Մոսկվան ապակառուցողական է որակել Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ նստելու մասին Փաշինյանի հայտարարությունը. Տիգրան Բալայանը պարզաբանում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+11.85 oC

Մոսկվան ապակառուցողական է որակել Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ նստելու մասին Փաշինյանի հայտարարությունը. Տիգրան Բալայանը պարզաբանում է

22:10 01.06.2018

ԼՂ հակամարտությանն առնչվող ցանկացած աղմկոտ հայտարարություն, որը ԵԱՀԿ կողմից սահմանված ռելսերում չի տեղավորվում, հավանաբար, ապակառուցողական է: Այս մասին հայտարարել է  ՌԴ ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտի փոխտնօրեն Արտյոմ Կոժինը` պատասխանելով այն հարցին, թե ԼՂ  բանակցային գործընթացում Արցախի մասնակցության անհրաժեշտության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը որքանո՞վ է բարդացնում կարգավորման գործընթացը:

«Ձեր աղմկոտ հայտարարությունները, որոնք ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից սահմանված ռելսերի սահմաններում չեն տեղավորվում, հավանաբար, ապակառուցողական են»,- ասել է Կոժինը:

Անդրադառնալով այն հարգամանքին, որ Նիկոլ Փաշինյանը Հաղթանակի օրը վերանվանել է Հաշտության և համաձայնության օր, Կոժինն ասել է. «Հաղթանակի օրը եղել է և շարունակում է մնալ սուրբ տոն Խորհրդային միության բոլոր ժողովուրդների համար: Բոլորը հիշում են այն գինը, որ վճարել է ԽՍՀՄ-ը ֆաշիզմի դեմ հաղթանակ տանելու համար: Ինչ վերաբերում է տոների անվանակոչմանը, ապա տարբեր պետություններում որոշակի փոքր տարբերություններ կան, որոնք չեն փոխում տոնակատարության էությունը: Հայ ժողովուրդը, որը մեծ գին է վճարել համընդհանուր հաղթանակին հասնելու համար, ինչպես մեզ հետ տոնել է, այնպես էլ շարունակելու է տոնել»:

ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այս առնչությամբ ասաց․

«Թե ինչ է նկատի ունեցել պարոն Կոժինը, այդ հարցով հարկ է դիմել կա՛մ ՌԴ արտգործնախարարություն, կա՛մ ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանություն։ Տեսագրությունը տեղադրված է ՌԴ-ի արտգործնախարարության կայքում, որտեղ հստակ երեւում է, որ պարոն Կոժինը նկատի ունի ոչ կառուցողական հայտարարությունները, որոնք առաջին հերթին վերագրված են Ադրբեջանին եւ Ադրբեջանի իշխանություններին։ Եվ եթե ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց սովորության համաձայն այդ ամենը վերափոխում են եւ ներկայացնում այլ լույսի ներքո, այդ գործելաոճին ծանոթ ենք, եւ զարմանալու առիթ չունենք»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա

08:05 15.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա: Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին: Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: ...

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

23:59 14.05.2025

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

Երևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:58 14.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

23:46 14.05.2025

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

Միացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին  X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

23:34 14.05.2025

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

23:27 14.05.2025

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...

BACK_TO_TOP