Չփոխվող դիմակներն ավելի վտանգավոր են, քան դիմակ չկրելը. նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+25.09 oC

Չփոխվող դիմակներն ավելի վտանգավոր են, քան դիմակ չկրելը. նախարար

15:25 19.03.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ինքնաշեն պատրաստվող դիմակների մասին: Նա կրկին շեշտեց՝ դիմակի իմաստը պաշտպանությունն է հիմնականում արտաշնչելիս, փռշտալիս կամ հազալիս բերանից և քթից դուրս եկող մանր կաթիլների դեմ, որոնց մեջ հնարավոր է լինի վիրուս:

Թորոսյանն ասաց, որ շնչելիս վիրուսից չեն պաշտպանվում, վիրուսը շատ ավելի բարակ է, քան դիմակի անցքերը: Նախարարը հիշեցրեց՝ դիմակները պետք է փոխվեն 3-4 ժամը մեկ, չփոխվող դիմակներն առավել վտանգավոր են, քան առանց դիմակի դուրս գալը, հատկապես ոչ պատշաճ նյութերից պատրաստված դիմակներն են վտանգավոր, քանի որ դրանց վրա կուտակվում են թե՛ վիրուսները, թե՛ միկրոօրգանիզմները, թե՛ փոշին:

«Պետք է կամ չօգտագործել դիմակ, կամ օգտագործել պատշաճ որակի դիմակ, որովհետև կրել այնպիսի դիմակ, որը քեզ չի պաշտպանելու, իմաստ չունի: Հետևաբար, սովորական բժշկական դիմակի այս մեծ պահանջարկն այդքան էլ տեղին չէ, իմաստ էլ չկա այն դնելու, դիմակ կրելու իմաստ կա բուժաշխատողների և հիվանդ մարդկանց դեպքում, հատկապես հիվանդանոցում գտնվելու ժամանակ: Դիմակների ներկրումների մասին՝ մեր գործընկերները փորձում են աջակցել, որ ներկրումներ տեղի ունենան, այսօր սահմանահատում է լինելու 3 5 մլն խմբաքանակի, բայց լինելու դեպքում նոր հստակ կիմանանք»,- ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց՝ Իտալիայում, օրինակ, դիմակ չկա, քանի որ իրենք արտադրություն չունեն, ձեռնտու չի եղել դիմակ արտադրել, ձեռք են բերել չինական դիմակներ, իսկ Չինաստանը սկսել է արտադրության ծավալներն ավելացնել. երեկ առաջին օրն էր, որ վարակման որևէ դեպք չի գրանցվել, բայց դիմակների գինը թանկ է, մեր ներկրողներն այնտեղ դիմակի համար վճարում են 85 դրամ, այն դեպքում, երբ մինչև համաճարակը դիմակը 2-3 դրամ էր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մերցը հայտնել է, որ դժգոհ է Իսրայելի գործողություններից Գազայում

09:19 14.07.2025

Մերցը հայտնել է, որ դժգոհ է Իսրայելի գործողություններից Գազայում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը անընդունելի է անվանել Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը և հայտարարել, որ մի քանի շաբաթ է՝ դժգոհ է Իսրայելի գործողություններից անկլավում։ «Ինձ դուր չի գալիս այն, ինչ Իսրայելի կառավարությունը շաբաթներ շարունակ անում է Գազայի հատվածում», – ասել է Մերցը ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ մի քանի անգամ քննարկել է իրավիճակը […] ...

Բայդենը խոստովանել է, որ ներման հրամանագրերը ավտոմատ կերպով են ստորագրվում

09:10 14.07.2025

Բայդենը խոստովանել է, որ ներման հրամանագրերը ավտոմատ կերպով են ստորագրվում

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ իր անունից ներման մասին որոշումները ստորագրելու համար օգտագործվել է ավտոմատ ստորագրություն, սակայն ասել է, որ ներման բոլոր որոշումները կայացվել են անձամբ իր կողմից, և որ ինքը ստիպված է եղել դիմել ավտոմատ ստորագրության ՝ փաստաթղթերի մեծ քանակի պատճառով։ «Դրանք չափազանց շատ էին», – ասել է Բայդենը The New […] ...

Al Jazeera․ Գազայում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի

09:00 14.07.2025

Al Jazeera․ Գազայում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 95 պաղեստինցի, հաղորդում է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Հեռուստաալիքը նշում է, որ Իսրայելը շարունակել է իր հարձակումները Գազայի հատվածի վրա, այդ թվում՝ մարդաշատ շուկայի և ջրամատակարարման կետի վրա, որի հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի։ Գազայի շուկայի վրա Իսրայելի կողմից իրականացված […] ...

Ճապոնիան սկսել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից օվկիանոսային 13-րդ արտանետումը

08:50 14.07.2025

Ճապոնիան սկսել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից օվկիանոսային 13-րդ արտանետումը

Ճապոնական «Տոկիո Էլեկտրիկ Փաուեր» (TEPCO) էներգետիկ ընկերության մասնագետները սկսել են «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի մաքրված տեխնոլոգիական ջրի տասներեքերորդ խմբաքանակի արտանետումը։ Այս մասին հայտարարել է ճապոնական ընկերությունը։ Հաջորդ փուլի շրջանակներում, ինչպես նախորդ անգամներում, նախատեսվում է օվկիանոս արտանետել 7,8 հազար տոննա ջուր։ 2011 թվականի մարտին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանին հարվածեց ցունամին, որը հանգեցրեց երեք ռեակտորների փլուզման, պայթյունների և մեծ քանակությամբ ռադիոակտիվ […] ...

Բիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը

08:39 14.07.2025

Բիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը

Բիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը, ըստ Binance կրիպտոարժույթային բորսայի առևտրային տվյալների։ «Binance Market Data-ի տվյալներով՝ Bitcoin-ը հատել է 120,000 դոլարի սահմանը և ներկայումս վաճառվում է 121,214.56 դոլարով», – ասվում է կայքում։ Բիթքոյնը իր նախորդ ռեկորդը սահմանեց ուրբաթ օրը, երբ դրա արժեքը գերազանցեց 116,000 դոլարը։ Բորսայի տեղեկատվության համաձայն՝ տարեսկզբից ի վեր […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:27 14.07.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP