12:08 28.02.2020
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ է ներկայացրել համապատասխանաբար Իսահակ Մալխասյանի և Կարեն Թարխանյանի վերաբերյալ 2008թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
2008թ. հունիսի 16-ի դատավճռով Ի. Մալխասյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտվելով մեկ տարի ժամկետով ազատազրկման: Նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանվելով մեկ տարի ժամկետով փորձաշրջան։
Դատարանը հաստատված է համարել, որ վերջինս իր վարած ավտոմեքենայի բեռնախցիկում ապօրինի կերպով կրել է սառը զենք հանդիսացող մետաղյա մահակ, իսկ 2008թ. մարտի 1-ին` ժամը 2030-ի սահմաններում, նշված ավտոմեքենայով գտնվելով Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի մոտակայքում՝ չի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների` ավտոմեքենան ստուգելու օրինական պահանջին, հրաժարվել է հնարավորություն ընձեռել զննելու ավտոմեքենայի բեռնախցիկը, ստեղծել է քաշքշուկ, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրանց նկատմամբ:
Դատավճիռը Ի.Մալխասյանի և նրա պաշտպանի կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, սակայն վերջինիս որոշմամբ Ի.Մալխասյանի և նրա պաշտպանի դատական նիստին չներկայանալու պատճառաբանությամբ վարույթը կարճվել է՝ վերաքննիչ բողոքից հրաժարվելու հիմքով:
Իսկ Կ.Թարխանյանը Երևանի քրեական դատարանի 2008թ. դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ 2008թ. մարտի 1-ին` ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտակա անավարտ շինությունների ժամանակավոր ցանկապատերից պոկել և զանգվածային անկարգությունների մասնակիցներին է բաժանել մետաղյա ձողեր, նման եղանակով և կոչերով ուղղորդել է շարունակել զանգվածային անկարգություններն ու բռնություն կիրառել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, ինչի արդյունքում ձողերով հարձակվել են վերջիններիս վրա ու հարվածել նրանց: Կ. Թարխանյանը դատապարտվել է 4 տարի ժամկետով ազատազրկման։ Դատավճիռը Կ.Թարխանյանի պաշտպանի կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, սակայն բողոքը մերժվել է և դատավճիռը թողնվել է անփոփոխ։ 2009թ. հունվարին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը վերարդարձվել է վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ։
ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացված՝ դատավճիռների, քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված երկու գործով մեղադրական դատական ակտ կայացնելիս դատարանները թույլ են տվել արդարադատության բուն էությունը խաթարող հիմնարար խախտումներ: Մասնավորապես՝ Ի.Մալխասյանին առաջադրված մեղադրանքը զուրկ է եղել կոնկրետ հանցավոր արարքների նկարագրություններից, տուժող ճանաչված անձ չկա, նշված իրադարձությանը ներգրավված անձինք ցուցմունքով հայտնել են, որ ամբաստանյալն իրենց չի հարվածել և չի սպառնացել: Բացի այդ՝ մերժելով կոնկրետ անձի դատարան հրավիրելու և որպես վկա հարցաքննելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը՝ Դատարանը մեղադրական դատավճռի հիմքում դրել է բացառապես ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները:
Իսկ Կ.Թարխանյանին վերաբերող գործով մեղադրանքը հիմնավորելիս դատարանը, ծանրակշիռ դեր է հատկացրել դեպքից տևական ժամանակ անց ոստիկանության՝ վիճարկվող իրադարձություններում ակտիվորեն ներգրավված աշխատակիցների իրարամերժ ցուցմունքներին: Հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ որպես ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրող, անձը բերման է ենթարկվել այդ իրադարձություններից տևական ժամանակ անց: Այսինքն՝ պատշաճ չեն ստուգվել ոստիկանության ծառայողների մեղադրական ցուցմունքները, մերժվել է իրադարձություններին ականատես մի քանի անձանց դատարան հրավիրելու և որպես վկա հարցաքննելու պաշտպանության կողմի միջնորդությունը:
Նշված հանգամանքները գնահատելով «Մ. Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» և Հայաստանին չառնչվող մի շարք այլ գանգատներով Եվրոպական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացված բողոքներով ՀՀ վերաքննիչ և ՀՀ վճռաբեկ դատարաններին միջնորդել է բեկանել և փոփոխել համապատասխանաբար Ի. Մալխասյանի և Կ. Թարխանյանի վերաբերյալ դատական ակտերը:
19:04 15.08.2025
Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: «Ես հրաշալի զրույց ունեցա Բելառուսի հարգարժան նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Զանգի նպատակն էր շնորհակալություն հայտնել նրան 16 բանտարկյալի ազատ արձակման համար։ Մենք նաև քննարկում ենք ևս 1300 բանտարկյալի ազատ արձակման հարցը։ Մեր զրույցը շատ լավն էր։ Մենք քննարկեցինք բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ նախագահ […] ...
