21:31 15.02.2020
Գյումրիի քաղաքապետարանը վերանայել է սոցիալական բնակարանների շահառուներին ներկայացվող պահանջները:
Հիշեցնենք, որ քաղաքապետարանը ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի հետ համատեղ 2017-2019 թվականներին Գյումրիում սոցիալական 41 բնակարան կառուցեց: Դրանց շահառուները հիմնականում միայնակ տարեցներն էին, ովքեր անօթևանի կարգավիճակ ունեին և տնակներում էին ապրում:
Անցած տարեվերջին կատարված բնակբաշխումից պարզ դարձավ, որ 6 բնակարանի համար շահառու չէր դիմել, դրանք դատարկ են: Քաղաքապետարանը որոշել է փոխել բաշխման չափորոշիչները և սոցիալական բնակարաններ հատկացնել արդեն ոչ թե միայնակներին, այլ կանաչ գոտիներում ապրող այն ընտանիքներին, որտեղ անչափահասներ կան:
Նախկին բուսաբանական այգու տարածքում ընդամենը մի քանի ծառ է մնացել, որոնք հիշեցնում են տարածքի երբեմնի նշանակության մասին: 88-ից հետո այստեղ են տեղափոխել փլված շենքերի ավերակները, հետո դրանց վրա տնակներ են տեղադրվել: Տարիների ընթացքում նստվածքներ են սկսվել ու տարածքում սողանքային երևույթներ են առաջացել: 32 տարվա տնակները ոչ այնքան մաշվածությունից, որքան սողանքներից են շարքից դուրս եկել:
30 տարի տնակային թաղամաս դարձած տարածքը, Գյումրիի գլխավոր հատակագծի համաձայն, կանաչ գոտի է: Դա է պատճառը, որ բնակիչներին թույլ չեն տվել տնակը տան վերածել կամ սողանքային երևույթները կանխելու համար շինարարական աշխատանքներ կատարել:
Իսկ այստեղ տնակներում ապրողները անօթևանի կարգավիճակ, հետևաբար բնակարանային պարտք ու պահանջ չունեն: Քաղաքապետարանի բնակարանների բաշխման հանձնաժողովի նոր որոշման համաձայն՝ նման ընտանիքները կարող են դառնալ սոցիալական բնակարանների շահառուներ:
2019-ին կառուցվել է 18 սոցիալական բնակարան, դրանցից 12-ը բաշխվել են, 6-ի համար ոչ ոք չի դիմել: Նախկին չափոփոշիչներով՝ շահառու կարող էին ճանաչվել միայնակ ծերերը, որոնք ունեին անօթևանի կարգավիճակ և ապրում էին տնակներում: Ըստ Գյումրիի քաղաքապետի տեղակալի՝ անօթևանության կարգավիճակ ունեցողներին սոցիալական բնակարանները քիչ են հետաքրքրում, սպասում են պետական փոխհատուցման: Ըստ այդմ՝ որոշել են շահառու դառնալու հնարավորություն ընձեռել կանաչ գոտիներում ապրող և անօթևանի կարգավիճակ չունեցող ընտանիքներին:
«Կանաչ գոտիները զբաղված են տնակներով: Հանձնաժողովը որոշեց, որ տնակներից ձերբազատվելու հարցում պարտադիր պայման կդրվի ազատել տնակները կանաչ գոտուց: 18 բնակարանից 6-ը շահառուներ չունեցան, որովհետև պայման էր դրվել, որ պարտադիր պետք է լինի անօթևանության կարգավիճակը: Շատերը չմասնակցեցին՝ մտածելով, որ հետո կստանան սեփական բնակարաններ: Դրա համար այդ պայմանը հանեցինք, կանաչ գոտիներին շեշտը դրեցինք: 1 սենյականոցների համար պայման է դրվել, որ պետք է լինեն մինչև 4 հոգանոց ընտանիքներ, և մեկը պարտադիր պետք է լինի անչափահաս: Երկու սենյականոցների համար պետք է լինեն 4-ից ավելի անձ ունեցող ընտանիքներ, և պարտադիր պայման է, որ երկուսը լինեն անչափահաս»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը:
6 դատարկ բնակարաններից 4-ը մեկ սենյականոցներ են, 2-ը՝ 2 սենյականոց: Քաղաքապետարանում ակնկալում են, որ շահառուներն ավելի շատ կլինեն, քան առկա բնակարաններն են: Շահառուներին ներկայացվող պահանջները փոխել են նաև բնակարանաշինության հետագա սոցիալական ծրագրերի համար, եթե այդպիսիք լինեն, իսկ առայժմ 6 դատարկ բնակարանների համար շահառուներից առաջիկա օրերին դիմումներ կընդունեն:
Ըստ հատակագծի՝ կանաչ գոտի է բուսաբանական այգու,«Չերքեզի ձոր»-ի և հայտնի Ֆանտանի տարածքը: Բարեկարգման աշխատանքներ այս հատվածներում հնարավոր են միայն տնակներից ազատվելուց հետո:
Տնակի ապամոնտաժումը ևս սոցիալական բնակարանների շահառուներին ներկայացվող կարևոր պայման է: Գյումրիի հատուկ կարգավորման գոտիներում 1000 տնակ կա: Մոտ 400-ը կանաչ գոտիներում է:
11:48 22.07.2025
Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումԻտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...
11:42 22.07.2025
Քննարկվել են Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներըԱրդարադատության նախարարի տեղակալներ Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցն ընդունել են Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրի իրականացման նպատակով ԱԶԲ հերթական առաքելության պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սնանկության ոլորտում բարեփոխումներին և ՀՀ Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Կարևորվել է ԱԶԲ-ի […] ...
11:36 22.07.2025
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնասՔննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2018 թվականին նախաձեռնված Հայանտառ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀՔԿ-ն։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ անտառտնտեսության տնօրենը 2017-2018 թվականների ընթացքում տեղյակ լինելով տարբեր անձանց կողմից մասնաճյուղի […] ...
11:30 22.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:25 22.07.2025
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականինՆախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ապացուցողական […] ...
11:20 22.07.2025
Մարկո Առնաուտովիչը կդառնա Թիկնիզյանի խաղընկերըԱվստրիայի հավաքականի հարձակվող Մարկո Առնաուտովիչը Միլանի «Ինտերից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է սերբական «Ցրվենա Զվեզդա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերբիայի չեմպիոնն ու 36-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր են ստորագրել: Հիշեցնենք, որ Բելգրադը ներկայացնող ակումբում է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը: ...