13:10 19.02.2020
Ամերիկյան Նյու Յորքից կանադական Տորոնտո թռչող ուղևորատար ինքնաթիռը վայրէջք է կատարել առանց անիվներից մեկի։ 120 ուղևոր ունեցող ինքնաթիռը բարեհաջող իջել է Տորոնտոյի օդանավակայանում։
Այս մասին տեսանյութը հրապարակվել է ցանցում։
Update VIDEO LOST WHEEL Air Canada #AC715 from New York arrived safely in Toronto after losing a wheel (likely on departure at LGA) on their right main landing gear. Aircraft stopped on runway 23. Tow enroute. No injuries. 120 passengers & 5 crew. pic.twitter.com/uZK8Z4hYnX
— Tom Podolec Aviation (@TomPodolec) February 18, 2020
Ինքնաթիռն անիվներից մեկը կորցրել էր վերելքի ժամանակ․ Նյու Յորքում ինքնաթիռի անիվը շասսիի փակվելու ժամանակ պոկվել ու շպրտվել էր մի կողմ։ Թռիչքի ընթացքում այն պետք չէր, սակայն վայրէջքի ժամանակ որոշակի անհանգստություն է առաջացրել Տորոնտոյում։
20:39 25.07.2025
Հայաստանի արհեստները ներկայացված են «Հարավարևելյան Եվրոպայի կենսունակ արհեստները» ցուցահանդեսումՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվել է «Հարավարևելյան Եվրոպայի կենսունակ արհեստները» խորագրով լուսանկարների բացօթյա ցուցահանդեսը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ցուցահանդեսում առանձին ցուցանակով ներկայացվել է նաև Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգությունը, մասնավորապես` գորգագործությունը, դարբնությունը, խաչքարագործությունը և բրդի մշակումը։ Հայաստանի մասնակցությունն ապահովվել է ՀՀ […] ...
20:18 25.07.2025
Խաղողագործությունից մինչև սպառողական ներգրավման տեխնոլոգիաներ. էկոնոմիկայի փոխնախարարը մասնակցել է WineTech Innovation Summit 2025-ինՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է WineTech Innovation Summit 2025 միջազգային համաժողովին, որն անցկացվել է Sevan Startup Summit 2025-ի շրջանակում։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Միջոցառման նպատակն էր քննարկել նորարարության, կայունության և մշակութային ժառանգության փոխկապակցվածությունն ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային գինու և կոնյակի ոլորտներում։ Արման Խոջոյանն իր ելույթում անդրադարձել է խաղողագործությունից մինչև […] ...
19:54 25.07.2025
Հայ ֆուտբոլիստները եվրոգավաթային մրցաշարերումԵվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Լեհաստանի գավաթակիր «Լեգիան» մրցակցի դաշտում 2-2 հաշիվն է գրանցել չեխական «Բանիկի» հետ։ Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը` փոխարինման դուրս գալով 74-րդ րոպեին։ Տիրասպոլի «Շերիֆն» էլ տանը 1-3 հաշվով պարտվել է նիդերլանդական «Ուտրեխտին»։ Մոլդովական ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը, […] ...
19:32 25.07.2025
Օշականցի երիտասարդի դանակահարությունը Արագածոտնի քրեական ոստիկանները բացահայտել ենՀուլիսի 18-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վնասվածքով բուժօգնության է դիմել Օշական գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ: Հիվանդանոց մեկնած ոստիկաններին երիտասարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է ավտոտնակում երկաթյա իրերի վրա ընկնելու հետևանքով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության […] ...
19:16 25.07.2025
Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Agile Spirit 2025 բազմազգ զորավարժություններըՎրաստանի Կրծանիսի ռազմաբազայում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի Agile Spirit 2025 բազմազգ զորավարժությունների բացման արարողությունը: Զորավարժությունները կտևեն մինչև օգոստոսի 6-ը, հաղորդում է երկրի պաշտպանության նախարարությունը: Գերատեսչության տվյալներով՝ Agile Spirit 2025 զորավարժություններն անցկացվում են տարածաշրջանի երկու երկրում՝ Վրաստանում և Թուրքիայում, ինչը «նպաստում է տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը»: Թուրքիայում զորավարժությունները սկսվել են հուլիսի 21-ին: Մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, […] ...