13:40 23.02.2020
Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք մասնակի.
«Վերջին օրերին «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ն աշխատել է արտակարգ ռեժիմով, ելնելով քաղաքացիների՝ մասնավորապես Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների ահազանգերի շատ մեծ քանակից:
Համաձայն ստացվող տեղեկատվության վերոնշյալ համայնքում թափառող շները ագրեսիվ վարքագիծ են ցուցաբերել՝ հարձակվելով և վնասելով բնակիչներին, հատկապես երեխաներին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ավելի քան 30 շուն նշված համայնքից բերվել են և հետազոտվել մասնագետների կողմից։ Հետազոտությունների արդյունքում կենդանիների մոտ կատաղություն հիվանդություն չի հայտնաբերվել: Ստուգումների ավարտից հետո կենդանիների որոշ մասը վերադարձվել է նույն տարածք, իսկ դպրոցների և մանկապարտեզների կից տարածքներից հավաքված շները տեղափոխվել են այլ տարածքներ՝ նմանատիպ երևույթներից խուսափելու նպատակով:
Բերված կենդանիներից 6 շուն իրենց չափերով խոշոր լինելու պատճառով, տրվել են անհատ խնամողների ՝ սեփական տարածքում պահելու /փողոցում չհայտնվելու պայմանով/, շան և հասարակության անվտանգությունը ապահովելու նպատակով։
Ամենայն պատասխանատվությամբ հայտնում ենք, որ տվյալ տարածքից բերված ոչ մի կենդանի էֆթանազիայի չի ենթարկվել ( չի քնեցվել):
Ցանկանում ենք տեղեկացնել, որ շուտով պատրաստ կլինի քաղաքապետարանի կողմից կառուցվող կլինիկան, որն իր պայմաններով և հագեցվածությամբ կհամապատասխանի միջազգային չափանիշներին և կլինի միակը տարածաշրջանում»:
17:45 19.07.2025
Լոնդոնում բողոքի ցույց է տեղի ունենում պաղեստինամետ շարժման արգելքի դեմԼոնդոնի ոստիկանությունը սկսել է ձերբակալել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկված պաղեստինամետ «Պաղեստինի գործողություն» շարժման աջակցության ցույցի մասնակիցներին։ «Ոստիկանության աշխատակիցները միջամտել են, և ձերբակալություններ են տեղի ունենում», – ասվում է Սքոթլանդ Յարդի հայտարարության մեջ: Մարդկանց տեղափոխում են ոստիկանական մեքենաներ Խորհրդարանի հրապարակի տարածքում: Այնտեղից ցուցարարները մտադիր են անցնել Վեստմինստերյան կամուրջը և, շրջան կազմելուց հետո, անցնել Թեմզան Վաթեռլոո կամրջով […] ...
17:36 19.07.2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզի Մ-2 Ելփին – Չիվա 6.4 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհի շինհրապարակ։ Մանրամասները՝ նախարարության տեսանյութում։ ...
17:30 19.07.2025
Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգը թարմացրել ենԵգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը հայտնել է, որ Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգը թարմացվել է։ «Զբոսաշրջության և հնությունների նախարարությունը, որը ներկայացված է Հնությունների Գերագույն խորհրդի կողմից, Իսպանիայի կառավարության հետ համագործակցությամբ ավարտել է Գիզայի երեք բուրգերի (Քեոփսի, Խաֆրեի և Միկերինոսի) ներքին լուսավորության թարմացման նախագիծը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ արդիականացման համար օգտագործվել են […] ...
17:18 19.07.2025
Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան չի ընդունի Ուկրաինայի համար նախատեսված ԵՄ բյուջենՀունգարիան չի ընդունի Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի առաջարկը, քանի որ այն նախատեսում է հունգարական գումարի հատկացում Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ առաջարկելով Բրյուսելին լուրջ ընդունել Բուդապեշտի նախազգուշացումը։ «Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը հունգարական գումար է ուղարկում Ուկրաինային։ Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը կործանում է […] ...
17:08 19.07.2025
Sky. Աս-Սուվեյդայում զինված բախումների հետևանքով զոհվել է 940 մարդՍիրիայի հարավում գտնվող Աս-Սուվեյդա նահանգում անցումային կառավարության ուժերի և ցեղային աշխարհազորայինների, մյուս կողմից՝ դրուզ լեռնականների ինքնապաշտպանության ստորաբաժանումների միջև տեղի ունեցած զինված բախումները հանգեցրել են 940 մարդու մահվան։ Այս մասին հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը՝ հղում անելով բժշկական աղբյուրներին։ Ավելի վաղ տվյալներ էին հայտնվել 718 զոհի մասին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ հուլիսի 13-ից շարունակվող բռնության զոհ է […] ...
17:00 19.07.2025
Ուսիկը առաջինն է․ ներկայացվել է անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն բռնցքամարտիկների տասնյակըՀեղինակավոր The Ring-ը ներկայացրել է անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն բռնցքամարտիկների տասնյակը: Առաջատարն ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկն է: 1.Ալեքսանդր Ուսիկ (Ուկրաինա) 2.Նաոյա Ինոուե (Ճապոնիա) 3.Թերենս Քրոուֆորդ (ԱՄՆ) 4.Դմիտրի Բիվոլ (Ռուսաստան) 5.Արթուր Բետերբիև (Ռուսաստան) 6.Խունտո Նակատանի (Ճապոնիա) 7.Ջեսի Ռոդրիգես (ԱՄՆ) 8.Սաուլ Ալվարես (Մեքսիկա) 9.Կենշիրո Թերաի (Ճապոնիա) 10.Շաքուր Սթիվենսոն (ԱՄՆ) ...