19:14 09.03.2020
Մարտի 2-8-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 145 մեքենա, որոնցից 14-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր կամ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Հայտնաբերվել է նաև թաղանթապատված դիմապակիով 73 մեքենա։
Նույն ժամանակահատվածում մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները, որոնք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 94 մեքենա, որոնց վարորդները եղել են ոչ սթափ վիճակում։ Բացի դրանից՝ հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 43, թաղանթապատված դիմապակիով` 45, առանց համարանիշի՝ 2 տրանսպորտային միջոց։
Ոչ սթափ վարորդներից 85-ը հայտնաբերվել են մարտի 8-ին:
Ոստիկանությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ոչ սթափ վիճակում մեքենա վարելը կարող է հանգեցնել վարորդական իրավունքից զրկման, իսկ վարորդական իրավունք չունեցող անձանց կողմից ոչ սթափ վիճակում մեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության։
13:09 22.07.2025
Վրաստանն արտաքսել է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներիՎրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները արտաքսել են 25 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների։ Այս մասին հաղորդվում է դեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ վերջին օրերին տեղի ունեցած միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսվել են Ադրբեջանի, Հայաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Նիգերիայի, Չինաստանի, Պակիստանի, Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիներ։ Արտաքսված անձանց արգելվում է մուտք […] ...
13:00 22.07.2025
Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, ավելի շատ գումար կխնդրի Արժույթի միջազգային հիմնադրամից և ԱՄՆ-իցՈւկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հայտարարել է, որ, հավանաբար, լրացուցիչ ֆինանսավորում կխնդրի Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) և Միացյալ Նահանգներից։ Հուլիսի սկզբին ԱՄՀ-ի հաղորդակցության տնօրեն Ջուլի Կոզակը հայտարարեց, որ հիմնադրամը Ուկրաինայի ներկայիս վարկային ծրագրի հաջորդ վերանայումը կանցկացնի 2025 թվականի վերջին: Կիևի համար ընդլայնված ֆինանսավորման գործիքը նախատեսված է մինչև 2027 թվականը: «Եթե բազային սցենարը ենթադրում է, որ հակամարտությունը […] ...
12:50 22.07.2025
Յոկիչը «մրցել է» գնացքի հետԱմերիկյան «Դենվեր Նագեթսի» սերբ բասկետբոլիստ Նիկոլա Յոկիչը Չինաստանում «մրցել է» արագընթաց գնացքի հետ: Նրան տեսանկարահանողները հետաքրքրվել են, թե արդյոք հանրահայտ բասկետբոլիստը հաղթել է գնացքին: Յոկիչը պատասխանել է` «իհարկե»։ ...
12:40 22.07.2025
AP. ՆԱՏՕ-ն համակարգում է հրետանային արկերի և այլ զինամթերքի մատակարարումը ՈւկրաինաՆԱՏՕ-ն արդեն համակարգում է Ուկրաինային ռազմական օգնության փաթեթների, այդ թվում՝ նոր զինամթերքի և հրետանային արկերի փոխանցումը, Associated Press-ին հայտնել է դաշինքի խոսնակը։ Նրա խոսքով՝ մատակարարումները ներառում են նաև Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ռազմական օգնությունը։ Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Կիևին զենքի և ռազմական տեխնիկայի փոխանցումը շարունակելու իր որոշման մասին, եթե Եվրոպան վճարի նման […] ...
12:30 22.07.2025
Հրդեհ ավտոմեքենայումՀուլիսի 22-ին, ժամը 10:39-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 11:04-ին: […] ...
12:25 22.07.2025
Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ ՈւնիվերսիադաԳերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...