18:14 06.03.2020
Շիրակի մարզի ջրամբարների սակավ ջուրը պետք է ճիշտ կառավարել ոռոգման սեզոնին խնդիրներ չունենալու համար: Քննարկման արդյունքում նման եզրակացության են եկել ջրօգտագործող ընկերությունը, մարզպետարանը և Ջրային պետական կոմիտեն:
Օրեր առաջ մարզի ֆերմերները, ջրամբարների լցվածության մակարդակով մտահոգ, դիմել էին մարզպետարան ու պարզաբանումներ պահանջել, թե ինչպես է նախատեսվում ապահովել ոռոգման ջրի պահանջարկը: Ֆերմերների բողոքին հաջորդել է քննարկումը Ջրային պետական կոմիտեում, որտեղ էլ դիտարկվել են Արփի լճում, պատվարի վերանորոգումներին զուգահեռ, որոշակի լցվածություն ապահովելու հնարավորությունները:
Կառնուտի գյուղամեջն է: Քանի դեռ գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը տրված չէ, գյուղացիները օրվա մեծ մասն անգործ են ու ժամանակը հատկացնում են քննարկումներին, իսկ քննարկման թեման ու առարկան բացառապես ոռոգման ջուրն է: Կառնուտի ջրամբարն աչքի առաջ է` ամեն օր դիտարկում են, աչքաչափով փորձում հասկանալ, թե արդյոք ավելացել է ջրամբարի լցվածությունը: Դրանից է կախված գյուղատնտեսական տարվա պլանավորումը:
Կառնուտի համար դոտացիոն է Արփիի ջրամբարը, բայց այս տարի Արփիում էլ կուտակված ծավալները շատ չեն: Պատվարի վերանորոգման պատճառով Արփիից աշնանը ջրթող կատարվեց: Ինչպե՞ս պատվարը վերանորոգել ու միևնույն ժամանակ ջուր կուտակել: Հարցը Շիրակի մարզպետը քննարկել է Ջրային պետական կոմիտեում: Եզրակացությունն էլ այսպիսին է, որ երկուսը միաժամանակ հնարավոր է:
«Արփիի ջրամբարը լցվում է: Այս պահին ոչինչ չի խանգարում աշխատանքները մեկնարկելուն և զուգահեռ լցվելուն: Մենակ բնապահպանական թողք ունենք, ջրամբարից ջուր դուրս չի գալիս, բացի բնապահպանական թողքից: Հիմա կուտակման ռեժիմ է: Բավական լավ ակնկալիքներ ունենք թե´ ձնհալից, թե´ տեղումներից:
Ակնկալում ենք, որ մոտ 10 օրից կսկսվի պատնեշի վերականգնումը: Ջրամբարը սկսել է լցվել, օրական տարբերությունները սկսել են նշմարվել, ձնհալը սկսվել է: Կառնուտի ջրամբարում վստահ ենք, որ առնվազն 10-15 մլն խորանարդ մետր կունենանք այդ աշխատանքների արդյունքում` պլյուս կուտակումները: Այս պահին ֆիքսում ենք, որ մինիմում կարիքները բավարարված կլինեն»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Շիրակի մարզպետի խոսքով` հենց եղանակները թույլ տան, պատվարի նորոգման աշխատանքները կսկսեն: Մասնագետների եզրակացությունն ունեն, որ վերանորոգումից հետո Արփիում 5 մլն խորանարդ մետր ջուր ավելի կկարողանան կուտակել: Սա կորուստների չափն էր, որը մինչ այս կար Արփիում:
Իսկ Կառնուտի ջրամբարում մուտքեր ամեն տարի ապրիլից ապահովում են Շիրջրանցքով՝ Ախուրյան գետից: Այս տարի այս գործընթացը շուտ են սկսելու: Տեղումները Աշոցքում ու Ամասիայում ձմռան ընթացքում քիչ չեն եղել: Ըստ այդմ էլ ակնկալում են, որ ոռոգման ջրի որոշակի պաշար ձնհալն է ապահովելու: Համոզմունքն ապացուցում են Արփի լճի լցվածության ամենօրյա չափումներով:
Գարնան անձրևները կարող են էականորեն փոխել ջրամբարների լցվածության մակարդակը: Կառնուտ գյուղի ջրբաժանն է ասում` եղել են տարիներ, երբ ձնհալի ջրի սակավությունը անձրևներն են լրացրել: Այդուհանդերձ, ջրօգտագործող ընկերությունը գյուղացիների հետ դեռ պայմանագրեր չի կնքում:
Ջրային պետական կոմիտեում քննարկման արդյունքում հաշվարկներ են կատարել, համաձայն որի` անգամ գարնանային սակավ տեղումների դեպքում Շիրակի մարզի ոռոգման նվազագույն պահանջարկը կկարողանան ապահովել:
Ջրօգտագործող ընկերությունը պարտավորվել է մինչև մարտի 20-ը ջրանցքները մաքրել ու պատրաստ պահել ոռոգման սեզոնին:
12:12 22.07.2025
Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհը11:48 22.07.2025
Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումԻտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...
11:42 22.07.2025
Քննարկվել են Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներըԱրդարադատության նախարարի տեղակալներ Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցն ընդունել են Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրի իրականացման նպատակով ԱԶԲ հերթական առաքելության պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սնանկության ոլորտում բարեփոխումներին և ՀՀ Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Կարևորվել է ԱԶԲ-ի […] ...
11:36 22.07.2025
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնասՔննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2018 թվականին նախաձեռնված Հայանտառ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀՔԿ-ն։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ անտառտնտեսության տնօրենը 2017-2018 թվականների ընթացքում տեղյակ լինելով տարբեր անձանց կողմից մասնաճյուղի […] ...
11:30 22.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:25 22.07.2025
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականինՆախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ապացուցողական […] ...