երկօրյա միջոցառումներին գնահատվել է ըստ արժանվույն։ Եվ քանի որ այնտեղ քննարկվել է նաև այլատյացության դեմ պայքարը, դա իսկական տեղն է եղել, որ ներկա լինի նաև ՀՀ նախագահը։ Այս մասին հենց նախագահ Արմեն Սարգսյանը ասել է «Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում։

«Ես հանդիպումներ ունեցա և՛ Կնեսետում՝ իրենց պառլամենտում, և՛ առանձին` նախագահի հետ, և՛ վարչապետի հետ։ Այդ երկու պաշտոնական հանդիպումների ժամանակ ես իմ պարտքը համարեցի բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը և այն դնել ոչ թե ցածի դարակում, որտեղ հավաքված են այն սկզբունքները, մտքերը, գաղափարները, գործունեությունները, որոնք խոսում են ազգային շահի, հարաբերությունների մասին, այլ բարձրացնել այն վերև, որտեղ խոսվում է բարոյականության և համամարդկային արժեքների մասին»,- ասել է նախագահը։

Սարգսյանի խոսքով՝ աշխարհում այլատյացությունն ու անհանդուրժողականությունն այնքան են ավելացել, որ այդ ամենը կարող է նորից կրկնվել։ Այդ դեպքում բոլորը, ըստ նախագահի, պետք է համախմբվեն հենց վերին մակարդակում։

«Իմ թեզը շատ պարզ է։ Եթե մենք ուզում ենք` բոլորս համախմբվենք, ապա մեր բոլորի հարաբերությունները այդ համախմբման մեջ պետք է լինեն վերևի դարակում՝ բարոյականության, մարդկայնության, մարդկության բարձրագույն արժեքների ճանաչման դարակում»,- ասել է նախագահը։

Նա նշեց, որ և՛ Իսրայելի խորհրդարանում, և՛ Իսրայելի նախագահի հետ հանդիպմանը ինքը ասել է, որ իր համար տարօրինակ է և անընդունելի է, որ Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այդպիսի պայմաններում, երբ հաշվի են առնվում շահերն ու հարաբերությունները, ըստ Սարգսյանի, հնարավոր չի լինի բոլորին համախմբել այլատյացության դեմ։

Արմեն Սարգսյանի խոսքով` իր փաստարկումները բացասական չեն ընկալվել, վերաբերմունքը բավական դրական է եղել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքը

15:08 20.08.2025

«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքը

Եղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...

SHANTNEWS

15:00 20.08.2025

SHANTNEWS

Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել

14:54 20.08.2025

Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի իր գնահատականները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետին

14:41 20.08.2025

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և […] ...

Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

14:36 20.08.2025

Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և […] ...

Դիլիջանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

14:24 20.08.2025

Դիլիջանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կիմա Մարգարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, Դիլիջան համայնք), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ • առաստաղների և պատերի մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, առկա […] ...

BACK_TO_TOP