15:31 28.02.2020
Ֆրանսիայից և Գերմանիայից Հայաստան վերադարձողները կարող են դրամաշնորհ ստանալ այն բիզնես ծրագրերի համար, որոնք կհաստատեն Երևանում Ֆրանսիայի Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի (OFII) ներկայացուցչության մասնագետները: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Այսպես, 2019թ. ֆինանսավորվել է 105 ծրագիր, ինչը նախորդ տարիների համեմատ 58 տոկոսով ավելին է:
ՀՀ փոքր և միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) Ֆինանսական աջակցության ծրագրերի փորձագետ Հակոբ Խուդավերդյանը նշել է, որ ծրագրով աջակցություն ստանալու համար Ֆրանսիայից, Գերմանիայից ներգաղթողները դիմում են դեսպանատուն, նրանց հետ հարցուպատասխանից հետո շահառուներին ուղարկում են ՓՄՁ ԶԱԿ՝ բիզնես ծրագիր գրելու:
Նշանակվում է բիզնես ծրագրի պաշտպանության օր, տնտեսագետների կոմիտեն լսում է ծրագրի պաշտպանությունը և տալիս դրական կամ բացասական պատասխան: Դրական պատասխանի պարագայում շահառուներին տրվում է դրամաշնորհ՝ առավելագույնը 6.300 եվրոյի շրջանակում:
«Մշտապես պահանջվում է, որ շահառուներն իրենց ծրագիրն իրականացնելու համար իրենք էլ ներդրում անեն: Ներդրվող գումարի որոշակի չափ չի նշվում, սակայն մասնագետներն այսպես են նայում. եթե շահառուն իրականացնում է ներդրում իր կողմից, տրամադրվող դրամաշնորհի գումարը մի փոքր ավելի մեծ է լինում, այսինքն՝ ավելի մոտենում է 6300 եվրոյին»,- ասել է Խուդավերդյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
17:54 15.08.2025
Յոահիմ Լյովն առաջարկ է ստացել ՈւզբեկստանիցԳերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն Ուզբեկստանի ազգային հավաքականը գլխավորելու առաջարկ է ստացել։ Այս մասին հայտնում է Bild-ը: Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիան 65-ամյա մասնագետին առաջարկ է ուղարկել Բեռլինում Ուզբեկստանի դեսպանատան միջոցով: Լյովը մի քանի օր մտածելուց հետո «քաղաքավարի մերժել է» առաջարկը: Հիշեցնենք, որ Ուզբեկստանը նվաճել է աշխարհի 2026 թվականի առաջնության ուղեգիր: ...
17:46 15.08.2025
Աղվանք գյուղի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա կար․ Սյունիքի քրեական ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 12-ին Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Աղվանք գյուղի բնակիչ 34-ամյա տղամարդն իր տանը պահում է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Տեղեկությունն իրացվել է Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների հետ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում տղամարդու տանը կատարված զննությամբ հայտնաբերվել է 27 գրամից ավելի մարիխուանա։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...
17:38 15.08.2025
Իրանի նավթի փոխնախարարը հյուրընկալվել է ՏԿԵ նախարարությունումՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նավթի փոխնախարար Ահմադ Զերաաթքարի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գևորգ Պողոսյանը, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Ապիտոնյանը, Իրանի նավթավերամշակման և բաշխման ազգային ընկերության առևտրի հարցերով տնօրեն Աբբաս Յալանը, Իրանի գազի ազգային […] ...
17:30 15.08.2025
Սերոբյանը դուրս չի եկել խաղադաշտ, «Շերիֆը» դուրս է մնացել ԿԼ-իցՏիրասպոլի «Շերիֆը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը, ավարտել է ելույթն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում: Բելգիական «Անդերլեխտի» դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում մոլդովական թիմը տանը 1-1 հաշիվն է գրանցել: Սերոբյանը պահեստայինների կազմում էր, բայց խաղադաշտ դուրս չի եկել: «Շերիֆը» Բելգիայում պարտվել էր 0-3 հաշվով: ...
17:18 15.08.2025
Ես չեմ պատրաստվում բանակցել Կիևի անունից. ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է տարածքների հարցը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովում, սակայն կարծում է, որ Կիևն ինքը պետք է որոշում կայացնի այս հարցի վերաբերյալ։ «Ես չեմ պատրաստվում բանակցել նրանց անունից, ես այստեղ եմ, որպեսզի բոլորին բանակցային սեղանի շուրջ բերեմ», – լրագրողներին ասել է Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպման համար […] ...