20:54 08.02.2020
Գյումրիի քաղաքապետարանի հաշվեկշռից դուրս է գրվել 35 անուն գույք: Դրա մասին կա ավագանու համապատասխան որոշում: Այն շենք-շինություններն են, որոնք տարբեր տարիներին օտարվել են, բայց շարունակել են գտնվել քաղաքապետարանի հաշվեկշռում: Գույքի մի խումբն էլ տարիներ շարունակ հաշվեկշռում է եղել, բայց պարզվել է, որ ընդհանրապես գոյություն չունի: Երբ է վերացվել ու օտարվել համայնքապատկան գույքը, ինչու այդ մասին փաստաթղթերը չեն պահպանվել: Այս հարցերն ուսումնասիրում է Շիրակի մարզի դատախազությունը: Դիմում իրավապահներին ներկայացրել է Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:
Ամեն տարի քաղաքապետարանը համայնքային գույքի ցանկը հաստատում է, որ պարզ լինի, թե ինչքան է քաղաքի ունեցվածքը: Գյումրիի ունեցվածքը ցանկով ավելի շատ է, քան իրականում կա: Այս մասին պարզ դարձավ հոկտեմբերին ավագանու հերթական նիստի ընթացքում, երբ ավագանու հաստատմանը ներկայացվեց 35 անուն գույքը համայնքային հաշվեկշռից դուրս հանելու հարցը: 35 անուն գույքը երեք խմբի են բաժանել, այսինքն՝ 3 առանձին պատճառ կա շենքերը քաղաքի հաշվեկշռից հանելու համար: Գոյություն չունեցող 22 կառույց է քաղաքապետարանի ցանկում առանձնացված: Դրանք պահակատներ են, կաթսայատներ, ավտոտնակներ և այլ շինություններ:
Ինչ փաստաթղթեր կան պահպանված կադաստրում: Այս մասին Shantnews-ը զրուցել է կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Արայիկ Առաքելյանի հետ:
«Եթե տվյալ գույքի նկատմամբ կադաստրի պետական գրանցում եղել է, բնականաբար, տեղեկություններ կարող ենք տրամադրել նրանց, ովքեր իրավունք ունեն ստանալ նման տեղեկատվությւոն: Իսկ եթե գույքը պետական գրանցում չի անցել, մենք չենք տիրապետում այդ ինֆորմացիային: Կարող եմ ասել, որ «Տրոլեյբուսային պարկը» գրանցում անցել է, իմ հիշելով: Իհարկե, դա շատ շուտ է եղել, բայց գրանցված է: Օրինակ, ասում են, գույք կաթսայատուն, ես ինչ գիտեմ ինչ կաթսայատուն է: Այս դեպքում չենք կարող տեղեկություն տրամադրել: Դրա համար պարտադիր նույնականացում է պետք: Անի թաղամասում մի քանի կաթսայատներ են եղել: Եթե կաթսայատան նկատմամբ իրավունքի պետական գրանցում ստացել են ու ենթադրենք, քանդվել է, դա այլ խնդիր է, որը կապ չունի կադաստրի հետ: Մեր մոտ նման ուսումնասիրություն չի կատարվում , նման դեպքերը համայնքի կողմից պետք է ուսումնասիրվեն: Նաև այսպիսի հարց կա, եթե գրանցում ստացել է, ուրեմն ամեն տարի սեփականատերը գույքահարկ է վճարել: Իսկ եթե քանդել է, ուրեմն նախ պետք է դիմեին համայնքին, նոր քանդեին:Իսկ եթե չեն դիմել ու քանդել են, դա այլ խնդիր է»,-Shantnews-ին ասել է Արայիկ Առաքելյանը:
Ավելի վաղ Գյումրիի գլխավոր ճարտարապետը Shantnews-ին ասել էր, որ գույքի օտարումը տեղի է ունեցել մինչև 2010 թվականը: Համայնքային գույքի օտարման ու անհետացման հարցը հիմա դատախազությունն է ուսումնասիրում: Քաղաքապետարանից արդեն պահանջել ու ստացել են բոլոր այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են նշված գույքին: Ըստ քաղաքապետարանի ցանկի`դրա ընդհանուր արժողությունը կազմում է 90 մլն դրամ:
12:30 22.07.2025
Հրդեհ ավտոմեքենայումՀուլիսի 22-ին, ժամը 10:39-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 11:04-ին: […] ...
12:25 22.07.2025
Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ ՈւնիվերսիադաԳերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...
12:21 22.07.2025
Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...
12:12 22.07.2025
Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհըՄեկնարկել է Տ-1-33, Կոշ (Տ-1-8)-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
12:05 22.07.2025
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...