14:15 13.03.2020
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել են պետական սեփականություն հանդիսացած Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի, Կորյունի փողոց 19ա շենքում գտնվող 64,2 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքներն օտարելու վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի դրույթները, առանց պայմանագիր կնքելու, 2016թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել գույքերի գնահատման աշխատանքներ։ Այդ առաջարկի հիման վրա ՍՊԸ-ն 2016թ. դեկտեմբերին կազմած եզրակացությամբ անշարժ գույքը նվազեցված հողամասի կադաստրային արժեքով գնահատել է 15.7 մլն ՀՀ դրամ:
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է գույքը մրցույթով օտարելու պահանջ՝ նախատեսելով առաջին մրցույթի ժամանակ գույքը չվաճառվելու դեպքում նոր մրցույթներ կազմակերպելու և յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի գինը վերջին մրցույթի գնի 20 տոկոսի չափով նվազեցնելու պայմաններ։
Արդյունքում գույքը միայն երկրորդ մրցույթով, համաձայն գույքի օտարման և գրավի պայմանագրի, քաղաքացուն վաճառվել է 9․5 մլն ՀՀ դրամով:
Հետագայում ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվել է անշարժ գույքի շուկայական արժեքի վերլուծություն։ Պարզվել է, որ 2016թ. գնահատում իրականացնելիս ՍՊԸ-ի մասնագետը համեմատական մեթոդով շուկայական արժեքը որոշելու համար ելակետ են համարել գնահատվող օբյեկտից տարբերվող հարկայնություն, մակերեսներ ունեցող տարածքների վաճառքի տվյալները: Մինչդեռ այդ մեթոդը կիրառելիս անհրաժեշտ էր հիմք ընդունել համանման և համադրելի օբյեկտների շուկայական տեղեկատվության վերլուծությունը: Ըստ կատարված շուկայական արժեքի նոր վերլուծության՝ 2016թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ նշված անշարժ գույքի շուկայական արժեքը կարող էր կազմել 28 մլն ՀՀ դրամ, այսինքն սկզբնական գնահատված արժեքից շուրջ 2 անգամ ավելի:
Այսինքն՝ ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ առ այն, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց պայմանագիր կնքելու, 2016թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել նշված ոչ բնակելի տարածքների գնահատման աշխատանքներ, ինչի արդյունքում ՍՊԸ-ի մասնագետը, խախտելով սահմանված գնահատման ընթացակարգը, գույքի գնահատման հիմքում դրել է ոչ համադրելի ելակետային տվյալներ: Արդյունքում 28 մլն ՀՀ դրամ իրական արժեքով գույքը վաճառվել է գրեթե եռակի ցածր գնով՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։
Նկատի ունենալով, որ ի հայտ են եկել պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:45 29.07.2025
Մասիս և Սևան համայնքների ավագանիների նախկին անդամները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի և Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանիների նախկին անդամներն իրենց պաշտոնավարման դադարեցումից հետո օրենքով սահմանված ժամկետում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, […] ...
16:39 29.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 28-29-ըԲացահայտվել է 118 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️15 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️13-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, փաստաթղթի կեղծիքի, ☑️9 դեպք՝ խարդախության, ☑️8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, ☑️7 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️6 դեպք՝ խուլիգանության, ☑️5 դեպք՝ պաշտոնեական […] ...
16:33 29.07.2025
Հավատքով եմ անցել ամեն դժվարություն․ Արսեն ՀարությունյանԱզատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Դրոշը ուսիս է, խաչը՝ սրտիս մեջ։ Հավատքով եմ անցել ամեն դժվարություն։ Հաղթանակը միայն ուժի հարց չէ, այլև արժեքի, նվիրումի ու աղոթքի»,- գրել է հայազգի ըմբիշը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Հարությունյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել երկրորդ զավակը՝ Կարենը: ...
16:28 29.07.2025
Ապամոնտաժվել են Տիգրան Մեծի պողոտա 31Ա հասցեում ապօրինի տեղակայված սննդի կետերըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Ապամոնտաժվել են Տիգրան Մեծի պողոտա 31Ա հասցեում ապօրինի տեղակայված սննդի կետերը։ ...
16:22 29.07.2025
Կոտայքի մարզում «Opel Astra»-ն մխրճվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջԱյսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Մարատ Ս.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել […] ...
16:16 29.07.2025
Առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել ու ներկայացվել է նախաքննական մարմինՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որն իրացվեց հուլիսի 25-ին: Առավոտյան ժամը 5:00-ին մայրաքաղաքի Զաքյան փողոցում հայտնաբերվեց հուլիսի 21-ից զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող: Առանց հաշվառման հասցեի 27-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրված […] ...