Սարսափելի կադրեր Չինաստանից. ականատեսը փոխանցում է տվյալներ համաճարակային իրավիճակի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC

Սարսափելի կադրեր Չինաստանից. ականատեսը փոխանցում է տվյալներ համաճարակային իրավիճակի վերաբերյալ

13:52 09.02.2020

SHANTNEWS.am-ի՝ Պեկինում բնակվող աղբյուրը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, հայտնել է հավաստի տվյալներ, թե ինչպիսին են նոր տիպի կորոնավիրուսի հետևանքները:
Եվ այսպես իրավիճակը Չինաստանում այսպիսին է.
  • Ըստ նախնական տվյալների՝ նոր տիպի 2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է Ուհան քաղաքի բնակչության մեկ երրորդը: Տարածաշրջանում հիվանդ է բնակչության մեկ հինգերորդը:
  • Հիվանդանոցները և հիվանդների համար նախատեսված վրանային ճամբարները լեփ-լեցուն են:
  • Մարդկանց հիվանդանոցներում տեղավորելը բարդ գործ է:

«Նույնիսկ եթե հիվանդ եք, կամ Ձեր մտերիմները հիվանդ են, Դուք զանգահարում եք հիվանդանոց, այնտեղի աշխատակիցներն ասում են, որ ազատ տեղ չունեն և ավելացնում՝ Դուք հերթի մեջ եք: Եթե ասեք, որ մահանում եք, ծանր վիճակում եք, միևնույն է, հիվանդանոցից պատասխանում են՝ ոչնչով չենք կարող օգնել. մեզ մոտ կան հղի կանայք, նրանք առաջնահերթ են»,- նշում է աղբյուրը:

  • Մահացածների մարմինները հաճախ մի քանի ժամ կամ օր մնում են բնակարաններում, նրանց հետևից ոչ ոք չի գալիս:
  • Քաղաքն ամբողջությամբ կարանտինի մեջ է, ոչ ոք իրավունք չունի դուրս գալ դրա սահմաններից: Եղել են դեպքեր, երբ մարդիկ փորձել են սեփական մեքենաներով հատել պատնեշները:
  • Ուտելիք, ջուր ստանալու համար հսկայական հերթեր են:
  • Ուհանում գործում է  7 դիակիզարան, ոոնք աշխատում են 24/7 ռեժիմով: Քաղաքի վրա դիակների այրման հետևանքով սմոգ է:
  • Գիշերները դիակները տարվում են դեպի կենտրոնական դիակիզարան:
  • Ամբողջ քաղաքում էթանոլով ախտահանում է կատարվում:
  • Արգելափակվում են շենքերի շքամուտքերը: (Ամեն շենքում փակված է մնում 60-200 մարդ՝ առողջ և հիվանդ)
  • Յուրաքանչյուր ոք մեկուսացվում է, եթե հիվանդության կասկած է լինում:
  • Առանց դիմակների փողոց դուրս եկողներին ձերբակալում են:
  • Հիվանդությունը տարածվում է դեպի արևելք. մի քանի օր առաջ փակվեց Ուենգժու քաղաքը, երեկ փակվեց Հանգժուն, հավանաբար հաջորդը կլինի Շանհայը, որտեղ 22 մլն մարդ է բնակվում:
  • Բժիշկները, կամավորներն աշխատում են ամեն օր՝ վտանգելով իրենց կյանքը:
Աղբյուրը նաև ընդգծում է, որ այսպիսի զոհերի գնով Չինաստանը փրկում է ամբողջ աշխարհը, որովհետև եթե նման կարգապահություն չլիներ, քայլեր չձեռնարկվեին, իրավիճակը հարևան երկրների և այնուհետև ամբողջ աշխարհի համար շատ վտանգավոր զարգացումներ կարող էր ունենալ:
«Այստեղ ուղղակի հերոսաբար պայքարում են հիվանդության դեմ, որը վարակվածների թվով գերազանցել է 2003-ի SARS-CoV-ին»,- ասաց նա:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին 34.153 դեպք է գրանցված: Դա միայն պաշտոնական լաբորատոր պայմաններում ստուգված հիվանդներին վերաբերող տվյալներն են. օրական հասցնում են ստուգել մոտ 4000 մարդու. վարակվածների թիվը շատ ավելի մեծ է:
«Չինաստանն ամեն ինչ անում է բարձր մակարդակով: Նոր հիվանդանոցն արդեն ընդունում է հիվանդներին, պայմաններն ավելի քան լավ են՝ ուտելիք, ջուր, այլ ըմպելիքներ, ինչպես նաև հողաթափեր, խալաթներ, դեղորայք»,-եզրափակեց խոսքը նա:

