Գյումրեցի 43-ամյա կինը նախկինում ևս բռնության է ենթարկվել 28-ամյա երիտասարդի կողմից. մանրամասներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+30.09 oC

Գյումրեցի 43-ամյա կինը նախկինում ևս բռնության է ենթարկվել 28-ամյա երիտասարդի կողմից. մանրամասներ

15:58 13.03.2020

Գյումրիում 43-ամյա կնոջն ու նրա 13-ամյա դստերը դաժան ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող 28-ամյա Դավիթ Պողոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և հրաժարվում է ցուցմունք տալ։

Ծեծի հետևանքով մահացած կնոջը դատաբժշկական փորձաքննություններից հետո մարտի 11-ին հուղարկավորեցին, իսկ 13-ամյա աղջիկը դեռ գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։

Այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում բռնության այս դեպքին ու նախաքննության ընթացքին է անդրադարձել Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։ Նա որոշ հանգամանքներ է ներկայացրել նաև կալանավորված 28-ամյա  երիտասարդի  քրեական անցյալից։

Ըստ ձեռք բերված փաստական տվյալների` դեպքը տեղի է ունեցել մարտի 4-ի երեկոյան, բայց հանրությանը հայտնի դարձավ մարտի 5-ին։ Կարեն Գաբրիելյանի տվյալներով` 43-ամյա կնոջ ու նրա 28-ամյա ընկերոջ միջև վիճաբանությունը սկսվել է կենցաղային հողի վրա, որին փորձել է միջամտել նաև կնոջ 13-ամյա աղջիկը։ Մորը տղամարդու հարվածներից պաշտպանել ցանկացող անչափահաս երեխան նույնպես բռնության է ենթարկվել։
«Մեր ունեցած տվյալներով` մարմնական վնասվածքները հասցրել է ձեռքերով, մենք դեպքի վայրում չենք հայտնաբերել այնպիսի իրեր ու առարկաներ, որոնց վրա կլինեն արյան հետքեր կամ մազի նմուշներ, ընդ որում, նշված անձի ձեռքերի վրա մենք նաև ունենք ֆիքսված մարմնական վնասվածքներ»,- ասել է Շիրակի մարզի դատախազը:
Երիտասարդը նախկինում 4 անգամ դատապարտված է եղել, 2 անգամ նրա վերաբերյալ քրեական գործերը կարճվել են հաշտության հիմքով. դրանցից մեկը հարուցված է եղել դեռ 2016 թվականին, իսկ տուժողը եղել է նույն` 43-ամյա կինը։
«Տվյալ անձը ծեծի է ենթարկել տուժողին, դրա վերաբերյալ հարուցվել է քրեական գործ` օրենսգրքի 113-րդ հոդվածի հատկանիշներով, քանի որ հետագայում, երբ տուժողը բողոք չի ներկայացրել այդ կապակցությամբ, որոշում է կայացվել  քրեական գործով վարույթը կարճելու մասին»,- նշել է Կարեն Գաբրիելյանը:
Թե ինչու բռնության ենթարկված կինը 4 տարի առաջ կատարված համար ոստիկանություն բողոք չի ներկայացրել, մարզի դատախազին հայտնի չէր, բայց նման դեպքերում դատվածություն ունեցող անձանց ու նման հասցեների նկատմամբ վերահսկողությունը ոստիկանությունն ու թաղային տեսուչը պետք է խստացնեին։ Արդյո՞ք այս դեպքում իրավապահ մարմնի աշխատակիցները թերացել են կամ համապատասխան գործառույթները պատշաճ չեն կատարել, կպարզվի նախաքննության ընթացքում:
«Երբ մենք կունենանք տվյալներ, որ որևիցե կերպ ահազանգվել է ոստիկանություն, ու ոստիկանների կողմից անտարբերություն է ցուցաբերվել, միանշանակ ասում եմ, ոստիկանների արարքին կտրվի գնահատական»,- պարզաբանել է դատախազը։
Հայտնի է, որ հանցագործության մեջ կասկածվող 28-ամյա Դավիթ Պողոսյանը հաշվառված է Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում ու նախկին հանցագործություններ կատարելու ընթացքում եղել է մեղսունակ վիճակում։ Այս քրեական գործով երիտասարդն իր մեղքը չի ընդունում, ավելին, հրաժարվում է մասնակցել հարցաքննությանն ու հանձնել արյան փորձանմուշ:
«Օրենքը ասում է` ինքը պարտավոր է, սակայն, եթե չի տալիս, մենք որևիցե մեխանիզմ չունենք նրանից նմուշներ ստանալու: Ո՞նց վերցնենք, եթե վերցնենք իր կամքին հակառակ, կստացվի, որ խոշտանգում ենք իրեն, հիմա մենք իր խմածության աստիճանը կորոշենք ըստ անձանց ցուցմունքի, որ կհաստատեն` տվյալ անձը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, մենք նաև իր մեղադրանքում կլրացնենք»,- պարզաբանել է Շիրակի մարզի դատախազը։
Դեպքի անմիջական տուժողներից 13-ամյա աղջիկը դեռ գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում և չի հարցաքննվել։ Արդյո՞ք երեխան ենթարկվել է նաև սեռական բռնության: Մանրամասները պարզ կդառնան դատաբժշկական փորձաքննությունից և երեխայի հետ զրույցից հետո:
«Այս պահին մենք քրեական գործով որևիցե տվյալներ չունենք սեռական բռնության ենթարկված լինելու մասին, բայց քննության առարկա կդարձնենք այդ հանգամանքը նաև, երբ կհարցաքննենք երեխային, ընդ որում, մենք երեխայի հարցաքննությունը պլանավորում ենք կատարել  հոգեբան-փորձագետի ու հարազատների ներկայությամբ: Երբ կունենանք նման տվյալներ, այդ ուղղությամբ նույնպես կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն»,- մանրամասնել է դատախազը:
Վերջնական փորձաքննություններից ու դեպքի հետ որևէ կերպ առնչություն ունեցող անձանց հարցաքննության ավարտից հետո էլ դատախազը չի բացառում հարուցված քրեական գործի հոդվածների փոփոխությունն ու խստացումը։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 12.07.2025

