11:55 14.03.2020
Երեկ՝ մարտի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ դաստակի երրորդ մատի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ և «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Կոտայքի մարզի բնակիչ՝ 37-ամյա Վահե Հ-ն և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 45-ամյա Գագիկ Պ-ն։ Մինչ բժիշկներն օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում Գայի պողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկում նշված անձանց հետ վիճաբանություն է տեղի ունեցել, և Երևանի բնակիչ՝ 47-ամյա Անդրանիկ Գ-ն դանակով հարվածել է Գագիկ Պ-ի գոտկատեղին, իսկ վիճաբանության ժամանակ Վահե Հ-ն փորձել է Անդրանիկ Գ-ի ձեռքից խլել դանակը, ինչի հետևանքով էլ վնասվել է ձեռքը։ Ժամեր անց Նոր նորքի ոստիկանները Երևան քաղաքի Կողբացի փողոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Անդրանիկ Գ-ին, ով ներկայացվել է հետաքննչական բաժանմունք։ Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը։
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...
23:09 10.05.2025
Ամբողջ Աբխազիան մնացել է առանց էլեկտրաէներգիայիԱմբողջ Աբխազիան մնացել է առանց էլեկտրաէներգիայի ուժեղ քամու պատճառով։ Այս մասին TASS-ին հայտնել է Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Տիգրան Դելիբալթյանը։ «Սուխումի, Գուլրիպշի, Գուդաուտայի շրջաններում քամու ուժեղ պոռթկումները հանգեցրին նրան, որ ամբողջ հանրապետությունում էլեկտրաէներգիա չկա։ Որոշ տեղերում ծառեր են տապալվել, Սուխումի մի վայրում տանիքը պոկվել է առանձնատնից», – ասել է Դելիբալթյանը։ Փոխնախարարի խոսքով՝ ընկած […] ...
22:47 10.05.2025
Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել էՄայիսի 10-ին, ժամը 21։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պոպովի փողոցում ավտոմեքենայից լսվել է պայթյունի ձայն․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել «Toyota» մակնիշի ավտոմեքենայում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...
22:37 10.05.2025
Ալոնսոն հայտարարել է, որ մրցաշրջանից հետո հեռանում է «Բայերից»Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 2024/25 մրցաշրջանից հետո հեռանալու է գերմանական ակումբից: «Մենք ակումբի հետ համաձայնեցրել ենք, որ սրանք իմ վերջին երկու խաղերն են «Բայերի» ղեկին: Ես պարտական եմ «Բայերին», իմ խաղացողներին և անձնակազմին, ակումբի բոլոր աշխատակիցներին և վերջապես հիանալի երկրպագուներին: Շնորհակալություն»,- ասել է նա: Չաբի Ալոնսոն նաև […] ...
22:30 10.05.2025
Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...