19:57 12.03.2020
Երբ մաշված մալուխներով ու փտած հենասյուներով էներգամատակարարման կազմակերպումը դարձել է վտանգավոր…
Վիճակն այսպիսին է Գյումրիի Ալավերդյան փողոցում: Տասնյակ տարիների վաղեմություն ունեցող հենասյուները փտել են, թեքվել դեպի տները: Անգամ հենասյուների հրդեհման դեպքեր են եղել, որի հետևանքով դրանց շրջվելու հավանականությունը մեծ է, իսկ էլեկտրական ցանցերի ներդրումային ծրագրերը երկրորդական փողոց չեն հասնում:
Ալավերդյան փողոցը քաղաքի ծայրամասում է: Միայն սեփական բնակֆոնդ է այստեղ: Ամեն տան արանքում հենասյուն է տեղադրված: Դրանցից ոչ մեկը նախնական դիրքում չէ, հիմքերը փտել են, հենասյուները ծռվել ու թեքվել են: Իսկ վտանգը կից տներինն է: Բնակիչները մի քանի անգամ իրենց թաղը սպասարկող մասնագետին դիմել են: Իսկ ահազանգերի արդյունքը ցույց են տալիս խիստ վթարային երկու հենասյուների համար կիրառված տարբերակով՝ հնի կողքին նոր հենասյուն են տեղադրել, բայց դրանք ծառայում են որպես հենարան:
«Դա ժամանակավոր լուծում է, որպեսզի հին հենասյուները շուռ չգան: Պարզապես ստեղծել ենք այնպիսի մի իրավիճակ, որ անվտանգությունը ապահովենք: Հենասյուները կանգնեցրել ենք, որ հաղորդալարերը տեղափոխենք նորի վրա: Դրա համար մի հատ նորից կնայենք այդ տարածքը, գույքագրենք, հասկանանք մեր անելիքը, որ կարողանանք առաջ գնալ»,- SHANTNEWS-ին ասել է ՀԷՑ «Ղարս» մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ Գրիշա Մարտիրոսյանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Ղարս մասնաճյուղի գլխավոր ճարտարագետը նշում է՝ նոր հենասյուները տեղադրել են մալուխային ցանցը դրանց վրա տեղափոխելու համար: Բայց ընթացիկ շահագործման համար հատկացված գումարներով կարողացել են միայն հենասյուները տեղադրել: Ու ժամանակավոր լուծում են գտել, որով հին հենասյուները ապահովագրել են շրջվելուց: Ալավերդյան փողոցում հենասյուները ապահովագրել են ընկնելուց, բայց տարածքում նոր գույքագրում են կատարելու, հասկանալու համար , թե քանի հենասյան փոխարինումն է առաջնային ու ֆինանսական ինչպիսի միջոցներ կպահանջվեն: «Ղարս» մասնաճյուղն այս տարվա ներդրումային ծրագրերով ենթակայանների, մալուխների ու հենասյուների նորացման ցանկը կազմել է: Այդ ցանկում Ալավերդյան փողոցը չկա:
«Ավելի առաջ էլ կային ներդրումներ, բայց վերջին 4-5 տարիների ընթացքում դրանք աննախադեպ են: Տասնյակ անգամ ավելի շատ են: Յուրաքանչյուր տարի, կարելի է ասել, մենք հարյուրավոր հենասյուներ ենք փոխում: Աշխատանքների ծավալը և ներդրումային ծրագրերն այնքան շատ են, որ այդ փողոցը դուրս է մնացել հարցից: Կուսումնասիրենք, եթե հնարավոր լինի մեր միջոցներով փոքր ծավալով աշխատանքներ անել, կանենք, իսկ եթե գլոբալ եղավ, անհրաժեշտ եղավ ենթակայանի, մալուխների փոխարինում, անպայման կմտցնենք ներդրումային ծրագիր: Այս տարի ներդրումային ծրագիրն արդեն հաստատված է: Ցավոք, այդ Ալավերդյան փողոցը չկա ցանկում»,- ասել է Գրիշա Մարտիրոսյանը:
ՀԷՑ-ի ներդրումային ծրագրերը վերջին 3 տարիներին վերաբերում են հիմնականում փողոցաշինական ծրագրին: Նորոգվող փողոցներում մալուխային ցանցն ամբողջությամբ փոխվել է, դարձել ստորգետնյա: Զուգահեռ, այս տարի նաև մի քանի թաղամասերում, որտեղ ենթակայանները հին են, մալուխներն էլ խճճված, նորացման աշխատանքներ են կատարելու:
Մասնագետը չի թաքցնում՝ այդուհանդերձ, անելիքները շատ են, ներդրումային ծրագրերը ոչ բոլոր փողոցներին են հասնում: Ալավերդյան փողոցում խոստանում են առաջիկա օրերին մասնագիտական ուսումնասիրություններ կատարել և ընթացիկ շահագործման ծրագրերով անվտանգություն ապահովել:
12:12 22.07.2025
Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհը11:48 22.07.2025
Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումԻտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...
11:42 22.07.2025
Քննարկվել են Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներըԱրդարադատության նախարարի տեղակալներ Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցն ընդունել են Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրի իրականացման նպատակով ԱԶԲ հերթական առաքելության պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սնանկության ոլորտում բարեփոխումներին և ՀՀ Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Կարևորվել է ԱԶԲ-ի […] ...
11:36 22.07.2025
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնասՔննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2018 թվականին նախաձեռնված Հայանտառ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀՔԿ-ն։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ անտառտնտեսության տնօրենը 2017-2018 թվականների ընթացքում տեղյակ լինելով տարբեր անձանց կողմից մասնաճյուղի […] ...
11:30 22.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:25 22.07.2025
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականինՆախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ապացուցողական […] ...