12:12 20.02.2020
«Հիմա պարզվում է, որ Երևանում առանձնատներ կան, դղյակներ կան, որոնք սկզբից մինչև վերջ կառուցվել են ապօրինի։ Ապօրինի շինություններ են։ Օրինակ` մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների պատկանող, հայտնի մարդկանց հայտնի առանձնատներ ամբողջը ապօրինի շինարարություն են»,- կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, որ նույն պաշտոնյաները ջանացել և ընդունել են այնպիսի օրենքներ, որոնց հիման վրա իրենց ապօրինի շինությունները ներկայացնում են քաղաքապետարանին, և քաղաքապետարանը պարտավոր է օրինականացնել դրանք։
«Հիմա մարդիկ եկել են, ասում են՝ հա, մեր շինությունը ապօրինի է։ Ամենաբարձրաստիճան պաշտոնյաներ են եղել էդ մարդիկ, կառուցել են ամենահայտնի տեղերում, օրինակ` Մոնումենտում աներևակայելի չափերի տներ։ Հիմա եկել են, ասում են՝ մեր շենքը ապօրինի է, օրենքով պարտավոր եք օրինականացնել»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ Երևանի քաղաքապետի հետ մի քանի հանդիպում է ունեցել, և Հայկ Մարությանը վստահեցրել է, որ իրավաբանները պնդում են, որ այլ լուծում չկա, չեն կարող չօրինականացնել։
Վարչապետն արդարադատության նախարարին հրահանգեց գտնել այլ լուծումներ։
«Մեր երկրում նենց փաստեր են ի հայտ գալիս, որ ասում է՝ նույնիսկ неудобно отвечать»,- հայտնի ֆիլմից մեջբերում արեց Փաշինյանը։
18:59 09.05.2025
Հայ հեծանվորդը երրորդ տեղն է գրավել միջազգային մրցաշարումՀայաստանը ներկայացնող հեծանվորդ Արթուր Վարելջյանը Silk Way Namangan Class 2 միջազգային մրցաշարում՝ օմնիում մրցաձևում, դարձել է բրոնզե մեդալակիր: Մրցաշարը տեղի է ունեցել Ուզբեկստանի Նամանգան քաղաքում՝ Միջազգային հեծանվային միության (UCI) օրացուցային մրցումների շրջանակում։ Հայաստանի ներկայացուցչի մրցակիցները եղել են միջազգային ուժեղագույն հեծանվորդներ: ...
18:48 09.05.2025
Ուկրաինայում հակամարտությունը չի կարող լուծվել առանց ուղղակի բանակցությունների. ՎիթքոֆԱնհեթեթ է կարծել, թե ԱՄՆ-ը չպետք է խոսի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. առանց ուղղակի բանակցությունների անհնար է լուծել ուկրաինական հակամարտությունը, Breitbart-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը։ «Եթե մենք չխոսենք Վլադիմիր Պուտինի հետ, ապա ինչպե՞ս կարող ենք լուծման հասնել: Դա հնարավոր չէ: Այնպես որ այն միտքը, որ մենք չպետք է […] ...
18:39 09.05.2025
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից ավտոտնակներՄայիսի 9-ին՝ ժամը 15։14-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 4ա շենքի մոտակայքում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։29-ին, մարվել՝ 15։45-ին։ Այրվել են ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 18 […] ...
18:30 09.05.2025
Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. Վասիլիս ՄարագոսՀայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն ուղերձ էհղել Եվրոպայի օրվա առթիվ. «Մայիսի 9-ին մենք նշում ենք Եվրոպայի օրը՝ եվրոպական միասնության և Եվրոպայում ու ամբողջ աշխարհում խաղաղության օրը։ Յոթանասունհինգ տարի առաջ՝ 1950 թվականին, Շումանի հռչակագրով, Եվրոպան կատարեց գիտակցված ընտրություն՝ հակամարտության և պառակտման փոխարեն ընտրելով խաղաղությունն ու հաշտեցումը։ Այս կերպ մենք ընտրեցինք ապագան անցյալի փոխարեն, […] ...
18:24 09.05.2025
Այս դժվարին ժամանակներում խաղաղության, կարեկցանքի և ազնվության ձեր ձայնը առավել կարևոր է, քան երբևէ. վարչապետը՝ Հռոմի նորընտիր պապինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ին՝ ընտրվելու կապակցությամբ։ «Սրտանց շնորհավորում եմ Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ին ընտրվելու կապակցությամբ։ Այս դժվարին ժամանակներում խաղաղության, կարեկցանքի և ազնվության ձեր ձայնը առավել կարևոր է, քան երբևէ։ Մաղթում եմ ձեզ ուժ և իմաստություն ձեր սուրբ առաքելության մեջ»,-գրել է վարչապետը X-ի իր միկրոբլոգում։ […] ...
18:14 09.05.2025
Մեկ շաբաթ առաջ «BMW»-ով Դեբեդ գետն ընկած տղամարդու մարմինը հայտնաբերվել էԱյսօր՝ մայիսի 9-ին, առավոտյան ժամը 07:00-ից վերսկսել են մայիսի 2-ին «BMW»-ով Դեբեդ գետն ընկած 74-ամյա Ռուբեն Պ.-ի դիակի հայտնաբերման աշխատանքները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քիչ առաջ Թումանյանի հրշեջ-փրկարարները Դեբեդ գետում՝ Ախթալա-Շնող հատվածում, ավտոմեքենայի ընկնելու վայրից մոտ 4 կմ հեռավորության վրա հայտնաբերել են քաղաքացու դի: Պարզվել է, որ հայտնաբերվածը Լոռու մարզի բնակիչ 74-ամյա Ռուբեն Պ.-ն է: […] ...