Դասադուլ Գյումրիի թիվ 19 դպրոցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+11.09 oC

Դասադուլ Գյումրիի թիվ 19 դպրոցում

18:10 24.02.2020

Գյումրիի թիվ 19 հիմնական դպրոցում այսօր դասադուլ ու գործադուլ են հայտարարել ուսուցիչներն ու ծնողները, ովքեր իրենց երեխաներին դպրոց չեն բերել։ Այսկերպ մանկավարժական ու ծնողական հանրույթը իր բողոքն է արտահայտում դատարանի որոշման դեմ, համաձայն որի` նախկին տնօրեն Նարինե Մեսրոպյանը վերականգնվելու է իր պաշտոնում։

Այսօր առավոտյան թիվ 19 դպրոցի աշակերտների փոխարեն ծնողներն էին դպրոց եկել: Ծնողական խորհրդի անդամներն ու մանկավարժները միասին որոշել են գործադուլ ու դասադուլ անել: Դատարանի որոշմամբ` նախկին տնօրեն Նարինե Մեսրոպյանը վերականգնվելու է իր պաշտոնում:

Ծնողներն ու մանկավարժները որոշել են` չեն ցանկանում աշխատել նախկին տնօրենի հետ:

«Կոլեկտիվը չի ընդունում նրան, խնդիրը դա է: Սա վաղուցվա խնդիր է: Բոլորով ենք այս ամենը որոշել: Ոչ մի ստիպողական բան չի եղել, հոժարակամ որոշել ենք ստորագրահավաք կազմակերպել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել են թիվ 19 դպրոցի ծնողական խորհրդի անդամներն ու մանկավարժները:

Հիշեցնենք, որ 2019թ. մարտի 1-ին Նարինե Մեսրոպյանն ազատվել էր պաշտոնից՝ Շիրակի մարզի դատախազի միջնորդությամբ։

Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։

Քրեական գործի ընթացքում դպրոցի տնօրենը պետությանը հասցված վնասը վերականգնել էր, ընդունել մեղքը։ Այդուհանդերձ, դատախազը մարզպետին միջնորդություն էր ներկայացրել նրան տնօրենի պաշտոնից ազատելու մասին։ Մարզպետի որոշումը Նարինե Մեսրոպյանը վիճարկել է դատարանում, և դատարանը մարզպետի որոշումը բեկանել է։

Սա նշանակում է, որ նախկին տնօրենը վերադառնալու է իր պաշտոնին` անկախ այն բանից, որ դպրոցում նոր տնօրենի ընտրություններ են եղել։ Ծնողներն ու մանկավարժները Շիրակի մարզպետին ներկայացրել են, որ չեն մտնի դպրոց, մինչև որոշումը չվերանայեն։

Տիգրան Պետրոսյանը ասել է, որ խնդրի լուծումը միայն իրավական ճանապարհով է հնարավոր:

«Կա դատարանի վճիռ, որը ես պարտավոր եմ կատարել, բայց դրանից իմ մոտեցումը և իմ վստահությունը կրթության այդ դերակատարի նկատմամբ չի փոխվել: Մենք աշխատելու ենք հանգուցալուծել այս իրավիճակն այն ճանապարհով, որով պիտի հանգուցալուծվի՝ իրավական ճանապարհով:

Իմ մտահոգությունները մնացել են ու հատկապես խորացել նոր քրեական գործով, որտեղ նույն դերակատարի նկատմամբ կան արդեն մի քանի այլ մեղադրանքներ, բացի այն մեղադրանքներից, որոնք ժամանակին ընդունել է»,- ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Շիրակի մարզպետը հորդորել է վերսկսել դասերը, քանի դեռ չի ստացվել դատարանի որոշումը, և Նարինե Մեսրոպյանը դեռ տնօրենի պաշտոնում չի վերականգնվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքեր

00:00 08.05.2025

Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքեր

Երևանի քաղաքապետարանի և «Հենար» հիմնադրամի ջանքերով Երևանում ներդրվել է մի ծրագիր, որն ուղղված է հանրային առողջապահության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում վերապատրաստված կամավորների և շտապօգնության աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված դեֆիբրիլյատորների օգնությամբ, սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին ցուցաբերվելու է առաջին բուժօգնություն մինչև կժամանի շտապօգնությունը: Դեֆիբրիլյատորները տեղադրված են փողոցներում, այգիներում և հանրային տարածքներում, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ առավելագույնը […] ...

Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրել

23:51 07.05.2025

Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրել

Վատիկանի Սիքստինյան կապելլայում կոնկլավի համար հավաքված կարդինալները չեն կարողացել համաձայնության գալ նոր պապի ընտրության հարցում։ Այս մասին գրում է Associated Press-ը: Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սև ծուխ է դուրս գալիս։ Սա նշանակում է, որ Հռոմի նոր Պապ դեռ չի ընտրվել։ Լրագրողների խոսքով՝ հանդիպումը տևել է մոտ չորս ժամ։ «Քանի որ կարդինալներից ոչ մեկը չի […] ...

Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

23:43 07.05.2025

Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Նորքի փողոցի, Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի, Նորքի 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, […] ...

«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել են

23:31 07.05.2025

«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել են

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները: ««Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում աշխատանքներն ավարտվել են: «Զորավար Անդրանիկ» կայարանում էլ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ Փաշինյան

23:19 07.05.2025

Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

23:09 07.05.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և ակնկալում եմ նրա հետ համագործակցություն՝ քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար»,- գրել է նա։ I warmly congratulate @_FriedrichMerz and look forward to work with […] ...

BACK_TO_TOP