Shant Sport HD հեռուստաալիքն արդեն եթերում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+26.09 oC

Shant Sport HD հեռուստաալիքն արդեն եթերում է

21:41 08.02.2020

«Շանթ»-ի պրեմիում ալիքների թիվն ավելացել է ևս մեկով: Այսուհետ Shant digital TV հավելվածի բաժանորդներն արդեն թեմատիկ 6 պրեմիում ալիքներ դիտելու հնարավորություն ունեն:

Ամեն անգամ SHANT DIGITAL TV հավելվածի մասին պատմելիս խոստանում ենք` կլինեն համալրումներ և նոր ալիքներ: Խոստանում ենք` դա իրագործելու հստակ պայմանով: Մեկ անգամ չէ, որ մեր հեռուստադիտողները դրանում համոզվել են: Ասվածը հերթական անակնկալով փաստենք: Այսպիսով՝ «Շանթի» պրեմիում ալիքները համալրվում են:

Մեր թեմատիկ HD ալիքների կողքին այսուհետ կլինի նաև երկար սպասված Shant Sport ալիքը: Ասել է թե սպորտային աշխարհն իր լարված պահերով, հույզերով ու սպասումներով  24 ժամ /7օր ռեժիմով, այսինքն՝ շաբաթվա բոլոր օրերին ու ժամերին անդադար կլինի SHANT DIGITAL TV հավելվածի բաժանորդների էկրանին: Shant Sport-ի եթերը լի է լինելու բազմապիսի մարզաձևերի ինտրիգային ու լարված մրցաշարերով:

Համալրումներն էլ պատահական չեն արվում: Մշտադիտարկման արդյունքում պատկերացում է ձևավորվում, թե որ մարզաձևերն են ավելի հետաքրքիր հայ հեռուստադիտողի համար: Անառարկելի փաստ է առաջին տեղում միշտ ֆուտբոլն է, բայց shant sport-ը ուշադրություն է դարձնելու այլ մարզաձևերի ևս, անգամ այնպիսի մարզաձևերի, որոնց մասին գուցե առաջին անգամ լսեք` իհարկե ուշադրության կենտրոնում պահելով նաև հայ մարզիկների մրցելույթները:

Shant Sport-ում կտեսնեք Հենրիխ Մխիթարյանի խաղերը,  մեր եթերում նաև աշխարհահռչակ հայ մարզիկների ելույթներ են լինելու: Հիմա մեկ այլ առանցքային փաստի մասին, որը «Շանթ»-ի համար կարևորագույն  հանգամանք է: Առաջին անգամ հայ հեռուստադիտողը հնարավորություն ունի դիտելու հայալեզու սպորտային ալիք: Բացի դրանից` հայկական հեռուստատեսության պատմության մեջ ևս մեկ աննախադեպ քայլի մասին. Shant Sport-ն օրվա ընթացքում ունենալու է 3-4 ուղիղ եթերներ: Սա նշանակում է, որ Shant Sport-ի աշխատանքը լինելու է ամենաքիչը 8 ժամ ուղիղ եթերի ռեժիմով:

Ահա այսպիսի բացառիկ ու սպասված անակնկալով ասում ենք` սա էլ վերջը չէ, կրկին խոստումով` SHANT DIGITAL TV-ն իր բաժանորդներին կշարունակի նոր ալիքներով ներկայանալ. ամեն ինչ դեռ առջևում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր քարտուղարի հետ

19:14 09.06.2025

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր քարտուղարի հետ

Հունիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության և տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում իր անդամակցության այս ժամանակահատվածում, չնայած տարբեր զարգացումներին և դժվարություններին, Հայաստանը շարունակում է […] ...

Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է. վարչապետ

19:08 09.06.2025

Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է. վարչապետ

Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին

18:58 09.06.2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին

Օրենսդրական փաթեթի նպատակը ԵԱՏՄ «Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրությամբ նախատեսված ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում կաբոտաժային փոխադրումների իրականացման 2016-2026 թվականների փուլային ազատականացման ծրագրի ապահովումն է: Այդ մասին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ասել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 9-ի նիստում: Փոխնախարարը քննարկման է ներկայացել ««Ավտոմոբիլային […] ...

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում

18:41 09.06.2025

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում տեղի կունենա երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի փողոցների խաչմերուկում՝ Արշակունյաց պողոտա – Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից եկող ուղղությամբ դեպի Արգիշտիի փողոց […] ...

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Ford Transit»-ն ու «Subaru»-ն

18:33 09.06.2025

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Ford Transit»-ն ու «Subaru»-ն

Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի հարևանությամբ՝ դեպի Երևան ընթանալիս, Երևանի բնակիչ 37-ամյա Գագիկ Հ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Պողոս Ղ.-ի վարած, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Subaru» մակնիշի ավտոմեքենային: «Subaru»-ն հարվածի հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց […] ...

Աթենքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոնֆերանս

18:24 09.06.2025

Աթենքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոնֆերանս

Հունիսի 2-ից 4-ը Հունաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 52-րդ կոնֆերանսը: Մասնակցում էին 50 անդամ երկրների շուրջ 150 բարձրաստիճան պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կոնֆերանսի աշխատանքները նվիրված էին հանցավորության ոլորտում տարածաշրջանային մարտահրավերներին: Քննարկվել են եվրոպական տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը, սպառնալիք հանդիսացող հանցավոր արարքներին արդյունավետ հակազդելուն վերաբերող հարցեր։ Այս համատեքստում քննարկման առարկա են դարձել նաև […] ...

BACK_TO_TOP