19:57 09.03.2020
Արթիկի 5-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում տեղի ունեցած պեղումները ոչ պրոֆեսիոնալ են և նման են գանձագողության ձեռագրի: Այսպիսի կարծիք է հայտնել ճարտարապետ, 1992-95 թվականներին Արթիկի քաղխորհրդի գործկոմի նախագահ Ռազմիկ Քարտաշյանը: Նրա ներկայացրած բողոքի հետքերով այսօր Արթիկ են այցելել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, պեղումներ իրականացրած հնագետը և փորձագետները: Տեղում ուսումնասիրել են խոնարհված եկեղեցու տարածքում կատարված պեղումների արդյունքները:
Արթիկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Աստվածածին եկեղեցիները հարևանությամբ են գտնվում: Մեկը 7-րդ , մյուսը՝ 5-րդ դարի թվագրություն ունի: Երկու տասնամյակից ավելի արթիկցիները դրամահավաք են կատարում եկեղեցիները վերականգնելու համար: 2018-ին արթիկցի մեծահարուստներից մեկը ցանկություն է հայտնել ֆինանսավորելու Սուրբ Աստվածածին եկեղեցու շինարարությունը: Մինչ վերականգնումը, տարածքում պեղումներ կատարելու անհրաժեշտություն է առաջացել: 2019-ի ապրիլին են պեղումները սկսել, ընդամենը 20 օր են տևել ու կիսատ մնացել: Պատճառը եկեղեցու խիստ վթարային հատվածն էր: Պեղումները կիսատ են մնացել, հնագետները չեն կոնսերվացրել: Եկեղեցու հիմքերը բաց են մնացել, սա էլ հիմք է հանդիսացել այն բանի համար, որ Արթիկի նախկին քաղխորհրդի գործկոմի նախագահ ու ճարտարապետ Ռազմիկ Քարտաշյանը պեղումները որակել է ոչ պրոֆեսիոնալ ու նմանեցրել գանձագողության:
Հնագետ Համազասպ Խաչատրյանը Արթիկի եկեղեցու պեղումներին ներգրավված է եղել փորձագետի կարգավիճակով: Գանձագողության կասկածի մասին ահազանգը հասել էր մինչև Արթիկի ոստիկանություն, նյութեր են նախապատրաստել, հնագետն էլ ուսումնասիրել է ու հերքել գանձագողությունը:
«Մենք գանձագողություն գիտենք Թուրքիայում, երբ որպեսզի արագացնեին հայկական եկեղեցիների ավերումը, միֆ էին հորինել, թե եկեղեցու հիմքերում ոսկիներ են թաղված: Եվ ինչքան արկածախնդիր թուրք ու քուրդ կար, սկսել էին ավելել, եկեղեցիների հիմքերը: Այստեղ նման անհեթեթ մարդիկ, կարծում եմ, որ չկան: Ես ներգրավված եմ եղել, որպես փորձագետ: Այստեղ ոչ մի գանձագողություն չկա, ընդամենը մի քանի փոքր փոս էր փորվել, երևի վերականգնող ճարտարապետի կողմից, որպեսզի տեսնեն հիմքերի վիճակը»,-SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է հնագետ Համազասպ Խաչատրյանը:
Ինչու են եկեղեցու հիմքերը բաց մնացել: Տեղում պարզելու համար շրջայց է կազմակերպել կրթության, մշակույթի ու սպորտի նախարարությունը: Նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը նախ ներկայացրեց, որ բողոք ներկայացրած ճարտարապետին՝ Ռազմիկ Քարտաշյանին էլ են հրավիրել, բայց նա չէր եկել:
Հնագետները նախարարի տեղակալին ուղեկցեցին եկեղեցու ամենավթարային հատվածը, որտեղ պեղումները կիսատ են մնացել: Մասնագիտորեն բացատրեցին, թե ինչու են եկեղեցու հիմքերը բաց թողել:
«Հիմքերը բաց են մնացել, որովհետև ըստ պեղման պլանի՝ պետք է բացվեին, որ վերականգնող ճարտարապետն աներ իր աշխատանքը: Ամբողջ պեղման իմաստը դա է: Մեղադրողը հնագետ չէ, չի կարողացել ճիշտ բնութագրել, թե իր ասածն ինչ է»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է հնագիտական արշավախմբի ղեկավար Լևոն Մկրտչյանը:
Հետո նախարարի տեղակալի ու փորձագետների ուշադրությունը գրավեց վերամբարձ կռունկը, որ մոտ 30 տարի գտնվում է հարևանությամբ գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ: 90-ականներին, ըստ հոգևոր հովվի, կրկին դրամահավաք է եղել Արթիկում ու որոշել են սկսել վերականգնման աշխատանքները: Բայց վերականգնման փոխարեն միայն ապամոնտաժել են տանիքն ու զանգակատունը: Աշխատանքները ղեկավարել է այն ժամանակ Արթիկի քաղխորհրդի գործկոմի նախագահ, նույն ինքը՝ բողոքի հեղինակը՝ Ռազմիկ Քարտաշյանը:
Նախարարությունն էլ բողոք ներկայացնող անձի հետ չի զրուցել, էլեկտրոնային հրապարակումից են նրա կարծիքին ծանոթացել: Իսկ այսօր հնագետների բացատրություններից հետո, եզրահանգման եկան, որ պեղումները Արթիկի եկեղեցում շարունակվելու են:
«Անշուշտ, պետք է շարունակվեն և, մեղմ ասած, այդքան էլ ճշմարիտ բաներ չկային բողոքի մեջ»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:
Նախ հնագետները հաշվետվություն են ներկայացնելու անցած տարվա գարնանը կատարած պեղումների մասին, որից հետո նորից դիմելու են նախարարություն պեղումների նոր թույլտվություն ստանալու համար:
11:48 22.07.2025
Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումԻտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...
11:42 22.07.2025
Քննարկվել են Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներըԱրդարադատության նախարարի տեղակալներ Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցն ընդունել են Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրի իրականացման նպատակով ԱԶԲ հերթական առաքելության պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սնանկության ոլորտում բարեփոխումներին և ՀՀ Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Կարևորվել է ԱԶԲ-ի […] ...
11:36 22.07.2025
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնասՔննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2018 թվականին նախաձեռնված Հայանտառ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀՔԿ-ն։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ անտառտնտեսության տնօրենը 2017-2018 թվականների ընթացքում տեղյակ լինելով տարբեր անձանց կողմից մասնաճյուղի […] ...
11:30 22.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:25 22.07.2025
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականինՆախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ապացուցողական […] ...
11:20 22.07.2025
Մարկո Առնաուտովիչը կդառնա Թիկնիզյանի խաղընկերըԱվստրիայի հավաքականի հարձակվող Մարկո Առնաուտովիչը Միլանի «Ինտերից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է սերբական «Ցրվենա Զվեզդա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերբիայի չեմպիոնն ու 36-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր են ստորագրել: Հիշեցնենք, որ Բելգրադը ներկայացնող ակումբում է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը: ...