19:57 10.03.2020
Տնակների հաշվառման աշխատանքային խումբը Գյումրիում հաշվառել է 2814 տնակ, իսկ թե ինչպես է լուծվելու անօթևանության և տնակներից ազատման խնդիրը, դեռ հստակ չէ։ Աշխատանքային խումբը առաջարկներ է ընդունել, քննարկել դրանք, իսկ որոշումներ չկան։ Անցած տարի աշխատանքային խմբի անդամները համաձայնության էին եկել չբնակեցված տնակներից սկսելու մասին։ Գյումրիում 584 տնակ տասը տարուց ավելի բնակեցված չէ։ Սակայն դրանք ապամոնտաժելու իրավունք ոչ ոք չունի, քանի դեռ օրենսդրական կարգավորումներ չկան։ Գործադիրի որոշումն ուշանում է։
Քարապատ, կիսաքարաշեն, կանաչ գոտիներում տեղադրված, վարձակալված և չբնակեցված․․.
Սրանք Գյումրիում գտնվող տնակների խմբերն են, որոնք հաշվառվել ու առանձնացվել են աշխատանքային խմբի մեկ տարվա գործունեության ընթացքում։ Մինչև 2019-ի սեպտեմբերի 30-ը, որը հաշվառման վերջնաժամկետն էր, Գյումրիում արձանագրել են 2818 տնակ, այս տարվա հունվարին արդեն թիվը ընդամենը 4-ով փոփոխվել է՝ դարձել 2814՝ ի հաշիվ բարեգործական ակցիաներով նվիրված բնակարանների։ 2814 տնակների շարքում 584-ը չբնակեցվածներն են։ Չբնակեցված համարվում են այն տնակները, որտեղ առնվազն տասը տարուց ավելի մարդ չի ապրում։ Այս տվյալները ստանալու անփոփոխ տարբերակ ունեն քաղաքապետարանում։
«Մենք էլցանցի հետ ենք համագործակցում: Նրանք մեզ տվյալներ են տալիս 2002 թվականից: Այդ թվականից հոսանք չեն օգտագործում փակ տնակներում: Այսինքն՝ բնակվողներ չկան: Այսպիսի 584 տնակ կա: Բոլոր թվերը ուղարկել ենք Քաղաքաշինության կոմիտե: Վերջին նիստը աշխատանքային խմբի եղել է հունվարի 30-ին: Այդ ժամանակ Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչները խոսել են քարտեզագրման մասին: Քարտեզագրման հետ կապված անճշտություններ կան, լրացուցիչ ճշտումներ են անելու»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Մկրտիչ Դավթյանը:
Բնակիչ չկա, սակայն տնակն ապամոնտաժելու իրավունք քաղաքապետարանը չունի։ Տնակներում փաստացի հաշվառված ընտանիքներ կան, շատերը ժամանակին բնակարան ստացել են, տեղափոխվել, տնակն էլ չեն ապամոնտաժել։ Այդպիսի մի օրինակ էլ «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունն է ներկայացնում։ Մոսկվայաբնակ, բայց Գյումրիում տնակում հաշվառված ընտանիքը հայց է ներկայացրել կենտրոնի դեմ ու պահանջում է փոխհատուցել իրենց ապամոնտաժված տնակի դիմաց։ Իսկ տնակը «Շիրակ կենտրոնն» ապամոնտաժել է, որովհետև փաստացի այդտեղ ապրող ընտանիքը բարերարների միջոցով բնակարան է ստացել։ Հիմա հայտնվել են ժամանակավոր կացարանի իսկական տերերն ու դիմել են դատարան։
Մի քանի անգամ նույն հայցվորների պահանջը, ըստ Վահան Թումասյանի, վարույթ չի ընդունվել։ Հերթական հայցադիմումն էլ օրեր առաջ է ստացել։ Սա օրինակներից մեկն է, երբ բարեկամների միջև, առանց փաստաթղթավորման, տնակի առուվաճառք է տեղի ունեցել։ Մոսկվայում բնակվող ընտանիքը այժմ էլ Գյումրիում չի ապրում, և նման տնակների հարցը, ըստ աշխատանքային խմբի անդամի, կարող է լուծվել կառավարության որոշմամբ միայն, որն ուշանում է։
«Տրվեց հանձնարարական դատարկ տնակներից մաքրելու, գոնե դատարկներից սկսենք: Հանձնարարական տրվեց, որ իրավական փաթեթը պատրաստվի և համապատասխան որոշում կայացվի: Մինչև հիմա չգիտեմ՝ այդ որոշումն ինչու չի կայացվում»,- SHANTNEWS-ին ասել է «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ, աշխատանքային խմբի անդամ Վահան Թումասյանը:
Աշխատանքային խումբը հիմա էլ զբաղված է քարտեզագրմամբ։ Հստակ կոորդինատներով նշվելու է յուրաքանչյուր տնակ ու դրանում ապրող ընտանիքի բնակարանային պատմությունը։ Իսկ սա նպաստելո՞ւ է արդյոք անօթևանության խնդրի լուծմանը, աշխատանքային խմբի անդամներին էլ հասկանալի չէ։
«Որևէ նորություն չի եղել: Հասկանում եմ, որ լավ գործ է, որ ամբողջը թղթի վրա է, համապատասխան ցանկ է կազմվել, և հետո ինչ: Անօթևանների թիվը կարող է պակասել կամ խնդիրը կարող է լուծվել, եթե բնակարաններ նվիրենք»,- ասել է Վահան Թումասյանը:
Բնակարաններ նվիրելուց բացի, էլի առաջարկներ են քննարկվել աշխատանքային խմբում։ Դրանք մասնավորապես վերաբերում են սոցիալական բնակարանաշինությանը։
Բոլոր այս առաջարկները քննարկվել են, բայց վերջնական որոշում չի կայացվել։ Աշխատանքային խումբը մեկ ամսից ավելի է՝ նիստեր չի անցկացնում։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կալանավորված է, աշխատանքային խմբի ղեկավար, որպես այդպիսին, առայժմ չկա։
11:48 22.07.2025
Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումԻտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...
11:42 22.07.2025
Քննարկվել են Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներըԱրդարադատության նախարարի տեղակալներ Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցն ընդունել են Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրի իրականացման նպատակով ԱԶԲ հերթական առաքելության պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սնանկության ոլորտում բարեփոխումներին և ՀՀ Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Կարևորվել է ԱԶԲ-ի […] ...
11:36 22.07.2025
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնասՔննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2018 թվականին նախաձեռնված Հայանտառ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀՔԿ-ն։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ անտառտնտեսության տնօրենը 2017-2018 թվականների ընթացքում տեղյակ լինելով տարբեր անձանց կողմից մասնաճյուղի […] ...
11:30 22.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:25 22.07.2025
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականինՆախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ապացուցողական […] ...
11:20 22.07.2025
Մարկո Առնաուտովիչը կդառնա Թիկնիզյանի խաղընկերըԱվստրիայի հավաքականի հարձակվող Մարկո Առնաուտովիչը Միլանի «Ինտերից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է սերբական «Ցրվենա Զվեզդա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերբիայի չեմպիոնն ու 36-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր են ստորագրել: Հիշեցնենք, որ Բելգրադը ներկայացնող ակումբում է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը: ...