Դիլիջանում բախվել են ՈՒԱԶ-ն ու Mitsubishi-ն. 4 մարդ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+36.09 oC

Դիլիջանում բախվել են ՈՒԱԶ-ն ու Mitsubishi-ն. 4 մարդ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել

13:57 21.02.2020

Փետրվարի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 103 կմ հատվածում՝ «Հալեպ» ռեստորանային համալիրի դիմաց, ճակատ-ճակատի բախվել են Հաղարծին գյուղի բնակիչներ՝ 23-ամյա Նվեր Բ․-ի վարած Mitsubishi Pajero Junior մակնիշի 34 ՔՄ 323 համարանիշի և 49-ամյա Բակուր Թ․-ի վարած ՈՒԱԶ մակնիշի 34 NO 830 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  վթարի հետևանքով 4 մարդ, որոնցից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել նշված ռեստորանային համալիրի աշխատակիցները, իսկ 2-ին՝ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն։

Ավտոմեքենաները, որոնք վերածվել էին մետաղե ջարդոնի, քննիչի հանձնարարականով քարշակի միջոցով տեղափոխվել են ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեքենայի սրահում կրիստալ և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ կար

18:31 22.07.2025

Մեքենայի սրահում կրիստալ և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ կար

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-ին վաշտի պարեկները հուլիսի 18-ի գիշերը՝ ժամը 2-ին, Սիլիկյան խճուղում ձերբակալել և «JAC» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել 31-ամյա վարորդին ու 24 և 31 տարեկան երկու ուղևորին: 24-ամյա ուղևորը մեքենայի սրահից ներկայացրել է սպիտակ բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներով երկու փաթեթ և հայտնել, որ դրանցում […] ...

«Փյունիկի» ու «Արարատ-Արմենիայի» մրցակիցները ԿԼ-ի որակավորման երրորդ փուլ անցնելու դեպքում

18:20 22.07.2025

«Փյունիկի» ու «Արարատ-Արմենիայի» մրցակիցները ԿԼ-ի որակավորման երրորդ փուլ անցնելու դեպքում

«Փյունիկը» և «Արարատ-Արմենիան» իմացել են իրենց մրցակիցներին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ անցնելու դեպքում։ «Փյունիկը» որակավորման երկրորդ փուլում հունգարական «Դյորի» արգելքը հաղթահարելու դեպքում կխաղա ԱԻԿ (Շվեդիա) – «Պայդե» (Էստոնիա) զույգի հաղթողի հետ։ «Արարատ-Արմենիան» ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժին» պայքարից դուրս թողնելու դեպքում կհանդիպի «Ակտոբե» (Ղազախստան) – «Սպարտա Պրահա» (Չեխիա) զույգի հաղթողի հետ։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի […] ...

Եթե Իսրայելը չկատարի իր պարտավորությունները, կքննարկվեն հակազդեցության բոլոր տարբերակները․ Կալլաս

18:07 22.07.2025

Եթե Իսրայելը չկատարի իր պարտավորությունները, կքննարկվեն հակազդեցության բոլոր տարբերակները․ Կալլաս

Եվրամիությունը պատրաստ է դիմել տարբեր հակազդեցությունների, եթե Իսրայելի ղեկավարությունը հրաժարվի կատարել իր պարտավորությունները՝ պաշտպանելու Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին և թույլատրելու մարդասիրական ավտոշարասյուների մուտքը անկլավ, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը: «Եթե Իսրայելը չկատարի իր պարտավորությունները, կքննարկվեն հակազդեցության բոլոր տարբերակները», – գրել է նա X-ում։ Կալլասի խոսքով՝ հրեական պետության արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հետ […] ...

SHANTNEWS

18:00 22.07.2025

SHANTNEWS

Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

17:52 22.07.2025

Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և մտքեր փոխանակել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին: ...

Բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը ըստ Յամալի

17:40 22.07.2025

Բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը ըստ Յամալի

«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալը կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Իկեր Կասիլյաս։ Պաշտպաններ. Դանի Ալվես, Ժերար Պիկե, Սերխիո Ռամոս, Մարսելո։ Կիսապաշտպաններ. Զինեդին Զիդան, Լիոնել Մեսի, Նեյմար։ Հարձակվողներ. Ռոնալդինյո, Ռոնալդո, Կրիշտիանու Ռոնալդու։ ...

BACK_TO_TOP