Շիրակի մարզում քննարկվում են գյուղատնտեսական ապահովագրության պայմանները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+30.09 oC

Շիրակի մարզում քննարկվում են գյուղատնտեսական ապահովագրության պայմանները

19:57 27.02.2020

Կառավարությունը 6 մարզերում ներդնում է գյուղատնտեսության պարտադիր, իսկ մյուս մարզերում` կամավոր ապահովագրություն: Շիրակի մարզը կամավորի ցանկում է: Պետության 50 տոկոս սուբսիդավորմամբ առաջարկվում է գյուղացիներին ապահովագրել հացահատիկի ցանքերն ու խնձորի այգիները: Հանրապետության գյուղական համայնքները բաժանված են ըստ գոտիականության, համաձայն որի`հաշվարկվում է մեկ հեկտարի վրա կատարվող ծախսը և ապահովագրավճարը: Կամավոր ապահովագրության մանրամասները ապահովագրական ընկերության ներկայացուցիչները քննարկել են Նոր Կյանք գյուղի բնակիչների հետ:

Գյուղատնտեսական տարվա մեկնարկն այս տարի ոչ միայն վառելիքի, պարարտանյութի ու սերմացուի հաշվարկով է սկսվել, այլև գյուղատնտեսական ապահովագրության գումարների: Որ տարածքում ինչքան է կազմում մեկ հեկտարի ապահովագրավճարը, այս մասին առաջիններից ծանոթանալու ցանկություն հայտնել են Նոր Կյանք գյուղի բնակիչները: Ապահովագրական ընկերության աշխատակիցները ներկայացրին, որ կամավոր ապահովագրության սակագներն արդեն հստակեցրել են:

«Ըստ կառավարության որոշման՝ ունենք 3 սակագին: Այսինքն՝ ինչքան է ծախսել տվյալ գյուղացին իր 1 հեկտար հողը ցորեն կամ գարի ցանելու համար, որոշում ենք այդ թիվը` 3 ցուցանիշներից ելնելով: Օրինակ` աշնանացանի համար նշված է 300 հազար, 350 հազար և 380 հազար դրամ»,- գյուղացիների հետ հանդիպմանն ասել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության Գյումրիի մասնաճյուղի գործակալական խմբի ղեկավար Արման Թորոսյանը:

 

 

3 տարբեր սակագին է սահմանվել՝ հաշվի առնելով հողերի դիրքը, դրանց ոռոգելի կամ անջրդի լինելու հանգամանքները: Գյուղացին հաշվարկելու է իր ծախսերը և ընտրելու է սակագներից որևէ մեկը: Իսկ փոխհատուցումը Շիրակի մարզում միայն կարկուտի ու հրդեհի դեպքերի համար է:

Առաջին հարցը, որ հետաքրքրեց գյուղացիներին, այն էր, թե ով ու ինչպես է գնահատելու վնասը կարկտահարությունից հետո: Ապահովագրական ընկերության ղեկավարը նշեց, որ վնասը հաշվարկելու են լիցենզավորված մասնագետները և կարկուտից հետո 15 օրվա ընթացքում: Այս ժամկետը գյուղացիներին մտահոգող հաջորդ գործոնն էր: Կարկտահարությունից հետո, երբ վնասը մեծ է, սովորաբար հացահատիկի դաշտերը հնձում են որպես անասնակեր: Ապահովագրական ծրագիրը այս հնարավորությունը է՛լ չի տալիս:

Հանրապետության տարածքը 5 ռիսկային գոտիների են բաժանել: Համաձայն այդ բաժանման՝ Արթիկի տարածաշրջանը 4-րդ գոտում է: Ամեն գոտու համար էլ ապահովագրական գործակիցներ կան, որոնց կատարված ծախսի համադրությամբ ստացվում է ապահովագրավճարի չափը: 50 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը, բայց ապահովագրական ընկերությունը համաձայնում է ապահովագրել, եթե գյուղացու վճարելիք գումարը 10 հազար դրամ և ավելին է: Սա նշանակում է, որ փոքր հողակտոր ունեցողները չեն կարողանա օգտվել ապահովագրությունից: Փոխհատուցման հաշվարկում ևս մեկ կարևոր գործոն են նշում մասնագետները: Ցանկացած վնասի դեպքում 10 տոկոսը չի փոխհատուցվում:

«Ապահովագրատեսակներից շատերը ունեն այդ ռիսկը՝ չփոխհատուցվող գումար հասկացությունը: Ռիսկը ապահովագրական ընկերությունը կիսում է սեփականատիրոջ, ֆերմերի հետ: Ֆիքսված է, աշխարհում ընդունված պրակտիկա է: Կոնկրետ այս ապահովագրատեսակի համար կազմում է 10 %»,-  ասել է Արման Թորոսյանը։

Այդուհանդերձ, գյուղատնտեսության ապահովագրությունը հնարավորություն է տալիս ծախսի մեծ մասին փոխհատուցում ստանալ: Նոր Կյանքում անցած տարի մի քանի անգամ կարկուտ է եղել, վնասի չափը 50 տոկոսը չի գերազանցել, ըստ այդմ՝ պետությունից փոխհատուցում չեն ստացել: Ապահովագրության գործընթացը նոր է սկսվել, ապահովագրվողներ արդեն կան: Իսկ վերջնաժամկետը մարտի 25-ն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

12:21 22.07.2025

Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ Ունիվերսիադա

12:20 22.07.2025

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ Ունիվերսիադա

Գերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...

Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհը

12:12 22.07.2025

Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհը

Մեկնարկել է Տ-1-33, Կոշ (Տ-1-8)-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։   ...

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:05 22.07.2025

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 23-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...

SHANTNEWS

12:00 22.07.2025

SHANTNEWS

Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

11:48 22.07.2025

Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

Իտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...

BACK_TO_TOP