14:24 19.03.2020
Վարկային արձակուրդի գաղափարը վատ գաղափար ենք համարում: Մարտի 19-ի կառավարության նիստում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա մանրամասնեց, որ մի կողմից ասում են, թե կառավարությունը տարբեր ծախսեր պետք է անի, իսկ հաջորդիվ ասվում է` կառավարությունը հարկային արձակուրդ պետք է տա:
«էդ ծախսերը կառավարությունը ինչո՞վ պետք է անի, և հետևաբար ասում ենք, որ մեր երկրի բնականոն կյանքը ապահովելու համար պետք է մարդիկ պատրաստ լինեն իրենց սովորական ծախսերը, հարկերը և վճարումները անել: Իհարկե, ճգնաժամը չենք կարող շրջանցել կամ արհամարհել, դրա համար էլ կառավարությունը այսպիսի միջոցներ է ներդրում, այսինքն` քաղաքացու հետ մասնակցում ենք հարկերի վճարմանը: Մենք արդեն պայմանավորվել ենք, որ բանկերը վարկերի հետ կապված անհատական իրենց հաճախորդների շրջանակի հետ կաշխատեն: Այո´, մենք համարում ենք, որ կարող են լինել սոցիալական որոշակի ճգնաժամային երևույթներ, դրա համար նախատեսել ենք 25 մլն դրամի չափով սոցիալական փաթեթ, բայց պետք է ճիշտ հաշվարկենք, որ ամեն դրամը հասնի հասցեական այն մարդկանց, ովքեր դրա կարիքը ունեն»,- ասաց վարչապետը:
Վարչապետը նաև ավելացրեց, 80 մլրդ դրամանոց փաթեթի բովանդակությունը հետևյալն է` պետք է ֆինանսավորվեն բիզնեսի վերակազմակերպման գաղափարները և ծրագրերը, որոնք միտված են հետճգնաժամային աշխարհում Հայաստանի և բիզնես ընկերությունների դիրքերը լավացնելուն:
«Կառավարությունը խուճապի չի մատնվելու, էմոցիոնալ, չհաշվարկված որոշումներ չի կայացնելու»,- ընդգծեց վարչապետը:
22:08 22.07.2025
Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվելՀուլիսի 22-ին, ժամը 14:33-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 16։05-ին, մարվել՝ 18։26-ին։ Այրվել […] ...
21:52 22.07.2025
Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է․ Ռունեն՝ Աղասիի մասինԱշխարհի 9-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեն մեկնաբանել է իր համագործակցությունը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 8-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկահայ Անդրե Աղասիի հետ, որի ղեկավարությամբ պատրաստվում է ԱՄՆ-ի մայրաքաղաքում մեկնարկելիք ATP-500 մրցաշարին։ «Մի քանի ամիս առաջ ես կապ հաստատեցի Աղասիի հետ։ Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է։ Նա յուրովի է տեսնում խաղը։ Որոշեցի, որ […] ...
21:38 22.07.2025
Novinky. Չեխիայում տարեսկզբից տարածվում է հեպատիտ Ա-ն2025 թվականի սկզբից ի վեր Չեխիայում ավելի քան 900 մարդ վարակվել է հեպատիտով Ա -ով, ինչը գրեթե ինը անգամ ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում։ Այս մասին հայտնել է Novinky լրատվական պորտալը՝ հղում անելով Հանրային առողջապահության պետական ինստիտուտին։ 2025 թվականին հանրապետությունում մահացել է հեպատիտ Ա -ով ախտորոշված 10 հիվանդ։ Անցյալ տարի այս հիվանդությունը, որի երկրորդ […] ...
21:24 22.07.2025
ԿԳՄՍ նախարարն այցելել է Ակրոպոլիսի և Աթենքի հնագիտական թանգարաններՇարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Հունաստան: Նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ակրոպոլիսի թանգարան և Աթենքի հնագիտական թանգարան: Ակրոպոլիսի թանգարանի տնօրեն Նիկոլայոս Ստամպոլիդիսի ուղեկցությամբ հայկական պատվիրակությունը շրջել է թանգարանում, ծանոթացել ցուցադրությանը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով թանգարանային ոլորտում երկկողմ համագործակցությունը, […] ...
21:13 22.07.2025
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թաիրովի փ. 10-46 առանձնատներ, Նորագյուղ թաղ. 64-350 առանձնատներ մասնակի, Իսակովի պող. 3/1, 3/2 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝ 11:00-17:00 Արշակունյաց պող․ 135, 135/1, 135բ, 330 […] ...