17:00 27.02.2020
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր մասնակի բավարարել է առաջին ատյանի դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։
Մելքումյանը ընդգրկվել է դատավորների ռեզերվում։ Խորհուրդը մերժել է դատավորին հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձ վճարելու միջնորդությունը: Հիշեցնենք՝ խոսքը մոտ 10 մլն դրամի մասին է:
2019 թվականի փետրվարին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել էր: Մելքումյանը ԲԴԽ-ի որոշման սահմանադրականության հարցով դիմել էր Սահմանադրական դատարան, որն էլ այդ որոշումը ճանաչել էր հակասահմանադրական:
Մանրամասները` տեսանյութում:
09:20 12.05.2025
AFP. Նիգերիայում հրազենային հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդՆիգերիայի կենտրոնական Բենուե նահանգում զինված հարձակումների հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Կարմիր խաչին։ Գործակալության տվյալներով՝ դրանք առանձին միջադեպեր են, որոնք տեղի են ունեցել շաբաթ օրը չորս գյուղերում։ «Տեղական հաղորդագրությունները հաստատում են, որ առնվազն 23 մարդ է զոհվել տարբեր հարձակումների հետևանքով»,- ասել է տեղի Կարմիր խաչի ներկայացուցիչ Էնթոնի […] ...
09:10 12.05.2025
Գերմանիան ևս 30 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի Պաղեստինի բնակչությանըԳերմանիան ևս 30 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն է տրամադրում պաղեստինյան տարածքների խաղաղ բնակչությանը։ Այս մասին Ռամալլահում Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Մուստաֆայի հետ հանդիպումից հետո հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը, փոխանցում է DPA գործակալությունը։ Միջոցները, ի թիվս այլ բաների, կօգտագործվեն պարենային օգնության, ջրամատակարարման, առողջապահության և ժամանակավոր կացարանների կառուցման համար։ Այսպիսով, Գերմանիան կդառնա պաղեստինյան տարածքների […] ...
09:00 12.05.2025
Զիմբաբվեի նախագահը Ռուսաստան կատարած իր այցը հաջող և արդյունավետ է անվանելԶիմբաբվեի Հանրապետության նախագահ Էմերսոն Մնանգագվան իր այցը Ռուսաստան և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները հաջող և արդյունավետ է որակել։ Այս մասին նա հայտարարել է պետական ZBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Կարծում եմ, որ այս այցը հաջող և արդյունավետ էր, քանի որ մենք կարողացանք Վլադիմիր Պուտինի հետ քննարկել այն կարիքները, որոնք ունեն զիմբաբվեցիները, և որոնք, կարծում […] ...
08:50 12.05.2025
Էրդողանը կառավարության հետ կքննարկի Ուկրաինայի բանակցություններըՌուսաստանի նախաձեռնությամբ Ստամբուլում ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսումը կլինի երկուշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայանալիք կառավարության նիստի քննարկման թեմաներից մեկը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ չի բացառում իրական զինադադարի ձեռքբերումը, որը կպահպանվի Կիևի ռեժիմի կողմից։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն, իր հերթին, լուրջ […] ...
08:38 12.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 12.05.2025
ԱՄՆ նախագահը մեկնում է մերձավորարևելյան շրջագայությանԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շրջագայության կմեկնի Մերձավոր Արևելք, որի պաշտոնական մասը տեղի կունենա մայիսի 13-16-ը, կայցելի Սաուդյան Արաբիա, Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Բացի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության համար Հռոմ կատարած կարճատև այցից, սա նախագահի առաջին լիիրավ արտասահմանյան շրջագայությունն է հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց հետո: Նրա առաջին նախագահական ժամկետում (2017-2021) Սաուդյան Արաբիան դարձավ նաև […] ...