21:47 14.02.2020
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանել է ստանալով Երևանի պետական համալսարանի կայքում իրավագիտության ֆակուլտետի, դրա գիտական խորհրդի, ինչպես նաև նշված ֆակուլտետի ուսանողական խորհրդի արձագանքը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով հասարակության առջև հնարավորինս բաց և թափանցիկ լինելու սկզբունքին և 2020 թվականի փետրվարի 14-ի հրապարակման կապակցությամբ ստանալով Երևանի պետական համալսարանի կայքում իրավագիտության ֆակուլտետի, դրա գիտական խորհրդի, ինչպես նաև նշված ֆակուլտետի ուսանողական խորհրդի արձագանքը, հարկ է համարում իրազեկել, որ ՀՀ ԱԱԾ հաղորդագրությամբ չի հիշատակվել կոնկրետ իրավագիտության ֆակուլտետի դասախոսի կողմից գումարներ ստանալու կամ ձերբակալվելու հանգամանքը, ինչը ցանկության դեպքում կարող է հաստատվել հաղորդագրության տեքստի կրկնակի ընթերցմամբ։ Բնավ, հաղորդագրությունը չի հետապնդել նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի վաստակաշատ պրոֆեսորադասախոսական կոլեկտիվի և ուսանողության բարի համբավը ստվերելու նպատակ։ Ի գիտություն ընդունելով և ողջունելով ֆակուլտետի գիտխորհրդի կողմից կոռուպցիոն երևույթների և դրսևորումների դեմ հետևողական պայքար մղելու հռչակած պատրաստակամությունը` ավելորդ չենք համարում վերահաստատել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ամեն պարագայում շարունակելու է կոռուպցիայի հակազդմանն ուղղված օրենքով վերապահված լիազորությունների իրականացումը և դրա դեմ անզիջում պայքարը։ Զերծ մնալով ԵՊՀ կայքում տեղ գտած մեկնաբանություններում օգտագործված ձևակերպումների՝ իրավական կոռեկտություն և որոշակիություն ցուցաբերելու, անմեղության կանխավարկածը երաշխավորելու շուրջ անիմաստ վեճից` հարկ ենք համարում նշել, որ ՀՀ ազգային անվտանգության մարմիններում վարույթն իրականացվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի խստիվ պահպանմամբ և, հենց անմեղության կանխավակածի ինստիտուտի հանդեպ հարգանքից ելնելով, ծառայությունը ձեռնպահ է մնում առերևույթ հանցագործություններ կատարած անձանց հստակ պաշտոնները և այլ անհատականացնող տվյալները նշելուց, սակայն խոչընդոտներ չի տեսնում հանրությանն իրազեկել Երևանի պետական համալսարանի այլ ֆակուլտետի դասախոսի կողմից՝ իրեն ծանոթ իրավասու անձանց միջոցով իրավագիտության ֆակուլտետի ուսանողի ընթացիկ քննությունների դրական գնահատականների ստացումն ապահովելու համար գումար ստանալու փաստական տվյալների առկայության մասին։
Անհրաժեշտ ենք գտնում նաև նշել, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցած քրեական գործով ներկա պահին ձերբակալված անձինք չկան, քրեական գործը օրենքով սահմանված կարգով՝ այլ քննչական մարմնում ըստ քննչական ենթակայության քննելու նպատակով, փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազություն և նախաքննության ընթացքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց արարքներին կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական»,- նշված է պարզաբանման մեջ։
14:42 19.08.2025
Արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը Հարավային Կովկասում կարող է ավելի բարդացնել վիճակը․ ՓեզեշքիանՀարավային Կովկասում խաղաղությունը Իրանի համար ռազմավարական առաջնահերթություն է։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Հայաստան այցի ժամանակ։ «Իրանի համար Հարավային Կովկասում խաղաղությունը ռազմավարական առաջնահերթություն է, և մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Իրանի դիրքորոշումը եղել է Կովկասում սահմանների անփոփոխելիությունը, քանի որ մենք գտնում ենք, որ այդ փոփոխությունները կարող են գեոպոլիտիկ […] ...
14:35 19.08.2025
Միրզոյանը և Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիրԻրանի նախագահի այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր՝ նախատեսված 2025-2027 թթ․ համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
14:26 19.08.2025
Հայաստանն ու Իրանը համաձայնել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակիՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը համաձայնել են աշխատանքներ իրականացնել՝ Հայաստանի և Իրանի հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը վստահություն հայտնեց, որ Իրանի նախագահի այցը նոր լիցք ու որակ կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Փաշինյանը նկատեց՝ […] ...
14:06 19.08.2025
Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին այրվել է վերամբարձ կռունկՕգոստոսի 19-ին, ժամը 11։21-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քարակերտ գյուղում այրվում է ավտոկռունկ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:54-ին, մարվել՝ 12:27-ին։ Այրվել է «MAZ» մակնիշի […] ...
13:58 19.08.2025
2020 թվականից հետախուզվող տղամարդը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՕգոստոսի 18-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ, որը 2020 թվականի հունվարի 9-ից հետախուզվում էր Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից տարբեր հանցանքների մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...
13:47 19.08.2025
ՃՏՊ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհինՕգոստոսի 19-ին, ժամը 10։43-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է, նկատվում է ծուխ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «GAZelle» մակնիշի երթուղային միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...