Պետական շահերի պաշտպանության մասով 2019թ-ին պետությանը պատճառված 45 մլրդ դրամի վնասից վերականգնվել է մոտ 2.2 մլրդ-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+29.09 oC

Պետական շահերի պաշտպանության մասով 2019թ-ին պետությանը պատճառված 45 մլրդ դրամի վնասից վերականգնվել է մոտ 2.2 մլրդ-ը

10:54 18.03.2020

Պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում 2019թ. ընթացքում ՀՀ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները հսկայածավալ աշխատանքներ են իրականացրել:

Մասնավորապես ինչպես հանրապետական, այնպես էլ մարզային ընդգրկման բազմաթիվ ոլորտներում կատարվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ընդհանուր առմամբ 1136 ուսումնասիրություն՝ 2018թ. համեմատ 12.5 տոկոսով ավելի:

Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և հանրային գույքի պահպանության, մասնավորեցման, հողօգտագործման, ճանապարհաշինության, էներգետիկայի, բնապահպանության, ընդերքօգտագործման, ջրային ենթակառուցվածքների պահպանության և կառավարման, առողջապահության, իսկ զինվորական դատախազության իրավասության շրջանակներում՝ թիկունքային ծառայության, սպառազինության, ռազմաբժշկական, կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման ոլորտները:

Ուսումնասիրությունների արդյունքներով պետությանը պատճառված վնասների վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու, ինչպես նաև պետական շահերի խախտումների պատճառների և նպաստող պայմանների վերացման նպատակով պետական մարմիններին ներկայացվել է ընդհանուր 158 հաղորդում և միջնորդագիր:

Դատախազների կողմից դատարաններ է ներկայացվել ընդհանուր մոտ 1.7մլրդ դրամի բռնագանձման պահանջով պետական շահերի պաշտպանության 76 հայց: Մոտ 6 մլրդ 350մլն դրամ պահանջով հայցերի քննություն գտնվում է ընթացքի մեջ:

Դատախազության ստորաբաժանումների կողմից պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի առթիվ հարուցվել է 269 քրեական գործ, իսկ 338 դեպքերով ուսումնասիրությունների արդյունքներն ուղարկվել են ըստ ենթակայության նյութեր նախապատրաստելու համար։

Քրեական գործերը հարուցվել են, մասնավորապես, պետական միջոցներով իրականացված առանձին, այդ թվում ստրատեգիական նշանակության օբյեկտների շինարարության և վերանորոգման ընթացքում կատարված յուրացումների ու վատնումների, օտարման ոչ ենթակա օբյեկտների ապօրինի օտարման, պետական կամ համայնքային սեփականության գույքի վարձակալության տրման, կառավարման, ներդրումային պրտավորությունների կատարման, հանրապետական նշանակության հուշարձանների պահպանության, պետական գնումների ոլորտներում թույլ տրված չարաշահումների, էներգետիկ կայանների շահագործման խախտումներով միջոցներ չձեռնարկելու, ճանապարհաշինության ոլորտում փաստացի չկատարված կամ թերի կատարված աշխատանքները որպես ամբողջությամբ կատարված համարելու, անտառային և այլ հողերի կատեգորիաների փոփոխության, ձկան պաշարների պահպանության ոլորտներում թույլ տրված ապօրինությունների, բնական ռեսուրսների ապօրինի շահագործման, գնահատման և մրցութային ընթացակարգերի հանցավոր խախտումներով պետական սեփականության բազմաթիվ գույքերի մասնավորեցման, աղբահանության և սանմաքրման ծառայությունների ոլորտում պայմանագրային պարտավորությունների չկատարման պարագայում հանցավոր անգործություն ցուցաբերելու և բազմաթիվ այլ փաստերով:

Պետության շահերին հասցված վնասը վերականգնելու համար, նախազգուշացվել են 338 կամ 2018թ. համեմատ մոտ 10 տոկոսով ավելի իրավաբանական և ֆիզիկական անձինք: Արդյունքում տարվա ընթացքում միայն դատախազական այս ներգորության միջոցի կրառմամբ կամովին պետական բյուջե է վերականգնվել շուրջ 1մլրդ 265մլն ՀՀ դրամ, որը 2018թ. համեմատ ավելի է մոտ 539մլն. դրամով կամ 74.2%-ով:

