18:08 26.02.2020
Ռուսաստանի կառավարությունը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Ռուսաստանից Հայաստան նավթամթերք արտահանելիս ժամանակավոր պարբերական մաքսային հայտարարագրումը չեղյալ հայտարարելու մասին արձանագրությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, տեքստը հրապարակվել է Դումայի էլեկտրոնային բազայում:
Համապատասխան փոփոխությունն առաջարկվում է ներառել բնական գազի, նավթամթերքների և չվերամշակված բնական ադամանդի մատակարարման մասին Ռուսաստանի և Հայաստանի միջկառավարական համաձայնագրում:
Համաձայն արձանագրության տեքստի՝ Հայաստանին մատակարարվող 95-ից ցածր օկտանային ցուցանիշից ցածր վարկանիշ ունեցող բենզինի և նավթային հեղուկ պարաֆինի հայտարարագրումը «իրականացվում է առանց ժամանակավոր պարբերական մաքսային հայտարարագրի կիրառման, հաստատված Ռուսաստանի Դաշնության օրենսդրության»:
Միաժամանակ, այդ ապրանքների ժամանակավոր մաքսային հայտարարագրումը, ներկայացված ցուցիչ հաշվեկշիռների և 2019 թվականի արձանագրությունների համաձայն, համարվում են չհաստատված, եթե տվյալ ապրանքները չեն արտահանվել:
Վավերացման դեպքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 15 օր հետո, երբ երկու կողմերը միմյանց կտեղեկացնեն անհրաժեշտ ներքին ընթացակարգերի կատարման մասին:
22:22 15.08.2025
Պատրաստ եմ մենամարտել յուրաքանչյուրի դեմ, ով ինձ արժանի կլինի․ ԾառուկյանUFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը խոսել է առաջիկա ծրագրերի մասին, հաղորդում է UFC-ի մամուլի ծառայությունը: «Դեռևս նորություններ չկան, սպասում ենք։ Լսել եմ, որ Իլյան ցանկանում է վերադառնալ հունվարին, բայց ես ցանկանում եմ մենամարտել մինչև հունվար։ Ես երկար ժամանակ չեմ մենամարտել, այնպես որ պատրաստ կլինեմ սեպտեմբերի վերջին, հոկտեմբերին կամ նոյեմբերին։ Ես պատրաստ եմ […] ...
22:11 15.08.2025
TASS. Պուտինը և Թրամփը քննարկելու են գլոբալ ռազմավարական անվտանգությունըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը անպայման կանդրադառնան գլոբալ ռազմավարական անվտանգության թեմային։ Այս մասին հայտարարել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ «Այս թեման կարևոր է և՛ Ռուսաստանի, և՛ Միացյալ Նահանգների, ամբողջ աշխարհի համար։ Իհարկե, դրան կանդրադառնան», – նշել է գործակալության աղբյուրը՝ պատասխանելով երկու երկրների առաջնորդների Ալյասկայում հանդիպման օրակարգի համապատասխան հարցին։ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների […] ...
21:52 15.08.2025
Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆՄամուլում և սոցցանցերում շարունակում է շրջանառվել «Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման» վերաբերյալ ապատեղեկատվությունը: Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե առաջխաղացման տեսքով դիրքային փոփոխություններ են տեղի ունեցել, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղարը: «Կոչ ենք անում զերծ մնալ կեղծ և չճշտված տեղեկություններ տարածելուց. պաշտպանության նախարարությունը ԶԼՄ համապատասխան […] ...
21:41 15.08.2025
Պակիստանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռ է կործանվել. կան զոհերՊակիստանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Ըստ տեղեկությունների՝ անձնակազմի բոլոր անդամները, այդ թվում՝ երկու օդաչուները, զոհվել են։ Մի-17 ուղղաթիռը մարդասիրական օգնություն էր տեղափոխում ուժեղ անձրևներից տուժած շրջաններին։ Այն կործանվել է վատ եղանակային պայմանների պատճառով: Խայբեր-Պախտունխվա նահանգի նահանգապետը հայտարարել է, որ տարածաշրջանում սգո օր է հայտարարվել, […] ...
21:29 15.08.2025
Պեսկովը հույս ունի, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը արդյունավետ կավարտվիՌուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը պետք է արդյունավետ լինի, որպեսզի հետո քննարկվի Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովի հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հարցին, թե ինչպես պետք է ավարտվի առաջնորդների հանդիպումը Ալյասկայում, որպեսզի խոսվի եռակողմ հանդիպման մասին, Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է. «Արդյունավետ»։ ...