Շիրակի մարզում կապահովագրվեն հացահատիկի ցանքերն ու խնձորի այգիները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+30.09 oC

Շիրակի մարզում կապահովագրվեն հացահատիկի ցանքերն ու խնձորի այգիները

19:59 14.02.2020

Կառավարությունը 6 մարզերում ներդնում է պարտադիր գյուղատնտեսական ապահովագրության փորձնական ծրագիր, որով ապահովագրվում են հիմնականում ծիրանի ու խաղողի այգիները: Պարտադիր ապահովագրության ծրագրում Շիրակի մարզը չկա: Փոխարենը առաջարկվում է կամավոր ապահովագրություն: Կառավարությունը առաջարկում է Շիրակի մարզում գյուղատնտեսական ապահովագրություն 50 տոկոս սուբսիդավորմամբ: Այսինքն՝ գյուղացին վճարելու է ապահովագրավճարի միայն կեսը: Ապահովագրական ընկերությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ ապահովագրելու են հացահատիկի՝ ցորենի, գարու ցանքերը և խնձորի այգիները: Այժմ հստակեցվում են չափորոշիչները և ապահովագրավճարների չափը:

Մեծ չափերի կարկուտ, որի հետևանքով՝ ցանքեր, որտեղ բերքահավաք չկատարվեց…

2019-ի ամռանը վիճակն այսպիսին էր Շիրակի մարզի բոլոր գյուղերում: 9000 հեկտարից ավելի ցանքեր կարկուտից տուժեցին, որից 7000-ը միայն հացահատիկի դաշտերն էին: Ունեցած հակակարկտայինները չեն բավականացնում մարզի ցանքերը պաշտպանելու համար: Կատարած ծախսը չկորցնելու համար կառավարությունը Շիրակի մարզի գյուղացիական տնտեսություններին առաջարկում է կամավոր ապահովագրություն: Ծրագիրը նախատեսված է ոչ բոլոր մշակաբույսերի համար և ոչ բոլոր բնական աղետներից տուժելու դեպքում:

«Մեր մարզում ապահովագրվում է միայն հացահատիկի՝ գարու և ցորենի ցանքերը և խնձորի այգիները: Մեր մարզին վերաբերում է կարկտահարությունը և հրդեհը: Այս երկու ուղղություններով են ապահովագրվելու: Շիրակի մարզի համայնքները դասակարգված են 5 գոտիների: Բարձր գոտին դա 5-րդն է, հետո աստիճանական մինչև առաջին: Ամեն մի գոտու ցանքերի ապահովագրական գումարը ունի իր չափը: Մեր ընդհանուր ցանքերի 70 տոկոսը հացազգիներն են՝ցորենը և գարին: 60 հազար հեկտար ցանք ունենք, 40 հազարը հացահատիկ է: Եթե այդ դիտարկումով հետևենք, մեր մարզում ցանքերի 60-70 տոկոսը կընդգրկվի ապահովագրական ցանկում»,- SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը:

Առավել ռիսկային գոտում են ընդգրկվելու այն գյուղերը, որոնք վերջին տարիներին ավելի հաճախակի են տուժել կարկտահարություններից: Ռիսկային գոտուց է կախված նաև ապահովագրավճարների չափը և ապահովագրական սանդղակը: Սանդղակ ասվածը ձևավորվում է այն ծախսի հաշվարկով, որը գյուղացին անում է մեկ հեկտար ցանք կատարելու համար: Այսինքն` նախ հաշվարկում են ցանքի ինքնարժեքը, հետո որոշում ապահովագրավճարի չափը:

Հացահատիկի դեպքում 1 հեկտարի վրա կատարված ծախսը գնահատվելու է մինչև 300 հազար դրամ, իսկ տարեկան ապահովագրավճարը 30 անգամ պակաս է: Սա առայժմ մոտավոր հաշվարկներով: Շիրակի մարզում կապահովագրեն միայն ցորենի, գարու ցանքերը և խնձորի այգիները: Շիրակում հացահատիկի ցանքերն ամենաշատն են, ու եթե գյուղացիներն ու ֆերմերները ցանկություն ունենան ապահովագրել, հանրագումարում կստացվի, որ մարզի հողերի մեծ մասը կորուստներից ապահովագրված կլինի:

