13:25 12.03.2020
Ինչ է հյուպատոսական հաշվառումը
Հյուպատոսական հաշվառումը ՀՀ տարածքից դուրս մեկնող կամ գտնվող ՀՀ քաղաքացիների կողմից իրենց անձնական տվյալները ՀՀ արտաքին գործերի նախարարությանը կամավոր հայտնելու գործընթաց է:
Որն է հյուպատոսական հաշվառման նպատակը
Հյուպատոսական հաշվառումն իրականացվում է ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելու, արտակարգ իրավիճակներում աջակցություն ցուցաբերելու, քաղաքացիների կողմից իրենց պարտականությունների կատարումը դյուրացնելու, ինչպես նաև բնակչության պետական ռեգիստրում մշտական բնակության միայն մեկ վայրի հասցեով հաշվառելու նպատակով:
Ինչպես է հնարավոր կանգնել հյուպատոսական հաշվառման
ՀՀ քաղաքացիները հյուպատոսական հաշվառման կանգնելու համար կարող են դիմել.
– անձամբ,
– փոստով,
– հյուպատոսական հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով։
Դիմումի ձևեր
Անձամբ կամ փոստի միջոցով հյուպատոսական հաշվառման կանգնելու համար անհրաժեշտ է լրացնել ստորև ներկայացված դիմումներից մեկը կամ դիմումի ձևերը լրացնել առցանց, եթե օգտվում եք հյուպատոսական հաշվառման էլեկտրոնային համակարգից։
– մինչև 183 օր ժամկետով (ժամանակավոր) օտարերկրյա պետությունում բնակվելու դեպքում.
– 183 օրից ավելի ժամկետով (մշտական) օտարերկրյա պետությունում բնակվելու դեպքում՝ ՀՀ-ում հաշվառման հասցեի փոփոխմամբ.
Լրացված դիմումը փոստային ծառայության միջոցով կարող եք ուղարկել ՀՀ մոտակա դեսպանություն (հյուպատոսական հիմնարկ) կամ ՀՀ արտաքին գործերի նախարարություն կամ ներկայացնել անձամբ։
Ինչ տարբերություն կա ժամանակավոր և մշտական հյուպատոսական հաշվառումների միջև
– Ժամանակավոր (մինչև 183 օր ժամկետով) հյուպատոսական հաշվառման կանգնելու դեպքում ՀՀ քաղաքացին շարունակում է հաշվառված մնալ իր Հայաստանի Հանրապետությունում ունեցած հաշվառման հասցեով։
– մշտական (183 օրից ավելի ժամկետով) հյուպատոսական հաշվառման կանգնելու դեպքում ՀՀ քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում ավտոմատ կերպով հանվում է Հայաստանի Հանրապետությունում իր հաշվառման հասցեից և հաշվառվում է իր ներկայացրած՝ օտարերկրյա պետությունում մշտական բնակության հասցեով։
Եթե քաղաքացին չունի Հայաստանի Հանրապետությունում հաշվառման հասցե, ապա մշտական (183 օրից ավելի ժամկետով) հյուպատոսական հաշվառման կանգնելու դեպքում բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում իր ներկայացրած՝ օտարերկրյա պետությունում մշտական բնակության հասցեով։
Օտարերկրյա պետությունում քաղաքացու գտնվելու մասին տվյալները (երկիր, քաղաք, էլփոստ, հեռախոս) ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կարող է օգտագործել արտակարգ իրավիճակում քաղաքացիների հետ կապ հաստատելու, կարևոր տեղեկություններ հաղորդելու, անվտանգության վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու նպատակով։
Ինչ իրավական հետևանք կարող է առաջացնել հյուպատոսական հաշվառման կանգնելը
– հյուպատոսական հաշվառման կանգնելը և օտարերկրյա պետության հասցեով հաշվառվելը չի սահմանափակի Ձեր իրավունքները,
– ՀՀ բնակության հասցեով կամ օտարերկրյա պետության բնակության հասցեով հաշվառված լինելը որևէ կերպ չի ազդում Ձեր սեփականության իրավունքի վրա։
Օրինակ 1։ Քաղաքացին կարող է ՀՀ-ում ունենալ սեփականության իրավունքով իրեն պատկանող 3 բնակարան, սակայն հաշվառված լինել դրանցից միայն մեկում, քանի որ քաղաքացին իրավունք ունի հաշվառվել բնակության միայն մեկ հասցեով։ Մյուս 2 բնակարանների նկատմամբ իր սեփականության իրավունքը դրանից չի փոփոխվում և չի կարող փոփոխվել, քանի որ անշարժ գույքի սեփականության իրավունքը և այդ հասցեում հաշվառված լինելը փոխադարձ կապի մեջ չեն։
Օրինակ 2։ Քաղաքացին կարող է ՀՀ-ում ունենալ սեփականության իրավունքով իրեն պատկանող 3 բնակարան, սակայն հաշվառված լինել ՌԴ-ում իր մշտական բնակության հասցեով։ Դա որևէ կերպ չի կարող ազդել անշարժ գույքի իր սեփականության իրավունքի վրա։
Պահանջվող փաստաթղթերի ցանկը
– Ժամանակավոր (մինչև 183 օր ժամկետով) հյուպատոսական հաշվառման կանգնելու դեպքում ՀՀ քաղաքացին առցանց կամ թղթային եղանակով ներկայացնում է միայն դիմում։
– մշտական (183 օրից ավելի ժամկետով) հյուպատոսական հաշվառման կանգնելու դեպքում ՀՀ քաղաքացին առցանց կամ թղթային եղանակով ներկայացնում է.