SHANTNEWS

Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ

11:47 12.07.2025

Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ

«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն կարիերան կշարունակի «Ֆեներբահչեում»։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանացին, որի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Ինտերը», դրական պատասխան է տվել թուրքական ակումբին: Գործարքի իրականացման համար մնում է միայն ՊՍԺ-ի վերջնական համաձայնությունը: 29-ամյա Մարկո Ասենսիոն 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածը վարձակալությամբ անցկացրել է «Ասթոն Վիլայում», որի կազմում մասնակցած 21 խաղում […] ...

NYT. Նեթանյահուն միտումնավոր երկարաձգում է պատերազմը Գազայում՝ իշխանությունը պահպանելու համար

11:30 12.07.2025

NYT. Նեթանյահուն միտումնավոր երկարաձգում է պատերազմը Գազայում՝ իշխանությունը պահպանելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող էր համաձայնել Գազայում հրադադարի 2024 թվականի ապրիլին, սակայն նա հրաժարվեց դա անել իր քաղաքական գոյատևման համար: Այս մասին հաղորդել է The New York Times-ը ՝ հիմնվելով Իսրայելից, ԱՄՆ-ից և արաբական երկրներից ավելի քան 110 աղբյուրների հետ զրույցների վրա: Հրատարակությունը պարզել է, որ իր ծայրահեղ աջ կոալիցիոն դաշնակիցների ճնշման տակ Նեթանյահուն […] ...

Հնդկաստանը հրապարակել է հունիսի 12-ի ավիավթարի վերաբերյալ զեկույցը

11:20 12.07.2025

Հնդկաստանը հրապարակել է հունիսի 12-ի ավիավթարի վերաբերյալ զեկույցը

Հնդկաստանի ավիավթարների հետաքննության բյուրոն (AAIB) հրապարակել է նախնական զեկույցը Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի վերաբերյալ, որը տեղի է ունեցել հունիսի 12-ին Ահմադաբադում: Ներկայացված փաստաթղթում նշվում է, որ վթարի վայրում աշխատանքներն ավարտվել են, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքի միջոցով լուսանկարահանումն ու տեսանկարահանումը, և բեկորները տեղափոխվել են օդանավակայանի մոտակայքում գտնվող անվտանգ վայր։ «Երկու շարժիչներն էլ հանվել են […] ...

ՄԻՊ-ն անդրադարձել է մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու մասին ահազանգին

11:16 12.07.2025

ՄԻՊ-ն անդրադարձել է մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու մասին ահազանգին

2025 թվականի հուլիսի 11-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև Պաշտպանի թեժ գծին փաստաբանի կողմից իրականանացրած ահազանգի արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորում են: «Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքով՝ Պաշտպանն իրավասու չէ […] ...

«Ռեալի» համար սկսվում է նոր դարաշրջան. Բեյլ

11:00 12.07.2025

«Ռեալի» համար սկսվում է նոր դարաշրջան. Բեյլ

«Սաութհեմփթոնի», «Տոտենհեմի» և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը հայտարարել է, որ մադրիդյան ակումբի համար սկսվում է նոր դարաշրջան։ Ավելի վաղ մադրիդյան ակումբը 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն էր կրել ՊՍԺ-ից Ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում։ «Բարսելոնան» և ողջ աշխարհը զգուշացված են. «Ռեալի» համար սկսվում է նոր դարաշրջան», – Բեյլի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։ Անցած մրցաշրջանում […] ...

BACK_TO_TOP