Հստակեցված է այն ընթացակարգը, որով կատարվելու է ապահովագրություն: Կարկտահարության կամ հրդեհի դեպքում գյուղացին պետք է դիմի ապահովագրական ընկերությանը, որը վնասի չափը գնահատելու է մասնագիտական ուսումնասիրության արդյունքում: Առայժմ հստակ չէ, թե ապահովագրական ընկերություններն իրե՞նք են ունենալու մասնագետներ, թե պայմանագրային կարգով աշխատելու են լիցենզավորված մասնագետների հետ: Հացահատիկի ցանքերի ու այգիների դեպքում գնահատման կարգը տարբերվում է:

Գյուղատնտեսության ապահովագրությունը, առավել ևս Շիրակի մարզում, միշտ համարվել է ռիսկային: Հիմա էլ ռիսկը չի նվազել, բայց որոշում է կայացվել համակարգը ներդնելու մասին: Սա պայմանավորված է կառավարության մոտեցմամբ՝ կարկուտից հետո փոխհատուցման փոխարեն գործադիրը որոշել է նույն գումարներով սուբսիդավորել գյուղատնտեսական ապահովագրությունը:

«Ռիսկը ո՛չ գյուղացու համար է նվազել, ո՛չ էլ ապահովագրական ընկերության: Իսկ ինչու հիմա, եթե ռիսկը չի նվազել: Կառավարության որոշում կա, ըստ որի, այն «պրոդուկտները», որոնք ապահովագրության ենթակա են, եթե տարվա ընթացքում վնասվեն, կառավարությունը որոշել է, եթե դրանք ապահովագրված չեն, այդ ֆերմերներին ու գյուղացիներին հատուցում չի տա: Կառավարությունն արդեն 50% սուբսիդավորում է ապահովագրավճարը: Խնձորի այգիների համար ապահովագրության վերջնաժամկետը ապրիլի 20-ն է, իսկ հացահատիկի համար՝ մայիսի 1-ը»,- SHANTNEWS-ին ասել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Դավիթ Ֆարզադյանը:

Կարկտահարության վնասները փոխհատուցելու համար տուժած ցանքերի վերահաշվարկ է կատարվել: Պատճառը դժգոհություններն էին: Շիրակի մարզում Կառնուտ գյուղի բնակիչները բարձրաձայնեցին այն մասին, որ իրենց գյուղում 160 հեկտար ցանքեր չեն ընդգրկել ցուցակում: Վերահաշվարկի արդյունքում մարզի 7 գյուղերից 260 հեկտարի փոխհատուցման հարց ներկայացվել է կառավարություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

11:48 22.07.2025

Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

Իտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...

Քննարկվել են Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները

11:42 22.07.2025

Քննարկվել են Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները

Արդարադատության նախարարի տեղակալներ Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցն ընդունել են Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրի իրականացման նպատակով ԱԶԲ հերթական առաքելության պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սնանկության ոլորտում բարեփոխումներին և ՀՀ Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Կարևորվել է ԱԶԲ-ի […] ...

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս

11:36 22.07.2025

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2018 թվականին նախաձեռնված Հայանտառ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀՔԿ-ն։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ անտառտնտեսության տնօրենը 2017-2018 թվականների ընթացքում տեղյակ լինելով տարբեր անձանց կողմից մասնաճյուղի […] ...

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:30 22.07.2025

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին

11:25 22.07.2025

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ապացուցողական […] ...

Մարկո Առնաուտովիչը կդառնա Թիկնիզյանի խաղընկերը

11:20 22.07.2025

Մարկո Առնաուտովիչը կդառնա Թիկնիզյանի խաղընկերը

Ավստրիայի հավաքականի հարձակվող Մարկո Առնաուտովիչը Միլանի «Ինտերից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է սերբական «Ցրվենա Զվեզդա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերբիայի չեմպիոնն ու 36-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր են ստորագրել: Հիշեցնենք, որ Բելգրադը ներկայացնող ակումբում է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը: ...

BACK_TO_TOP