1. դիմում
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (սկան արված կամ լուսանկարված)
3. մինչև 16 տարեկան անձանց դեպքում՝ ՀՀ քաղաքացու անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը (սկան արված կամ լուսանկարված),
4. զինապարտների դեպքում (18-50 տարեկան արական սեռի ՀՀ քաղաքացիներ)՝ զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը (սկան արված կամ լուսանկարված),
5. առկայության դեպքում՝ օտարերկրյա պետությունում գտնվելու (բնակվելու) իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը (սկան արված կամ լուսանկարված)։
Անձնական տվյալների պաշտպանությունը
Հյուպատոսական հաշվառման կանգնելու ժամանակ ներկայացվող տվյալները պաշտպանված են օրենքով և կարող են օգտագործվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով։
08:40 31.07.2025
Լուլա դա Սիլվան անընդունելի է համարել ԱՄՆ-ի միջամտությունը Բրազիլիայի դատական համակարգումԱՄՆ իշխանությունների կողմից Բրազիլիայի դատական համակարգին միջամտությունը անընդունելի է. երկիրը կպաշտպանի իր սեփական ինքնիշխանությունը և կփնտրի համագործակցության նոր գործընկերներ։ Այս մասին հայտարարել է Հարավամերիկյան Հանրապետության նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան՝ Բրազիլիայի Գերագույն դաշնային դատարանի դատավոր Ալեքսանդր դե Մորայիսի դեմ ամերիկյան պատժամիջոցների սահմանումից հետո։ «Բրազիլիան ինքնիշխան և ժողովրդավարական երկիր է, որը հարգում է մարդու իրավունքները […] ...
08:32 31.07.2025
Կանադան կճանաչի Պաղեստինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում 2025 թվականի սեպտեմբերինԿանադայի կառավարությունը կճանաչի Պաղեստինի պետականությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 2025 թվականի սեպտեմբերին կայանալիք նստաշրջանի ժամանակ։ Այս մասին ասվում է երկրի վարչապետ Մարկ Քարնիի հայտարարության մեջ։ «Պաղեստինի քաղաքացիական բնակչության ավելի ու ավելի ծանր տառապանքները որևէ պատճառ չեն թողնում հետաձգելու խաղաղության, անվտանգության և մարդկային կյանքի արժանապատվության աջակցման համար համակարգված միջազգային գործողությունները։ Երկու պետությունների լուծման պահպանումը նշանակում է […] ...
08:22 31.07.2025
Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» և Բարսեղյանի «Սլովանը» ՉԼ-ի հաջորդ փուլում ենՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 2-2 է գրանցեց «Զրինսկիի» հետ։ Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը 80-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Դավիդ Ստրելեցին։ Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը հաղթել է ընդհանուր 6-2 հաշվով և որակավորման երրորդ փուլում կմրցի Ղազախստանի չեմպիոն «Կայրաթի» հետ։ Սերբիայի […] ...
08:16 31.07.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:10 31.07.2025
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ Արտաշատի խճուղումՀուլիսի 31-ին, ժամը 03:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Honda» ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։ Մինչ հրշեջ-փրկարաների կանչի […] ...
08:05 31.07.2025
«Փյունիկ» աղջիկների թիմը հաղթել է բուլղարական «Սոֆիային»․ Կանանց ՉԼ«Փյունիկ-աղջիկներ» թիմը ՈՒԵՖԱ-ի կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի կիսաեզրափակչում Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ուժերը չափել է բուլղարական «Սոֆիայի» հետ և հաղթել 1-0 հաշվով։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Հաջորդ փուլում Հայաստանի չեմպիոնն ուժերը կչափի «Լյուբոտեն» (Հյուսիսային Մակեդոնիա) – «Ռունավիկ» (Ֆարերյան կղզիներ) զույգի հաղթողի հետ։ Որակավորման եզրափակչի հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին։ ...