Ծեծի ենթարկված գյումրեցի փոխգնդապետի ընտանիքը պահանջում է գործի արդար քննություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+30.09 oC

Ծեծի ենթարկված գյումրեցի փոխգնդապետի ընտանիքը պահանջում է գործի արդար քննություն

17:09 13.03.2020

Ծեծի հետևանքով 6 ամիս կոմայի մեջ գտնվող գյումրեցի փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատներն արդար քննություն են պահանջում: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է փոխգնդապետի մայրը:

2019-ի սեպտեմբերի 17-ին Արա Մխիթարյանը ծեծի է ենթարկվել Եղեգնաձոր քաղաքում, որտեղ աշխատել է որպես պայմանագրային զինծառայող: Իսկ նրան ծեծի ենթարկելու համար մեղադրանք է առաջադրվել Վայոց ձորի նախկին մարզպետի օգնականին և եղբորը: Նախկին մարզպետի օգնականի եղբոր խափանման միջոցը Վերաքննիչ դատարանը փոխել է, և նրան ազատ են արձակել գրավի դիմաց, ինչն առաջացրել է տուժող կողմի դժգոհությունը:

Արա Մխիթարյանի հայրն իրենց բողոքն ու պահանջը ներկայացրել է վարչապետին ու պաշտպանության նախարարին, իսկ մայրն ու եղբոր կինը Գյումրիում գտնվող իրենց բնակարանում լրագրողներին ներկայացրին այն, ինչ հայտնի է իրենց դեպքի ու նախաքննության մասին:

Ըստ Արա Մխիթարյանի մոր` իրենք չգիտեն, թե ինչ կապ կարող էր որդին ունենալ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցների ու նախկին մարզպետի հետ: Թե ինչից է ծագել վիճաբանությունը, ընտանիքի անդամները, չգիտեն: Միայն ասում են, որ ծեծի մասնակիցները շատ ավելին են եղել, իսկ մեղադրանք առաջադրվել է 2 անձի:

«Արդար քննությունը ո՞րն է, երբ այնտեղ մասնակից է եղել 6-7 հոգի, ձերբակալեցին ընդամենը 2-ին, ընդ որում, մեկին էլ դուրս հանեցին: Ով իմ տղային խփել է, պետք է պատժվի, պետք է պատասխան տան` անկախ նրանից` ում ծանոթն են, ում բարեկամը, ով է թիկունքը: Բոլորը պետք է պատասխան տան: Իմ պահանջը դա է: Նաև պահանջում եմ, որ իմ տղային տեղափոխեն արտերկիր ու բուժեն»,- ասում է Արա Մխիթարյանի մայրը՝ Սոֆիկ Մխիթարյանը:

Քրեական գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանի խափանման միջոցը փոխվել է մեկուկես մլն դրամ գրավի դիմաց, իսկ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը կասկածյալների թվում չէ, թեև հարազատները պնդում են, որ վկաների ցուցմունքներից պարզ է դառնում` նախկին մարզպետը դեպքի վայրում է եղել:

«Վայոց ձորի նախկին մարզպետը հերքեց իր մասնակցությունը շենքի բակում տեղադրված տեսախցիկների ձայնագրությամբ: Այն տեսախցիկով, որտեղ պարզ չի երևում իր դուրս գալը շենքից: Բայց չէ՞ որ սպաները վկայում են, հարևանի աղջիկը վկայում է, որ ինքը այդտեղ կանգնած եղել է: Սպաների հետ առերեսման ժամանակ ասացին, որ իրենց հետ անմիջական խոսել է, բայց արդարացրին: Քննչական կոմիտեն եզրակացություն կազմեց` հիմք ընդունելով տեսախցիկի նկարահանումը»,- հավելել է Արա Մխիթարյանի եղբոր կինը՝ Ցողիկ Մխիթարյանը:

Տրդատ Սարգսյանը դեպքից մեկ շաբաթ անց հրաժարական է ներկայացրել Վայոց ձորի մարզպետի պաշտոնից: Քրեական գործով այժմ կալանքի տակ է նրա նախկին օգնականը՝ Հարություն Գրիգորյանը:

Ըստ Մխիթարյանների, սրանով հանցագործության մեջ կասկածվողները նպատակ ունեն փոխել հոդվածը, որով հարուցվել է քրեական գործը:

Փոխգնդապետ Արա Մխիթարյանը 6 ամիս է, ինչ կոմայի մեջ է: Նրա առողջական վիճակում առայժմ դրական փոփոխություններ չկան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

11:48 22.07.2025

Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

Իտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...

Քննարկվել են Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները

11:42 22.07.2025

Քննարկվել են Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները

Արդարադատության նախարարի տեղակալներ Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցն ընդունել են Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրի իրականացման նպատակով ԱԶԲ հերթական առաքելության պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սնանկության ոլորտում բարեփոխումներին և ՀՀ Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Կարևորվել է ԱԶԲ-ի […] ...

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս

11:36 22.07.2025

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2018 թվականին նախաձեռնված Հայանտառ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀՔԿ-ն։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ անտառտնտեսության տնօրենը 2017-2018 թվականների ընթացքում տեղյակ լինելով տարբեր անձանց կողմից մասնաճյուղի […] ...

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:30 22.07.2025

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին

11:25 22.07.2025

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ապացուցողական […] ...

Մարկո Առնաուտովիչը կդառնա Թիկնիզյանի խաղընկերը

11:20 22.07.2025

Մարկո Առնաուտովիչը կդառնա Թիկնիզյանի խաղընկերը

Ավստրիայի հավաքականի հարձակվող Մարկո Առնաուտովիչը Միլանի «Ինտերից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է սերբական «Ցրվենա Զվեզդա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերբիայի չեմպիոնն ու 36-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր են ստորագրել: Հիշեցնենք, որ Բելգրադը ներկայացնող ակումբում է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը: ...

BACK_TO_TOP