17:16 27.02.2020
Տավուշի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2019 թվականի ընթացքում բնապահպանական իրավախախտումների, այդ թվում՝ ապօրինի ծառահատումների դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության, ինչպես նաև այդ բնույթի հանցագործությունների նախականխման, կանխման, խափանման և բացահայտման աշխատանքների վիճակը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաշվետու ժամանակահատվածում աճել է ապօրինի անտառահատման դեպքերի առթիվ ոչ միայն հարուցված, այլ նաև դատարան ուղարկված քրեական գործերի թիվը, ինչն առաջին հերթին պայմանավորված է այդ բնույթի դեպքերի հայտնաբերման և բացահայտման հարցում մարզի իրավապահ մարմինների կատարած մեծ ծավալի և անզիջում աշխատանքով, քննությունների լիարժեքության և օրինականության ապահովման գործընթացում մարզի դատախազության հետևողականության հանգամանքով։
Մասնավորապես, 2019թ. ընթացքում վարույթում քննվել է ապօրինի ծառահատման դեպքերի առթիվ հարուցված 127 քրեական գործ` որը 2018թ. համեմատ ավելի է 18-ով կամ 16.5%-ով: Դատարան է ուղարկվել ՀՀ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով քննված 26 քրեական գործ՝ 28 անձի վերաբերյալ կամ 2018թ. համեմատ 53%-ավելի քրեական գործ՝ 27.3%-ով ավելի անձանց վերաբերյալ: Ընդ որում՝ Տավուշի մարզի դատախազության դատախազների կողմից 2019թ. ընթացքում նշված հոդվածի հատկանիշներով հետաքննության մարմնի կողմից նախապատրաստված նյութերից 6-ով վերացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումները և նույն հոդվածի տարբեր մասերով հարուցել են քրեական գործեր:
Ավելին՝ նշված ժամանակահատվածում դատարանում քննված գործերից մեղադրական դատավճիռներով ավարտվել է 22 քրեական գործ՝ 23 անձի վերաբերյալ, այն դեպքում, երբ 2018թ. ընթացքում դատարանում ավարտվել է 22 անձի վերաբերյալ 17 քրեական գործ։
Ապօրինի ծառահատումներին առնչվող պաշտոնական հանցագործությունների հատկանիշներով 2019թ. ընթացքում Տավուշի մարզային դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո քննվել է 21 քրեական գործ, որոնցից առանձնապես խոշոր չափերով վնասի պատճառմամբ կատարված ապօրինի անտառահատման հետ պաշտոնեական անփութության համակցության հատկանիշներով՝ 17 քրեական գործ, պաշտոնեական լիազորությունների չարաշահման հետ համակցության հատկանիշներով՝ 3 քրեական գործ, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հետ համակցությամբ՝ 1 քրեական գործ: Նշված քրեական գործերով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 9 պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութություն կատարելու համար և 4 քրեական գործ 4 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան:
Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի մասնաճյուղում 2018թ. հունիս-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած չարաշահումների փաստի առթիվ 2019թ. հարուցված մեկ քրեական գործով կոռուպցիոն չարաշահումներում այս կամ այն կերպ ներգրավվածության համար այս պահի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 5 անձի՝ որոնցից 3-ը՝ նշված մասնաճյուղի աշխատակիցներ: Նշված քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում:
Ապօրինի ծառահատումների և դրանց առնչվող պաշտոնական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը նպաստում է այս ոլորտում վարվող քրեական քաղաքականության փոփոխությունը, որի շրջանակում փոփոխություններ կատարվեցին ՀՀ քրեական օրենսգրքում: Բացի դրանից՝ դատաքննության փուլում գտնվող այս բնույթի քրեական գործերով մարզի դատախազությունն իրականացնում է խիստ պատժողական քաղաքականություն՝ հիմնական պատիժներին զուգահեռ մեղադրողների կողմից միջնորդելով նշանակել նաև լրացուցիչ պատիժներ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու տեսքով։
