19:00 03.03.2020
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ծանրաբեռնված է, քաղաքացիական ու քրեական գործերի քննությունը տարիներ է տևում, վճիռները կողմերն ուշացումով են ստանում: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսել են գյումրեցի փաստաբանները:
Ձգձգումների հետևանքով եղել են հայցվորներ, որոնք հրաժարվել են գործի հետագա քննությունից կամ շարունակելն այլև անիմաստ է դարձել: Ըստ փաստաբանների` ձգձգումները հեղինակազրկում են ողջ արդարադատության համակարգը և նվազեցնում փաստաբանների հանդեպ վստահությունը: Փաստաբանները նշել են խնդիրներն ու առաջարկել լուծումները:
Գյումրեցի փաստաբանները հաճախ դատական նիստերի դահլիճում հակառակ կողմերի շահերն են ներկայացնում: Իսկ այսօր մամուլի ասուլիսի սրահում նրանց ասելիքն ու դժգոհությունը ընդհանուր էր: Վստահորդների գործերն ընդունում են, հայցը կազմում, ուղարկում դատարան, որտեղ ամիսներով, երբեմն էլ տարիներով գործին ընթացք չի տրվում: Ըստ փաստաբանների` դատարանները խախտում են գործերի քննության ողջամտության ժամկետները, իսկ վստահորդներն իրենց հայցի քննության պահանջով ոչ թե դատարաններին, այլ փաստաբաններին են դիմում: Դատարանը փաստաբանների հարցմանը մեկ պատասխան է ներկայացնում` ծանրաբեռնվածությունը մեծ է: Հատկապես քաղաքացիական գործերը շատացել են, ժամանակը դատավորներին չի բավականացնում:
«Յուրաքանչյուր դատավորի մոտ 2500-ից 3000 գործ կա: Բնականաբար, նշված պայմանները ինչ-որ տեղ օբյեկտիվ պատճառներ են, որպեսզի ձգձգվեն քաղաքացիական գործերի ընթացակարգերը, բայց ինչ-որ լուծում պետք է գտնել: Գուցե բարձրաձայնենք, որ դատավորների թիվն ավելացնեն, որպեսզի կիսվի այդ բեռը: Մենք էլ ենք հասկանում, որ ինչ-որ տեղ օբյեկտիվ է այդ պատճառաբանությունը, որ չեն կարողանում տեղավորվել ժամանակի մեջ»,- ասել է փաստաբան Աննա Դավթյանը:
Ըստ փաստաբանների` դատարաններում գործերի ձգձգումների պատճառը միայն ծանրաբեռնվածությունը չէ, այլ նաև դատավորների սուբյեկտիվ վերաբերմունքը:
«Ամուսնալուծության կամ ալիմենտ նշանակելու գործերը 5 րոպեանոց նիստեր են, բայց դատավորներն ասում են` ժամանակ չունեմ: 6 ամիս հետո նոր նիստ են նշանակում: Բայց եթե գնանք, նայենք, մեր դատարանում օրական 1 կամ 2 դահլիճ է զբաղված: Այնպես չէ, որ ծանրաբեռնված են աշխատում, չեն հասցնում: Ունենք լավ դատավորներ, որոնք արագ, արդյունավետ են աշխատում: Նույն գործը քննում են 3 ամսում, մինչդեռ մյուս դատավորները նույն գործը 2 տարում են քննում: Նույնը քրեական գործերի մասով է: Ես ունեմ գործ, որը շարունակվում է 2009 թվականից: Էլի օբյեկտիվ պատճառներ կան՝ դատավորներն են փոխվում, վկաները չեն ներկայանում: Այս ամենը կարելի է լուծել օրենսդրական կարգավորումներով»,- ասել է փաստաբան Հայկ Հարությունյանը:
Օրենսդրական կարգավորումների ցանկում փաստաբանները նշում են շատ հարցերի լուծման արտադատարանական համակարգի նկատմամբ վերահսկողությունը: Եթե տարածքային ու ՏԻՄ մարմինների, նոտարների, քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնների նկատմամբ վերահսկողությունը խիստ լինի, ըստ փաստաբանների, շատ գործեր դատարան չեն հասնի ու դատարանների ծանրաբեռնվածությունը կթեթևանա:
Հիմա Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 11 դատավոր է աշխատում, որից 7-ը` քաղաքացիական գործերով, 4-ը՝ քրեական:
Դատավորների թվի ավելացման մասին օրենսդրական նախաձեռնություն կա, որը քննարկումներ պետք է անցնի: Այս ընթացքում փաստաբաններն իրենց դիմողներին միայն զգուշացնում են, որ անկախ գործի հրատապությունից ու ծավալից, քննությունը ամենաքիչը 1 տարի կտևի:
11:48 22.07.2025
Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումԻտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...
11:42 22.07.2025
Քննարկվել են Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներըԱրդարադատության նախարարի տեղակալներ Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցն ընդունել են Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրի իրականացման նպատակով ԱԶԲ հերթական առաքելության պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սնանկության ոլորտում բարեփոխումներին և ՀՀ Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Կարևորվել է ԱԶԲ-ի […] ...
11:36 22.07.2025
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնասՔննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2018 թվականին նախաձեռնված Հայանտառ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀՔԿ-ն։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ անտառտնտեսության տնօրենը 2017-2018 թվականների ընթացքում տեղյակ լինելով տարբեր անձանց կողմից մասնաճյուղի […] ...
11:30 22.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:25 22.07.2025
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականինՆախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ապացուցողական […] ...
11:20 22.07.2025
Մարկո Առնաուտովիչը կդառնա Թիկնիզյանի խաղընկերըԱվստրիայի հավաքականի հարձակվող Մարկո Առնաուտովիչը Միլանի «Ինտերից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է սերբական «Ցրվենա Զվեզդա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերբիայի չեմպիոնն ու 36-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր են ստորագրել: Հիշեցնենք, որ Բելգրադը ներկայացնող ակումբում է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը: ...