«Այո»-ի նախընտրական շտաբը դրամահավաք անցկացրեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+22.09 oC

«Այո»-ի նախընտրական շտաբը դրամահավաք անցկացրեց

20:48 25.02.2020

«Այո»-ի նախընտրական շտաբն այսօր կազմակերպել է դրամահավաք՝ Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ծախսերը հոգալու նպատակով: Դրամահավաքին մասնակցել են ՔՊ կուսակցության անդամներ, գործարարներ: Ըստ Ալեն Սիմոնյանի՝ հանգանակվելու է 100 միլիոն դրամ:

«Ամեն մի պատգամավոր, ամեն մի թիմի անդամ, որը մասնակցում է շտաբի աշխատանքներին և «Այո»-ի քարոզին, հրավերի քարոզ է ապահովել և մարդկանց հրավիրել է: Օրինակ՝ 3-4 հոգու ես եմ հրավիրել: Իմ հրավիրյալների մեջ գործարար չկա»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

«Մասնակցում են ՔՊ կուսակցության անդամները նաև այն մարդիկ, որոնք հրավիրվել են առանձին անդամների կողմից: Յուրաքանչյուրը կնվիրաբերի այնքան գումար, որքան նախատեսել է: Որևէ ներքևի կամ վերին շեմ չկա»,- ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Դրամահավաքին է միացել նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա լրագրողներին հայտնեց, որ միանում է «այո-»-ի քարոզարշավին՝ համարելով շատ կարևոր քայլ:

«Գտնում եմ, որ մեր ժողովուրդը պիտի պասիվ չմնա, պիտի անպայման ակտիվ մասնակցի, որովհետև եթե նախորդ ընտրություններում ժողովուրդն ասում էր, որ իր քվեն բանի տեղ դնող չկա, որ չեն հաշվում, միևնույն է, հիմա, ժողովուրդ ջան, ձեր քվեից է կախված ամեն ինչ. կասեք այո, կլինի՝ այո, կասեք ոչ, կլինի՝ ոչ, արեք, ցույց տվեք ձեր մոտեցումը»,- ասաց Արամ Սարգսյանը:

Ըստ Արամ Սարգսյանի՝ արդար քվեն ստացած քաղաքական ուժը, որ Ազգային ժողովում ներկայացված է, որևէ պարագայում չպետք է չեզոքության կամ բոյկոտի կողմնակից լինի:

«Տեսականորեն այդ չեզոքությունը նույն «ոչ»-ն է, ոչ մի տարբերություն: Իմ ընկեր Էդմոն Մարուքյանին ասել եմ նաև, որ ճիշտ կլիներ, որ Դուք ձեր «ոչ»-ը, ինչից դժգոհում եք, հիմնավորեք: Ես համարում եմ, որ երկրում երկրորդ ուժ կամ իշխանության այլընտրանք կարող է դառնալ այն ուժը, որի հետ իշխանությունը բանավիճում է: Եթե այսօր չկա ուժ, որ իշխանության հետ բանավիճում է, բոյկոտում են, հետևաբար այս իշխանությունը հավերժ է»,- նշեց Արամ Սարգսյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին Ատլանտիկայում

23:59 15.08.2025

Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին Ատլանտիկայում

Փոթորիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար տևում է վեց ամիս՝ հունիսից մինչև նոյեմբեր, սակայն գոյություն ունի փոթորիկների ակտիվության շրջան, որը սկսվում է օգոստոսին և շարունակվում մինչև հոկտեմբեր։ Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի 11-12 փոթորիկ է գրանցվում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մեքսիկական ծոցի կամ ԱՄՆ արևելյան ափերին հարվածած փոթորիկների 93%-ը տեղի […] ...

Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ

23:54 15.08.2025

Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել են

23:48 15.08.2025

Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել են եռակողմ ձևաչափով բանակցություններ։ Զրույցը տեղի է ունենում Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայի սենյակներից մեկում։ Նախագահները հանդիպման սկզբում լրատվամիջոցների համար որևէ հայտարարություն չեն արել։ Ֆոտոլրագրողներին թույլ տալով մի քանի լուսանկար անել, առաջնորդները, նստած միմյանց դեմ, անցել են բանակցություններին, որոնք ընթանում են փակ դռների ետևում։ Պետությունների ղեկավարներից բացի, զրույցին […] ...

Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

23:42 15.08.2025

Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

Մայրաքաղաքում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները, որոնք ընդգրկում են նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանում մինչև տարեվերջ նախատեսված է կատարել շուրջ 280.000 քմ մակերեսով ասֆալբետոնե ծածկույթի փոխարինում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակել

23:36 15.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել դատավոր նշանակելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրով Անի Միքայելյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 11-ի ԲԴԽ-53-Ո-101 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի […] ...

Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցով

23:32 15.08.2025

Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցով

Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմական բազայի օդանավակայանում լուսանկարվելու արարողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գնալ բանակցությունների վայր իր զրահապատ Cadillac One լիմուզինով, որը հայտնի է «Գազան»(The Beast) անունով: Այսպիսով, առաջնորդները սկսել են իրենց դեմ առ դեմ զրույցը բանակցությունների գլխավոր վայր գնալու ճանապարհին։ ...

BACK_TO_TOP