22:59 17.02.2020
Հայտնի են դարձել Մոսկվայի մարզի Սելյատինո գյուղում տեղի ունեցած ողբերգության մանրամասները, որտեղ բազմազավակ ընտանիքի հայրը նախ կրակել է կնոջը, ապա՝ ինքնասպանություն գործել:
Ընտանիքն ապրել է տեղի հանրակացարանում: Ինչպես պարզվել է, դեռևս 2016-ին Արիֆը և Ելենան պաշտոնապես ամուսնալուծվել են: Սակայն զույգը ֆինանսական խնդիրների պատճառով առանձին ապրելու հնարավորություն չի ունեցել, ուստի նրանք շարունակել են միասին ապրել: Նախկին ամուսինները հաճախ վիճել են այդ պատճառով:
Ըստ հարևան Վիտալիի՝ տղամարդն աշխատել է որպես բեռնակիր:
Իր հերթին, հարևան Ելենա Բոլոտնիկովան ասել է, որ ընտանիքը շատ վատ է ապրել:
Լենան՝ երեխաների մայրը, որպես վաճառողուհի է աշխատել:
Ըստ քննչական կոմիտեի վարկածի՝ ամուսնալուծության գործընթացի փուլում ամուսինների միջև փետրվարի 16-ին տեղի է ունեցել վիճաբանություն: Վեճի ընթացքում Արիֆը վերցրել է որսորդական հրացանը և կրակել նախկին կնոջ գլխին: Դրան ականատես է եղել նրանց 11-ամյա որդին: Տղան սարսափով դիմել է հարևաններին: Նույն պահին հայրն ինքնասպան է եղել:
Մոսկվայի մարզում երեխայի իրավունքների հանձնակատար Քսենիա Միշոնովայի խոսքով՝ զույգն ունեցել է հինգ երեխա, որոնցից 4-ը՝ անչափահաս:
«Այժմ երեխաները տատիկի հետ են: Որոշվել է նրան նախնական խնամակալ նշանակել», – ասել է նա:
Ըստ նրա ՝ տղայի վիճակը, ով տեսել է մոր սպանությունը, բավարար է. նրա հետ աշխատում են հոգեբանները:
18:24 25.07.2025
Վարդավառի օրը ՆԳՆ ծառայությունները կիրականացնեն ուժեղացված հսկողություն հանրապետության ամբողջ տարածքումՀուլիսի 27-ին Վարդավառ է։ Վաղ առավոտից, հանրապետության ողջ տարածքում, և հատկապես Սևանի ավազանում ՆԳ նախարարության ծառայություններն անցնելու են ուժեղացված հսկողության՝ դեպքերի և պատահարների բացառման նմապատակով։ ՆԳՆ ոստիկանության զորքերի, քրեական ոստիկանության, պարեկային ծառայության, համայնքային ոստիկանության ծառայողները ավտոճանապարհներին ու հանգստյան վայրերում իրականացնելու են ուժեղացված ծառայություն։ Փրկարար ծառայության ու Ջրային պարեկային ծառայության ուժերը Սևանա լճում ևս իրականացնելու են […] ...
18:18 25.07.2025
Գեորգի Հարությունյանը նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերումԿոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Պուշկաշ Ակադեմիան» մրցակցի դաշտում 2-3 հաշվով պարտվել է Լիմասոլի «Արիսին»։ Հունգարական ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը փոխարինվել է 72-րդ րոպեին։ Նա նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին։ ...
18:12 25.07.2025
62-ամյա տղամարդը կանեփ էր աճեցնում և թմրամիջոց օգտագործումՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 62-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, ինչպես նաև պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում և բակում հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ զանգվածներ: Արմավիրցի 62-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է […] ...
18:06 25.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել «Սևան ստարտափ համաժողով 2025»-ի շրջանակումՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Սևան ստարտափ համաժողով 2025»-ի շրջանակում մասնակցել է ԲՏԱ նախարարության նախաձեռնած «Կառավարության օր» միջոցառմանը և հանդես է եկել «Նորարարական կառավարում. ապագայի լուծումները» խորագրով ծրագրային ելույթով: Միջոցառմանը ներկա էին կառավարության անդամներ և ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դիվանագիտական հաստատությունների ներկայացուցիչներ։ Իր ելույթում նախագահը նշել է. որ առաջին անգամ Սևան սրտարտափ համաժողովի կազմակերպիչների հետ առիթ […] ...
17:54 25.07.2025
Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող․ Լապորտան՝ Ռեշֆորդի մասին«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» կատալոնական ակումբ վարձակալությամբ տեղափոխվելու մասին։ Այս մասին հայտնում է Goal-ը: «Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող՝ հիանալի տարիքում, անհավանական մոտիվացիայով։ Ես տեսել եմ, թե նա որքան ուրախ է «Բարսելոնա» տեղափոխվելու համար։ Նրա առաքինություններից մեկն անկեղծությունն է. նա երազում […] ...