Դատախազության բոլոր ստորաբաժանումների կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ձեռնարկված միջոցառումներով՝ հարուցված հայցերով, հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով հայտնաբերված՝ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է մոտ 45 մլրդ ՀՀ դրամ, այն դեպքում, երբ 2018թ. այդ ցուցանիշը կազմել է շուրջ 37 մլրդ դրամ: Այսինքն 2019թ. արդյունքը նախորող տարվա համեմատ ավելի է մոտ 21.6%-ով: Հարուցված քրեական գործերի, ինչպես նաև դատարաններ ներկայացված հայցերի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում բացահայտված վնասի վերականգնման ուղղությամբ:  Այսինքն 2018-2019թթ. պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքի շնորհիվ հայտնաբերված՝ պետությանը պատճառված վնասը ընդհանուր կազմել է մոտ 82 մլրդ դրամ, որը 2.5 անգամ գերազանցում է նախորդող 9 տարիների հանրագումարային արդյունքը:

Միաժամանակ՝ ուսումնասիրությունների հիման վրա կատարված նախազգուշացումների, բավարարված հայցերի, ներկայացված հաղորդումների հիման վրա դատախազության կողմից կատարված աշխատանքի արդյունքում 2019թ. ընթացքում վերականգնվել է ընդհանուր մոտ 2.2 մլրդ ՀՀ դրամի վնաս: Դատախազությունը ինչպես քրեական գործերի, այնպես էլ հայցերի հարուցման շրջանակներում հետամուտ է հայտնաբերված վնասի վերականգնմանը՝ օրենսդրությամբ իրեն վերապահված ներգործության ողջ գործիքակազմի կիրառմամբ:

Ներկայացված ցուցանիշների  ապահովումն առաջին հերթին պայմանավորված է դատախազության հետ հասարակական շրջանակների, քաղաքացիների համագործակցության մակարդակի կտրուկ բարձրացման, պետական մարմինների կողմից իրենց ներքին վերահսկողական լծակներով ի հայտ բերված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալները ՀՀ դատախազություն ներկայացնելու գործընթացի ծավալների էական ավելացմամբ, ԶԼՄ-ների համապատասխան հրապարակումներն օպերատիվ կերպով ուսումնասիրության առարկա դարձնելու հանգամանքներով: Արդյունքները պայմանավորված են նաև ՀՀ դատախազության ստորաբաժանումների, հատկապես ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված հսկայածավալ, բազմադրվագ ուսումնասիրությունների, պետական շահերին վերաբերվող խախտումները հայտնաբերելիս դրանք պատշաճ արձանագրելու և համապատասխան գնահատականի արժանացնելու հանգամանքով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներից

23:59 23.07.2025

Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներից

Կենտրոն վարչական շրջանի Արամի 64 հասցեի բակային տարածքից ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված ավտոտնակները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բակը կբարեկարգվի, զավթված տարածքների փոխարեն կձևավորվի հանգստի հարմարավետ գոտի: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ը

23:58 23.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ը

Բացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4 դեպք՝ […] ...

Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել է

23:56 23.07.2025

Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել է

Հուլիսի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդու: Երևանի քրեական ոստիկանների և Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 63-ամյա համաքաղաքացին։ Նա Դանիել Վարուժան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և […] ...

Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:55 23.07.2025

Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

Հուլիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Այս պահին փրկարարները հատուկ ճոպաններ են […] ...

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտի

23:52 23.07.2025

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտի

Հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև վանքից Կապան տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, hրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապար մարել այն, սակայն վագոն-տնակը […] ...

Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարին

23:49 23.07.2025

Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարին

Աշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարին, հայտնում է Чемпионат-ը: «Շատ լարված մրցաշրջան է։ Միշտ կան զոհողություններ, որոնք պետք է անել։ «Ուիմբլդոնում» ուշ ավարտեցի մրցաշրջանը, բավարար ժամանակ չունեի՝ ծածկույթը փոխելու և մարզվելու համար։ Գիտեի, որ չեմ խաղա Վաշինգտոնի մրցաշարում»,- ասել է Խաչանովը։ […] ...

BACK_TO_TOP