2019թ. միայն Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո նախաքննության և դատաքննության փուլում գտնվող քրեական գործերով հայտնաբերվել է բնությանը և պետությանը պատճառված շուրջ 623մլն ՀՀ դրամի վնաս, որը 2018թ. ցուցանիշը գերազանցում է 2.3 անգամ (269մլն դրամ): Վերականգնվել է մոտ 30մլն ՀՀ դրամի չափով վնաս, որը 2018թ. համեմատ (7.8մլն դրամ) ավելի է շուրջ 3.8 անգամ: Չվերականգնված գումարի մի մասով արդեն իսկ կալանք է դրվել մեղադրյալների ինչպես շարժական, այնպես էլ՝ անշարժ գույքի վրա, մյուս մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է։
Բացի դրանից՝ 2019թ. ընթացքում հետաքննության մարմինների կողմից նախապատրաստված նյութերով ապօրինի ծառահատումների այն դեպքերում, երբ բավարար չեն եղել քրեական գործ հարուցելու հիմքերը, 237 անձինք ենթարկվել են վարչական տույժի: Դրանցով վնասի ընդհանուր չափը կազմել է 26մլն ՀՀ դրամ, որից վերականգնվել է 10.5մլն ՀՀ դրամ, իսկ մնացած գումարի մասով գործերը ներկայացվել են ԴԱՀԿ:
19:04 15.08.2025
Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: «Ես հրաշալի զրույց ունեցա Բելառուսի հարգարժան նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Զանգի նպատակն էր շնորհակալություն հայտնել նրան 16 բանտարկյալի ազատ արձակման համար։ Մենք նաև քննարկում ենք ևս 1300 բանտարկյալի ազատ արձակման հարցը։ Մեր զրույցը շատ լավն էր։ Մենք քննարկեցինք բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ նախագահ […] ...
18:52 15.08.2025
L’Equipe-ը ավելի բարձր է գնահատել պարտված թիմինL’Equipe պարբերականը աննախադեպ է գնահատել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի մասնակից թիմերին ու ֆուտբոլիստներին: Ֆրանսիական պարբերականը գավաթը նվաճած ՊՍԺ-ին, ընդհանուր առմամբ, 10 բալային համակարգում գնահատել է 3.9, Խվիչա Կվարացխելիան ստացել է ամենացածր՝ 2 գնահատականը, իսկ ահա պարտված «Տոտենհեմը» ստացել է 5.7 գնահատականը: Պարբերականը երբեք պարտված թիմին, հաղթած թիմի համեմատ, այսքան բարձր չէր գնահատել: ...
18:45 15.08.2025
Հունաստանի համալսարաններում 2025–2026 ուստարվա համար բակալավրիատի կրթաթոշակի ծրագրի փաստաթղթերի ընդունելություն. ԿԳՄՍՆՀունաստանի Հանրապետությունը հայտարարում է բակալավրիատի կրթաթոշակային ծրագիր՝ նախատեսված արտասահմանում մշտական բնակություն ունեցող, ազգությամբ հույն և օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք այլ ծրագրով կրթաթոշակ չեն ստանում։ Այլ մանրամասներ՝ այստեղ: ...
18:40 15.08.2025
10 օրից կգործարկվի վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը10 օրից կգործարկվի վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը: Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից: «Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակել է հայտարարություն՝ վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ: Oգոստոսի 25-ից Արդարադատության նախարարության կողմից կգործարկվի վարչական դատավարության նոր էլեկտրոնային համակարգը, որը քաղաքացիներին, փաստաբաններին և պետական բոլոր մարմիններին հնարավորություն է ընձեռելու վարչական գործերով ամբողջությամբ թվային եղանակով […] ...
18:34 15.08.2025
Գեղարքունիքի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Astra»-ն․ կա տուժածԱյսօր՝ օգոտսոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 74 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Ճամբարակի խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Գառնիկ Հ․-ի վարած «Jeep» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 64-ամյա Ազատ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Ազատ Ս․-ն մարմնական վնասվածքներով […] ...
18:25 15.08.2025
Չեխիայի փոխդեսպանը ԵՄ դիտորդական առաքելության ուղեկցությամբ այցելել է հայ-ադրբեջանական սահմանային գոտիՀայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության անդամներն, այդ թվում՝ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հյուրընկալել են Հայաստանում Չեխիայի փոխդեսպան Սաբինա Նովակովային և վերջինիս գործընկեր Ադամ Պեշուտին։ «Ուրախ էինք մեր գլխավոր գրասենյակում հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի փոխդեսպան Սաբինա Նովակովային և նրա գործընկեր Ադամ Պեշուտին։ Այցի ընթացքում նրանք միացան Խաչիկում գտնվող պարեկախմբին՝ տեսնելու տեղում մեր կողմից իրականացվող աշխատանքը։ Մենք […] ...