12:50 25.02.2020
Չարտոնված ցույցերին մասնակցելու համար Ղազախստանում նորից մարդիկ են ձերբակալվել, թեև ցույցերը եղել են 3 օր առաջ։ Ձերբակալվածների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, 53 մարդ է, փոխանցում է ռուսական մամուլը։
Նրանք փետրվարի 22-ին մասնակցել են Ֆրանսիայում ապրող ընդդիմադիր գործիչ Մուխթար Աբլյազովի նախաձեռնած ցույցին։ Նա հենց Ֆրանսիայից է կոչ արել իրականացնել այդ ցույցերը։ Սակայն երկրի իշխանությունները նման ցույցերի անցկացման արտոնություն չէին տվել։
Աբլյազովի կազմակերպությունն էլ ծայրահեղականի պիտակ ունի Ղազախստանում։ Հետևաբար իրավապահները քաղաքացիներին կոչ էին արել չմասնակցել այդ ցույցերին։ Սակայն ցույցերը, այնուամենայնիվ, տեղի էին ունեցել։ Արդյունքում մի քանի տասնյակ մարդ ձերբակալվել էր հենց ցույցի վայրում։
Այսօր արդեն երկրի ՆԳ նախարարը հայտարարել է, որ ձերբակալել են ևս 53 մարդու։ Նրանցից 10-ի նկատմամբ վարույթ է իրականացվում՝ ենթադրաբար՝ տուգանքներ կտրվեն։
Մյուսների հետ «բացատրական զրույցներ» են անցկացրել ու բաց թողել։
12:30 22.07.2025
Հրդեհ ավտոմեքենայումՀուլիսի 22-ին, ժամը 10:39-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 11:04-ին: […] ...
12:25 22.07.2025
Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ ՈւնիվերսիադաԳերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...
12:21 22.07.2025
Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...
12:12 22.07.2025
Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհըՄեկնարկել է Տ-1-33, Կոշ (Տ-1-8)-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
12:05 22.07.2025
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...