Իրանից բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ կիրականացվի հատուկ հսկողություն. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+34.09 oC

Իրանից բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ կիրականացվի հատուկ հսկողություն. վարչապետ

13:52 24.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ:

Նիստում քննարկվել են աշխարհում և մեր տարածաշրջանում կորոնավիրուսով պայմանավորված ընթացիկ իրավիճակը և Հայաստանում դրա տարածումը կանխարգելելու ուղղությամբ անելիքները: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է այս պահի դրությամբ առկա վիճակագրական տվյալները՝ կորոնավիրուսի տարածվածության, հիվանդացության և մահացության վերաբերյալ, անդրադարձել մեր երկրում կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին՝ Հայաստան ժամանող քաղաքացիների նկատմամբ իրականացվող վերահսկողությանը, ՀՀ բժշկական հաստատությունների տեխնիկական պատրաստվածությանը և ախտորոշման համար անհրաժեշտ լաբորատոր հագեցվածությանը: Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են հետագա քայլերը, այդ թվում նաև հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսի տարածմանն առնչվող իրավիճակով պայմանավորված անելիքները: Վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին:

Ամփոփելով նիստի արդյունքները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստում մենք քննարկեցինք մեր անելիքները՝ կապված Հայաստանում կորոնավիրուսի մուտքը կանխարգելելուն ուղղված գործողությունների հետ, և այս քննարկման հրատապությունը կապված է նրա հետ, որ հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունում արդեն կորոնավիրուսից մահվան դեպքեր ունեն. մահվան 8 դեպք ունեն, և մենք պետք է միջոցներ ձեռնարկենք:

Քննարկումների արդյունքում մենք որոշեցինք, որ այսօր կառավարության որոշմամբ երկշաբաթյա ժամկետով կփակենք ցամաքային սահմանն ու հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Իհարկե, կլինեն բացառություններ. բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակումների, պարզապես բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ կիրականացվի հատուկ հսկողություն, և բեռների տեղափոխման հատուկ կարգ կգործի: Որևէ սահմանափակում չի կիրառվի քաղաքացիների վերադարձի վրա. խոսքը վերաբերում է Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին և Իրանում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այսինքն՝ նրանք կարող են ազատ վերադառնալ իրենց հայրենիք:

Օդային հաղորդակցության նկատմամբ կկիրառվեն որոշակի, բայց ոչ ամբողջական սահմանափակումներ: Այս սահմանափակումները, այս որոշումը մենք երկու շաբաթով կկայացնենք, և երկու շաբաթվա ընթացքում ավելի սերտ հաղորդակցության մեջ կլինենք մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների հետ, որպեսզի իրավիճակի ավելի ամբողջական գնահատական ունենանք և նաև համատեղ որոշենք մեր հետագա անելիքներն այս ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ, ցանկանում եմ արձանագրել նաև, որ որևէ խուճապի անհրաժեշտություն չկա: Այո, կա խնդիր, բայց, փառք Աստծո, գոնե մինչ այս պահը Հայաստանի Հանրապետությանը, մեզ հաջողվել է խուսափել կորոնավիրուսով հիվանդ ունենալուց, և հույս ունենք, որ մեր ձեռնարկված միջոցների շնորհիվ նաև կկարողանանք պահպանել այս վիճակը: Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ մենք պետք է շատ սառը, սթափ, հանդարտ վերաբերմունք ունենանք այս իրավիճակին, և խուճապային տրամադրությունների և լուրերի տարածումը, իհարկե, որևէ կերպ խնդրի լուծմանը չի օգնում:

Արձանագրենք նաև, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ունեն այս պահին անհրաժեշտ բոլոր տեխնիկական միջոցները՝ ախտորոշելու հիվանդությունը: Եվ նաև արձանագրենք, որ հանձնաժողովը գործում է հունվարի 30-ից, և սահմանային հսկողությունը խստացվել է դեռևս դրանից առաջ էլ՝ հունվարի 24-ից: Այնպես որ, շատ կարևոր է արձանագրել, որ մենք ոչ թե Իրանում հիվանդությունների դեպքերի արձանագրման ենք արձագանքում, այլ մենք այս պրոցեսը շատ ավելի շուտ ենք սկսել և հույս ունենք, որ մեր աշխատանքի այս մեթոդը հետագայում նույնպես կլինի արդյունավետ:

Այսօր կառավարությունը հեռակա նիստով կկայացնի որոշում, և որոշումն ուժի մեջ կմտնի այսօրվանից: Իհարկե, որոշակի ճկունություններ կան, ընթացիկ պրոցեսները կառավարելու հնարավորություն պետք է տրվի, այսինքն՝ 100 տոկոսով սահմանը չի փակվում, այլ, ինչպես ասացի, արդեն թվարկված բացառություններով»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի նավթավերամշակման գործարանում հրդեհը մարվել է

19:19 19.07.2025

Իրանի նավթավերամշակման գործարանում հրդեհը մարվել է

Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգի Աբադան քաղաքի նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է, հայտնում է IRNA-ն։ Ավելի վաղ՝ շաբաթ օրը, «Թասնիմ» լրատվական գործակալությունը, հղում անելով Աբադանի նավթավերամշակման գործարանի հասարակայնության հետ կապերի ծառայությանը, հաղորդել էր, որ հրշեջներին հաջողվել է հրդեհը վերահսկողության տակ վերցնել։ «Այս զտարանի 70-րդ բլոկում բռնկված հրդեհը լիովին տեղայնացվել և մարվել է: Արտադրությունն […] ...

