Ես չէի կարող կանխել վթարը. Դավիթ Սանասարյանը` երեխային վրաերթի ենթարկելու դեպքի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+20.09 oC

Ես չէի կարող կանխել վթարը. Դավիթ Սանասարյանը` երեխային վրաերթի ենթարկելու դեպքի մասին

15:52 27.02.2020

«Փորձագետը, ելակետային տվյալները օգտագործելով, եկել էր նրան, որ ես չէի կարող կանխել այդ վթարը»,- լրագրողների  հետ զրուցում ասել է ՊՎԾ լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով իրեն վերագրվող` երեխայի վրաերթի դեպքով հարուցած քրեական գործին:

Սանասարյանը խոսել է նաև իր և ՊՎԾ նախկին աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի մասին:

«Ես ամենասկզբից մտածում էի՝ ինչ կապ ունեմ այս գործի հետ, էս ի՞նչ են քննում, որտե՞ղ եմ հայտնվել, ինձ հետ կապ չունեցող պրոցես է։ Իմ նպատակը եղել է օրենքի տառը ապահովելը, ես չեմ ճանաչում տվյալ կազմակերպություններին: Դատախազը պնդում է՝ քանի որ տվյալ կազմակերպությունն է այդ սարքավորումը տրամադրել բժշկական կենտրոններին, դրա համար պահանջ է ներկայացվել, որ իրենց նյութերով սպասարկեն, օրենքն ասում է, որ չափորոշիչները պետք է խտրական չլինեն: Էս պարագայում որևիցե ձևով այլ կազմակերպություն չէր կարող մասնակցել գնումների գործընթացին, նշված է դիալիզատորի մոդելը։ Այնպես է գրած, որ այլ կազմակերպություն չկարողանա  մասնակցել։ Մինչև հիմա առողջապահության նախարարությունն այդ չափորոշիչներով է գնում, ինչի՞ մինչև հիմա չեք փոխել: Ինձ բերել են, ներկայացրել, որ հիմնավորվել է, որ «Գնումների մասին» օրենքին համապատասխանում է մեր առաջարկը, ես դրանով առաջնորդվել եմ և այդ առաջարկը եղել է բժշկական կենտրոններին»,- ասել է Սանասարյանն այսօրվա դատական նիստի ընդմիջմանը:

Հիշեցնենք` Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտների մասին տեղեկություններ պահանջելու գործառույթ, խմբային շահերից ելնելով՝ ծառայողական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։

Քրեական գործով անցնում է ևս 3 ամբաստանյալ՝ ՊՎԾ աշխատակիցներ Սամվել Ադյանը, Գևորգ Խաչատրյանը, «Զորաշեն» ՍՊ ընկերության փաստացի ղեկավար հաշվապահ Տարոն Ավետիսյանը: Դատարանն այսօր սկսեց ապացույցների հետազոտումը։ Քրեական գործը կազմված է 28 հատորից:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

00:05 30.06.2025

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

23:59 29.06.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

23:45 29.06.2025

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

Հանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

23:30 29.06.2025

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

23:18 29.06.2025

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

23:00 29.06.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...

BACK_TO_TOP