Ավելի վաղ հրապարակել էինք բացառիկ տեսանյութեր և լուսանկարներ, որոնք պատկերում են Չինաստանի քաղաքներում տիրող սարսափելի իրավիճակը, որն առաջացել է կորոնավիրուսի համաճարակի հետևանքով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 12.07.2025

SHANTNEWS

Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով սիրիացի փախստական է զոհվել

19:45 12.07.2025

Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով սիրիացի փախստական է զոհվել

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող Էլ-Խիյամ քաղաքի ծայրամասին, որի հետևանքով զոհվել է սիրիացի փախստական, ասվում է երկրի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։ «Թշնամու կործանիչը հրթիռ է արձակել Վատ ալ-Խիյամ շրջանում գտնվող դատարկ տան վրա, որտեղ բնակվում էր մահացած սիրիացի քաղաքացին: Նրա մարմինը գտել են տեղի փրկարարները՝ փլուզված շենքի փլատակները մաքրելիս», […] ...

Ադրբեջանական գազը մոտ ապագայում կարտահանվի Սիրիա

19:34 12.07.2025

Ադրբեջանական գազը մոտ ապագայում կարտահանվի Սիրիա

Ադրբեջանական գազը մոտ ապագայում կարտահանվի Սիրիա, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպման ժամանակ։ Սիրիայի նախագահը շաբաթ օրը կատարել է իր առաջին աշխատանքային այցը Ադրբեջան։ «Ադրբեջանական գազը կարտահանվի Սիրիա։ Մոտ ապագայում կիրականացվի Թուրքիայի միջոցով Սիրիա ադրբեջանական գազի արտահանման նախագիծ, որը կնպաստի Սիրիայի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը», – ասել է Ադրբեջանի […] ...

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացիների

19:21 12.07.2025

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացիների

Հուլիսի 12-ին, ժամը 13:39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել (մոտ 200 մետր) և մոտեցրել են […] ...

ԵՄ-ն խորացնելու է գլոբալ գործընկերությունը. Ֆոն դեր Լեյենը

19:10 12.07.2025

ԵՄ-ն խորացնելու է գլոբալ գործընկերությունը. Ֆոն դեր Լեյենը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի վերաբերյալ որոշման ֆոնին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն կընդլայնի իր գործընկերությունը այլ երկրների հետ։ «Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք խորացնել մեր գլոբալ գործընկերությունները՝ ամուր արմատավորված կանոնների վրա հիմնված միջազգային առևտրի սկզբունքներում», – ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարության մեջ, այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց […] ...

Գազայում մարտից ի վեր սովից մահացել է 67 երեխա

18:57 12.07.2025

Գազայում մարտից ի վեր սովից մահացել է 67 երեխա

Գազայի հատվածում՝ 2025 թվականի մարտից լիակատար շրջափակման սահմանումից ի վեր, սովից մահացել է առնվազն 67 երեխա, հայտնել է անկլավի մամուլի գրասենյակը։ «Գազայում թերսնման հետևանքով մահացած երեխաների թիվը հասել է 67-ի։ Առաջիկա շաբաթներին 5 տարեկանից փոքր ավելի քան 650,000 երեխա, հավանաբար, կբախվի սովի սպառնալիքի հետ», – ասվում է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ Անկլավի առողջապահության […] ...

BACK_TO_TOP