19:57 02.03.2020
Գյումրիում տների ու տնակների համար վտանգ են ներկայացնում ծերացած ու չորացած ծառերը: Օրինակ` Ավտոկայանի բանավանի և նախկին բուսաբանական այգու տարածքի տնակային թաղամասերը: Բարդիները տարիներով չեն էտվել, չոր ճյուղերը չեն կտրվել: Ամեն անգամ քամիների հետևանքով դրանք ընկնում են ու վնասներ հասցնում հարակից տներին: Դեպքերը շատ են, որոնց արձագանքելու համար քաղաքապետարանի միջոցներն ու ունեցած տեխնիկան սահմանափակ են:
Քաղաքապետարանի ու փրկարարական ծառայության աշխատակիցները համատեղ էտում են ավտոկայանի բանավանի տնակային թաղամասի ծերացած ծառերից մեկը: Նույն տնակի հարևանությամբ երկու բարդի է եղել: Մեկն անցած տարվա դեկտեմբերին է ուժեղ քամու հետևանքով կոտրվել ու ընկել տնակի վրա, որից վնասել էր տանիքն ու ավտոտնակը: Բնակիչն ահազանգել է քաղաքապետարան երկրորդ բարդին էտելու խնդրանքով:
Բարդին ոչ թե կտրում են, այլ խորը էտում: Առաջին անգամ կոմունալ ծառայության աշխատակիցները ծառ են էտում փրկարարների օգնությամբ: Ունեցած համայնքային տեխնիկայով հնարավոր չէ բարձր ծառերն էտել: Մարզի փրկարարական վարչությունն էլ անցած տարեվերջին է նոր ավտովերելակ ստացել արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դրա օգնությամբ էլ բարձրացել են մինչև բարդու կատարը:
«Բազմիցս ահազանգեր լինում են՝ կապված փտած, կոտրված ծառերի հետ, արձագանքում ենք: Կոնկրետ Ավտոկայանի բանավանի այս հասցեում երկրորդ անգամ ենք աշխատանքներ իրականացնում: Առաջին անգամ 2 ծառերից մեկը կոտրվել էր, տանիքի վրայից ծառը իջեցրել ենք ներքև: Մեր նոր տեխնիկան 2019-ին ենք ստացել: Ճապոնական նոր տեխնիկա, բացվում է 26 մետր բարձրությամբ: Հնարավորության սահմաններում ցանկացած ահազանգի ներկայանում ենք, օգնում ենք բնակչությանը»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրու թիվ 48 ՀՓՋ հրամանատար Էդվարդ Սարոյանը:
Սա արդեն Չերքեզի ձորի տարածքն է, որտեղ բարդիները մոտ 30 մետր բարձրության են: Նախկին հանգստյան գոտու տարածքում տասնյակ ծեր ու չորացած ծառեր կան: Դրանք երբևէ չեն էտվել: Բազմաթիվ բանավոր ու գրավոր դիմումներից հետո քաղաքապետարանից պատասխան բնակիչները ստացել են 2018-ի ապրիլին, որտեղ հստակ նշված է, թե տարածքի ծառերը երբ են էտելու: Բայց գրավոր պատասխանը գործնականում չի կատարվել:
Հիմնանորոգված փողոցներին հարակից ծառերը էտել են գեղեցիկ տեսքն ապահովելու համար: Իսկ Չերքեզի ձորում, կոմունալ ծառայության աշխատակիցն էլ է նշում, ծառերը խիստ վտանգավոր են: Դրանցից մի քանիսն այնպիսի դիրքում են, որ տեխնիկա չի կարող մոտենալ: Բնակելի հատվածին ամենամոտը գտնվող ծառերն էտելու համար նորից փրկարարների օգնությունը կպահանջվի:
«200-ից ավելի դիմումներ կան քաղաքապետարանում: Այդ դիմումները մնացին այն պատճառով, որ Գյումրիում փողոցաշինություն իրականացվեց, մենք կարողացանք էտել այդ փողոցների բոլոր ծառերը: 1․5 տարի է` մենակ այդտեղ ենք աշխատել: Հիմա էլ դիմումները կուտակվել են, ընթացք պետք է տանք: Իսկ էտի համար շատ քիչ ժամանակ է մնացել՝ ընդամենը մեկ ամիս »,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակից Ազատ Խաչատրյանը:
Հստակ հաշվառում չունեն, թե քաղաքում փտած ու չորացած քանի ծառ կա: Ու խոսքը հիմնականում բարդիների մասին է: Տարիներ առաջ դրանք տնկել են փլվածքների, ձորակների, ավազուտների ամրացման և դաշտապաշտպան անտառաշերտեր ստեղծելու նպատակով։
Ծառերն ամբողջովին կտրել չեն կարող, որովհետև դրանց անմիջապես հարևանությամբ տներ են ու տնակներ: Խոստանում են էտել, եթե փրկարարները նորից համաձայնեն տեխնիկա տրամադրել: Մեկ բարդու խորը էտի արդյունքում բավական մեծ քանակության փայտանյութ է ստացվում, որը քաղաքապետարանը պահեստավորում է` տնակներում ապրողներին որպես վառելափայտ տրամադրելու համար:
11:48 22.07.2025
Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումԻտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...
11:42 22.07.2025
Քննարկվել են Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներըԱրդարադատության նախարարի տեղակալներ Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցն ընդունել են Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրի իրականացման նպատակով ԱԶԲ հերթական առաքելության պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սնանկության ոլորտում բարեփոխումներին և ՀՀ Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Կարևորվել է ԱԶԲ-ի […] ...
11:36 22.07.2025
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնասՔննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2018 թվականին նախաձեռնված Հայանտառ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀՔԿ-ն։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ անտառտնտեսության տնօրենը 2017-2018 թվականների ընթացքում տեղյակ լինելով տարբեր անձանց կողմից մասնաճյուղի […] ...
11:30 22.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:25 22.07.2025
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականինՆախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ապացուցողական […] ...
11:20 22.07.2025
Մարկո Առնաուտովիչը կդառնա Թիկնիզյանի խաղընկերըԱվստրիայի հավաքականի հարձակվող Մարկո Առնաուտովիչը Միլանի «Ինտերից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է սերբական «Ցրվենա Զվեզդա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերբիայի չեմպիոնն ու 36-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր են ստորագրել: Հիշեցնենք, որ Բելգրադը ներկայացնող ակումբում է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը: ...