Լոնդոնում «Պաղեստինի գործողությունների» աջակցության ցույցերի ժամանակ 55 մարդ է ձերբակալվել

19:10 19.07.2025

Լոնդոնում «Պաղեստինի գործողությունների» աջակցության ցույցերի ժամանակ 55 մարդ է ձերբակալվել

Լոնդոնում ավելի քան 50 մարդ է ձերբակալվել պաղեստինամետ «Պաղեստինի գործողություն» խմբավորման աջակցության բողոքի ցույցերի ժամանակ, որը Մեծ Բրիտանիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է քաղաքային ոստիկանությունը։ Հուլիսի սկզբին բրիտանական դատարանը մերժեց «Պաղեստինյան գործողություն» շարժման միջնորդությունը՝ ժամանակավորապես արգելափակելու այն ահաբեկչական կազմակերպությանը ներառելու հրամանագիրը, որով շարժմանը անդամակցելը կամ աջակցելը քրեական հանցագործություն կդառնա՝ մինչև 14 տարվա ազատազրկմամբ պատժվող։ […] ...

Ուկրաինայի լեզվի օմբուդսմենը առաջարկել է հանել ռուսերենը Սահմանադրությունից

19:00 19.07.2025

Ուկրաինայի լեզվի օմբուդսմենը առաջարկել է հանել ռուսերենը Սահմանադրությունից

Ուկրաինայի նոր լեզվական օմբուդսմեն Ելենա Իվանովսկայան առաջարկել է սահմանադրությունից հանել ռուսաց լեզվի հիշատակումը՝ այն անվանելով «անկայունացման գործիք»։ «Անհրաժեշտ է վերացնել օրենսդրության մեջ խորհրդանշական անհավասարությունը, մասնավորապես՝ վերացնել ռուսաց լեզվի հատուկ կարգավիճակը», -ասել է նա «Ուկրինֆորմ» գործակալությանը տված հարցազրույցում։ Նրա կարծիքով՝ զինված հակամարտության պայմաններում ռուսաց լեզուն «ոչ միայն հաղորդակցման միջոց է, այլև անկայունացման գործիք»։ «Լեզվական քաղաքականության սահմանադրական […] ...

Ամփոփվել է Իրավունքի ամառային դպրոցի առաջին շաբաթը

18:48 19.07.2025

Ամփոփվել է Իրավունքի ամառային դպրոցի առաջին շաբաթը

Իրավունքի ամառային դպրոցի առաջին շաբաթն անցավ ակտիվ ու բովանդակալից մթնոլարտում: Մասնակիցները հնարավորություն ունեցան ուսումնասիրել տարբեր իրավական թեմաներ: Շարունակում ենք առաջ շարժվել՝ նոր գիտելիքներով ու մոտիվացիայով։ Մանրամասները՝ ՀՀ արդարադատության նախարարության տեսանյութում։   ...

Լուլա դա Սիլվա. ԱՄՆ գործողությունները խաթարում են պետական ինքնիշխանության սկզբունքները

18:40 19.07.2025

Լուլա դա Սիլվա. ԱՄՆ գործողությունները խաթարում են պետական ինքնիշխանության սկզբունքները

ԱՄՆ-ի միջամտությունը այլ երկրների ներքին գործերին անընդունելի է, քանի որ այն վնասում է նրանց ինքնիշխանությանը, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ Պետության ղեկավարը աջակցության խոսքեր է հղել Հանրապետության Գերագույն դատարանի դատավորներին, որոնց նկատմամբ ԱՄՆ իշխանությունները նախկինում վիզային սահմանափակումներ էին սահմանել Բրազիլիայի նախկին առաջնորդ Ժաիր Բոլսոնարոյի ընթացող դատավարության պատճառով։ Քաղաքական գործիչը մեղադրվում է […] ...

Լոս Անջելեսում մեքենաների բախման հետևանքով զոհերի թիվն աճել է

18:32 19.07.2025

Լոս Անջելեսում մեքենաների բախման հետևանքով զոհերի թիվն աճել է

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում ամբոխի մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով վիրավորների թիվը հասել է 30-ի, հայտնում է քաղաքի հրշեջ ծառայությունը։ Շաբաթ օրը ծառայությունը հայտնել էր, որ Լոս Անջելեսում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ՝ վիրավորելով ավելի քան 20 մարդու։ Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում է ծառայության 124 աշխատակից։ Նախնական հետաքննության արդյունքների համաձայն՝ մեքենայի վարորդը կորցրել է […] ...

BACK_TO_TOP