18:14 22.02.2020
Ղազախստանի նախկին մայրաքաղաքում այսօր տեղի է ունեցել իրարից անկախ 2 ընդդիմադիր ցույց։ Դրանք ուղեկցվել են ձերբակալություններով, որոնց քանակը գերազանցել է 100-ը։ Այս մասին հայտնում է Current Time հեռուստաալիքը:
Օրվա առաջին կեսին Ալմաթիի հրապարակներից մեկում ցույց են արել Ղազախստանում նոր կազմավորվող «Դեմոկրատական կուսակցության» համակիրները։ Նրանք պահանջել են ազատ արձակել այսօր գիշերը ձերբակալված Ժանբոլատ Մամային, որն էլ նախաձեռնել էր ցույցի անցկացումը։ Նրան մեղադրում են չթույլատրված ցույց անելու կոչերի համար և կալանքի տակ են պահելու 3 օր։
Ճաշից հետո նույն վայրում հավաքվել են արտերկրում բնակվող ղազախ ընդդիմադիր գործիչ Մուխթար Աբլյազովի համակիրները։
Երկու ցույցերի ժամանակ էլ ցուցարարներին դիմավորել է ոստիկանությունը։ Նրանց մեծ մասը, ըստ լրատվամիջոցի, տարեց մարդիկ են, որոնց խմբերով ձերբակալել են իրավապահները։
Նույնատիպ ցույցերի մասնակիցների ձերբակալություններ եղել են նաև այլ քաղաքներում։
Во время антиправительственных протестов в Казахстане задержаны более 100 человек https://t.co/uMwnRjfh7l pic.twitter.com/PIZ8IH189J
— Настоящее Время (@CurrentTimeTv) February 22, 2020
https://www.facebook.com/stoiken/posts/10217186285753966
18:31 22.07.2025
Մեքենայի սրահում կրիստալ և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ կարՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-ին վաշտի պարեկները հուլիսի 18-ի գիշերը՝ ժամը 2-ին, Սիլիկյան խճուղում ձերբակալել և «JAC» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել 31-ամյա վարորդին ու 24 և 31 տարեկան երկու ուղևորին: 24-ամյա ուղևորը մեքենայի սրահից ներկայացրել է սպիտակ բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներով երկու փաթեթ և հայտնել, որ դրանցում […] ...
18:20 22.07.2025
«Փյունիկի» ու «Արարատ-Արմենիայի» մրցակիցները ԿԼ-ի որակավորման երրորդ փուլ անցնելու դեպքում«Փյունիկը» և «Արարատ-Արմենիան» իմացել են իրենց մրցակիցներին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ անցնելու դեպքում։ «Փյունիկը» որակավորման երկրորդ փուլում հունգարական «Դյորի» արգելքը հաղթահարելու դեպքում կխաղա ԱԻԿ (Շվեդիա) – «Պայդե» (Էստոնիա) զույգի հաղթողի հետ։ «Արարատ-Արմենիան» ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժին» պայքարից դուրս թողնելու դեպքում կհանդիպի «Ակտոբե» (Ղազախստան) – «Սպարտա Պրահա» (Չեխիա) զույգի հաղթողի հետ։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի […] ...
18:07 22.07.2025
Եթե Իսրայելը չկատարի իր պարտավորությունները, կքննարկվեն հակազդեցության բոլոր տարբերակները․ ԿալլասԵվրամիությունը պատրաստ է դիմել տարբեր հակազդեցությունների, եթե Իսրայելի ղեկավարությունը հրաժարվի կատարել իր պարտավորությունները՝ պաշտպանելու Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին և թույլատրելու մարդասիրական ավտոշարասյուների մուտքը անկլավ, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը: «Եթե Իսրայելը չկատարի իր պարտավորությունները, կքննարկվեն հակազդեցության բոլոր տարբերակները», – գրել է նա X-ում։ Կալլասի խոսքով՝ հրեական պետության արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հետ […] ...
17:52 22.07.2025
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և մտքեր փոխանակել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին: ...
17:40 22.07.2025
Բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը ըստ Յամալի«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալը կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Իկեր Կասիլյաս։ Պաշտպաններ. Դանի Ալվես, Ժերար Պիկե, Սերխիո Ռամոս, Մարսելո։ Կիսապաշտպաններ. Զինեդին Զիդան, Լիոնել Մեսի, Նեյմար։ Հարձակվողներ. Ռոնալդինյո, Ռոնալդո, Կրիշտիանու Ռոնալդու։ ...