ՀՀ հպարտ քաղաքացին աշխատանքային իրավունքների պաշտպանության առումով դեռ գտնվում է ստրկական իրավիճակում. Արթուր Սաքունց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+30.09 oC

ՀՀ հպարտ քաղաքացին աշխատանքային իրավունքների պաշտպանության առումով դեռ գտնվում է ստրկական իրավիճակում. Արթուր Սաքունց

19:57 21.02.2020

Ինչ գործառույթներ են վերապահված Աշխատանքի և առողջապահական տեսչական մարմնին, և արդյոք իրավասությունների շրջանակը բավարար է աշխատանքային վեճերը հարթելու և խախտումները վերացնելու համար: Այս մասին այսօր Գյումրիում քննարկում է կազմակերպել «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունը: Առողջապահական տեսչական մարմինը ստեղծվել է 2017-ին, 2018-ին էլ վերանվանվել է Աշխատանքի և առողջապահական տեսչություն: Այն բազմաթիվ դիմում-բողոքներ է ստանում,  որոնք վերաբերում են աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում տեղի ունեցած դժբախտ դեպքերին, գործատուի գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելուն: Տեսչական մարմինը ավելին անել չի կարող՝ ստուգումները դադարեցված են 2013 թվականից:

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողական և օրենքով սահմանված այլ գործառույթներ, ինչպես նաև կիրառում պատասխանատվության միջոցներ առողջապահության, աշխատողների առողջության և անվտանգության ապահովման բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից: Սա հակիրճ նկարագրությունն է այն գործառույթների, որոնք 2018-ից կատարում է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը: Այսինքն՝ ընդունում են դիմում-բողոքներ և դրանց ընթացք տալիս, եթե իրենց իրավասության շրջանակներում է:

 

«Այս պահին տեսչությունը վերահսկողական գործառույթ չունի, ստուգումների միջոցով դեռևս չի իրականացնում: Գործառույթներն իրականացնում է իրազեկման, կանխարգելիչ միջոցառումներով և վարչական վարույթներ հարուցելով: Դիմումներ ստանում ենք հիմնականում աշխատողների առողջության և անվտանգության պահպանման վերաբերյալ: Նման դիմումներին ընթացք է տրվում, հարուցվում է վարչական վարույթ: Տեսչությունում ստացվող դիմում-բողոքների զգալի մասը վերաբերում է այն լիազորություններին, որոնք այս պահին տեսչական մարմինը չունի»,- ասել է Առողջապահական և աշխատանքի տեսչության մարմնի աշխատողների առողջապահության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Ալվարդ Արշակյանը:

Տեսչական ստուգումները հանրապետությունում դադարեցված են 2013 թվականից: Դրանց բացակայության պայմաններում գործատու-աշխատող հարաբերություններում վերահսկողությունն արդյունավետ չէ: Սա իրավապաշտպանի կարծիքն է:

 

«Այս մեխանիզմն արդյունավետ չէ: Պետք չէ գցել քաղաքացիների վրա, պետք է պահանջենք գործատուներից: Կրթական համակարգում ուսուցիչների իրավունքների պաշտպանության այնպիսի ակտեր կան, որ նույնիսկ փաստաբանները կարող են գլուխ չհանել: Հանքարդյունաբերության բնագավառում լուրջ խնդիրներ կան: Մեր աչքի առաջ տաքսիների վարորդները, սպասարկման ոլորտի աշխատակիցները քանի ժամ են աշխատում, արտաժամյա վճարվում են, թե ոչ, արձակուրդային ստանում են, թե ոչ: Դրա համար ես ասում եմ, որ ՀՀ հպարտ քաղաքացին աշխատանքային իրավունքների պաշտպանության առումով դեռ գտնվում է ստրկական իրավիճակում»,- ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի լիազորությունների ընդլայնում տեղի ունենալու է, բայց 2021 թվականի հուլիսից: Մինչ այդ տեսչական մարմինը գործատուների հետ աշխատելու և նրանց վերահսկելու է ոչ թե տույժ-տուգանքների տարբերակով, այլ խորհրդատվական դասընթացների միջոցով: Նշում են՝ միշտ չէ, որ գործատուն է խախտումներ թույլ տվողը:

Արտաժամյա աշխատանքի վարձատրության բացակայություն, աշխատանքային ոչ պատշաճ պայմաններ. սրանք առավել հաճախ հանդիպող խախտումներն են, բայց տեսչական մարմինը գործատուի գործունեությունը դադարեցնելու իրավունք ունի միայն այն դեպքում, երբ վտանգված է աշխատողի կյանքն ու առողջությունը: Աշխատանքային պայմանագրերի հետ աշխատողը մնում է մենակ:

Քանի դեռ տեսչական մարմնի լիազորությունները սահմանափակ են, աշխատանքային վեճերը հարթելու և գործատուի որոշումը բեկանելու միակ տարբերակը, ըստ բանախոսների, դատական կարգով է: Դատարան դիմել ու խախտված իրավունքները վերականգնել ոչ միշտ ու ոչ բոլոր աշխատողներն են համաձայնում: Առողջապահական ու աշխատանքի տեսչությունը վերջին երեք տարիների վիճակագրությունն է ներկայացնում ՝ 2017-2019 թվականներին տեսչությունը արձանագրել է աշխատանքի ընթացքում դժբախտ պատահարի 27 դեպք, և 33 գործատուի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

12:21 22.07.2025

Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ Ունիվերսիադա

12:20 22.07.2025

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ Ունիվերսիադա

Գերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...

Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհը

12:12 22.07.2025

Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհը

Մեկնարկել է Տ-1-33, Կոշ (Տ-1-8)-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։   ...

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:05 22.07.2025

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 23-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...

SHANTNEWS

12:00 22.07.2025

SHANTNEWS

Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

11:48 22.07.2025

Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

Իտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...

BACK_TO_TOP