18:52 15.08.2025
L’Equipe-ը ավելի բարձր է գնահատել պարտված թիմինL’Equipe պարբերականը աննախադեպ է գնահատել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի մասնակից թիմերին ու ֆուտբոլիստներին: Ֆրանսիական պարբերականը գավաթը նվաճած ՊՍԺ-ին, ընդհանուր առմամբ, 10 բալային համակարգում գնահատել է 3.9, Խվիչա Կվարացխելիան ստացել է ամենացածր՝ 2 գնահատականը, իսկ ահա պարտված «Տոտենհեմը» ստացել է 5.7 գնահատականը: Պարբերականը երբեք պարտված թիմին, հաղթած թիմի համեմատ, այսքան բարձր չէր գնահատել: ...
18:45 15.08.2025
Հունաստանի համալսարաններում 2025–2026 ուստարվա համար բակալավրիատի կրթաթոշակի ծրագրի փաստաթղթերի ընդունելություն. ԿԳՄՍՆՀունաստանի Հանրապետությունը հայտարարում է բակալավրիատի կրթաթոշակային ծրագիր՝ նախատեսված արտասահմանում մշտական բնակություն ունեցող, ազգությամբ հույն և օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք այլ ծրագրով կրթաթոշակ չեն ստանում։ Այլ մանրամասներ՝ այստեղ: ...
18:40 15.08.2025
10 օրից կգործարկվի վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը10 օրից կգործարկվի վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը: Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից: «Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակել է հայտարարություն՝ վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ: Oգոստոսի 25-ից Արդարադատության նախարարության կողմից կգործարկվի վարչական դատավարության նոր էլեկտրոնային համակարգը, որը քաղաքացիներին, փաստաբաններին և պետական բոլոր մարմիններին հնարավորություն է ընձեռելու վարչական գործերով ամբողջությամբ թվային եղանակով […] ...
18:34 15.08.2025
Գեղարքունիքի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Astra»-ն․ կա տուժածԱյսօր՝ օգոտսոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 74 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Ճամբարակի խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Գառնիկ Հ․-ի վարած «Jeep» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 64-ամյա Ազատ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Ազատ Ս․-ն մարմնական վնասվածքներով […] ...
18:25 15.08.2025
Չեխիայի փոխդեսպանը ԵՄ դիտորդական առաքելության ուղեկցությամբ այցելել է հայ-ադրբեջանական սահմանային գոտիՀայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության անդամներն, այդ թվում՝ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հյուրընկալել են Հայաստանում Չեխիայի փոխդեսպան Սաբինա Նովակովային և վերջինիս գործընկեր Ադամ Պեշուտին։ «Ուրախ էինք մեր գլխավոր գրասենյակում հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի փոխդեսպան Սաբինա Նովակովային և նրա գործընկեր Ադամ Պեշուտին։ Այցի ընթացքում նրանք միացան Խաչիկում գտնվող պարեկախմբին՝ տեսնելու տեղում մեր կողմից իրականացվող աշխատանքը։ Մենք […] ...