14:35 24.02.2020
ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 24-ի նիստում լրացուցիչ քննարկման է ներկայացվել «Սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենքում» փոփոխություն կատարելու նախագիծը: Անդրեասյանը ներկայացրել է սոցիալական ապահովության ռազմավարությունն ու նախատեսվող փոփոխությունները:
Փոփոխությունները բխում են կառավարության ծրագրից, որով նախատեսված է, որ պետք է ձգտել մինչև 2023-ը վերացնել ծայրահեղ աղքատությունը և էապես նվազեցնել աղքատությունը: Այդ նպատակի իրագործման համար պետք է էական նշանակություն ունենա բնակչության աղքատ խավի շրջանում կրթության և աշխատանքի քաջալերումը, գործարարությունը խթանող ծրագրերի իրականացումը: Սա, ըստ նախատեսվող փոփոխությունների, պահանջում է, որ կարիքների գնահատումը կենտրոնացվի:
«Այսօր կարիքների գնահատման ոլորտում ունենք տարբեր մարմիններ, որ այս գործառույթը իրականացնում են տարբեր օղակներ, որ ներգրավված են այս ոլորտում: Փոփոխությունը ենթադրում է, որ ուզում ենք ունենալ կարիքի միասնական գնահատում, որը կիրականացվի մեկ գրասենյակի կողմից և կապ չի ունենա, թե մարդ ինչ խնդրով է եկել: Պետք է նաև կարիքի գնահատման բովանդակային փոփոխություն տեղի ունենա: Այս տեսանկյունից առաջարկում ենք սկզբունքորեն նոր գնահատման ձևաչափ, որը հիմնված է նվազագույն երաշխավորված եկամտի գաղափարի վրա»,- ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Նոր փոփոխությամբ՝ նախատեսվում է նաև սոցիալական աշխատողների փոփոխություն, որոնք որակյալ կիրականացնեն կարիքի գնահատումը: Բացի դրանից՝ 2021-ի բյուջետային համակարգում նախատեսվում է ծառայությունները պետական վկայագրերի միջոցով տրամադրելու քաղաքականություն իրականացնել:
«Խոսքը վաուչերային համակարգի մասին է, երբ ֆինանսավորումը տրվում է ոչ թե հաստատությանը կամ կազմակերպությանը, այլ անձին և նա ընտրում է, թե որտեղ ստանա այդ ծառայությունը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:
Նախագիծը ընդունվեց:
23:59 15.08.2025
Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին ԱտլանտիկայումՓոթորիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար տևում է վեց ամիս՝ հունիսից մինչև նոյեմբեր, սակայն գոյություն ունի փոթորիկների ակտիվության շրջան, որը սկսվում է օգոստոսին և շարունակվում մինչև հոկտեմբեր։ Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի 11-12 փոթորիկ է գրանցվում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մեքսիկական ծոցի կամ ԱՄՆ արևելյան ափերին հարվածած փոթորիկների 93%-ը տեղի […] ...
23:54 15.08.2025
Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 15.08.2025
Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել ենՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել են եռակողմ ձևաչափով բանակցություններ։ Զրույցը տեղի է ունենում Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայի սենյակներից մեկում։ Նախագահները հանդիպման սկզբում լրատվամիջոցների համար որևէ հայտարարություն չեն արել։ Ֆոտոլրագրողներին թույլ տալով մի քանի լուսանկար անել, առաջնորդները, նստած միմյանց դեմ, անցել են բանակցություններին, որոնք ընթանում են փակ դռների ետևում։ Պետությունների ղեկավարներից բացի, զրույցին […] ...
23:42 15.08.2025
Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքներըՄայրաքաղաքում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները, որոնք ընդգրկում են նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանում մինչև տարեվերջ նախատեսված է կատարել շուրջ 280.000 քմ մակերեսով ասֆալբետոնե ծածկույթի փոխարինում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 15.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել դատավոր նշանակելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրով Անի Միքայելյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 11-ի ԲԴԽ-53-Ո-101 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի […] ...
23:32 15.08.2025
Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցովԷլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմական բազայի օդանավակայանում լուսանկարվելու արարողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գնալ բանակցությունների վայր իր զրահապատ Cadillac One լիմուզինով, որը հայտնի է «Գազան»(The Beast) անունով: Այսպիսով, առաջնորդները սկսել են իրենց դեմ առ դեմ զրույցը բանակցությունների գլխավոր վայր գնալու ճանապարհին։ ...