13:19 10.02.2020
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է ճանապարհի կառուցման համար քանդվող ավտոտնակների սեփականատերերի դժգոհությանը: Կարապետյանը նշել է, որ դա քաղաքի համար կարևոր ճանապարհատրանսպորտային հանգույցներից է, իսկ փոխհատուցումների հարցը լուծվել է դեռ 2016 – 2017 թթ:
«Սկզբունք է եղել բնակիչներին առավելագույն արժեքով փոխհատուցել, այսինքն՝ եթե եղել է սեփականության իրավունքով հող, այն փոխհատուցվել է իր շուկայական արժեքից 15 տոկոսով ավելի գնով, եթե եղել է ինքնակամ, ապօրինի կառույց, ամեն դեպքում, օգտագործողին տրվել է 25 տոկոսի չափով փոխհատուցում, իսկ վրայի շինությունը փոխհատուցվել է այն արժեքով, որով կփոխհատուցվեր, եթե կառուցված լիներ երեկ, այսինքն՝ հաշվի չի առնվել մաշվածությունը»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտից բողոքի ակցիա են անում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները, որոնք դեմ են իրենց շենքի հարևանությամբ անցնող ճանապարհի կառուցմանը:
21:10 14.05.2025
AFP. Մավրիտանիայի նախկին նախագահը դատապարտվել է 15 տարվա ազատազրկմանՄավրիտանիայի վերաքննիչ դատարանը նախկին նախագահ Մոհամեդ Ուլդ Աբդել Ազիզին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը։ Ազիզը, որը երկիրը ղեկավարել էր 2008-ից 2019 թվականներին, այս գործում ներգրավված էր տասնյակ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին, այդ թվում՝ երկու նախկին վարչապետների, նախկին նախարարների և գործարարների։ Նրանք մեղադրվում էին ապօրինի […] ...
20:58 14.05.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Մանուշյան փ. 36-69 առանձնատներ, Էմինի փ. 58-93 առանձնատներ, Գրիգոր Արծրունի փ. 6-22 առանձնատներ, Հր.Քոչարի փ. 9-11 շենքեր, թիվ 56 դպրոց և Գյուլբենկյան փ. 34Ա շենք, Երևանի Նոր Նորք վարչական […] ...
20:45 14.05.2025
Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը ճանաչողական այցով Լատվիայում էրՄայիսի 6-ին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին – Փուլ II» ծրագրի շրջանակում Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը երկօրյա այցով Լատվիայի Հանրապետությունում էր՝ ուսումնասիրելու դատարանների կառավարման և արդիականացման լավագույն փորձը։ Ճանաչողական այցի հիմքում լավագույն փորձի փոխանակումն էր, նպատակը՝ դատական համակարգի կարողությունների կատարելագործումը դատարանների արդյունավետ կառավարման և դատական համակարգի բարեփոխումների իրականացման համատեքստում։ Այս մասին հայտնել […] ...
20:29 14.05.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրաՄայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի 2Ա շենքի դիմաց ծառի ճյուղը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվել և ընկել է […] ...
20:12 14.05.2025
Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարներըՄայիսի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց է կատարել նաև Բրյուսել: Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված տեսլականն ու հեռանկարները, ինչպես նաև համատեղ աշխատանքներն՝ ուղղված […] ...