23:06 19.03.2020
Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Կոմիտեի կազմով հրապարկեց Մեհրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով իր վճիռը` արձանագրելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում: Գործով որպես դիմումատուի ներկայացուցիչ էր հանդես եկել “Արա Ղազարյան իրավաբանական գրասենյակի տնօրեն փաստաբան Արա Ղազարյանը և Արտակ Զեյնալյանը:
Դիմումատուն հանգուցյալ Ալբերտ Մկրտումյանի այրին է, ով աշխատում էր Երևանի ՋԷԿ ՓԲԸ-ում որպես էլեկտրակայանի սպասարկման էլեկտրիկ: 2008 թվականի մարտի 6-ին, երբ նա վերանորոգման աշխատանքներ էր իրականացնում 6,000 վոլտանի տուրբինի ռեզերվային էլեկտրաապահովման սենյակում, էլեկտրահարման արդյունքում նա տեղում մահանում է:
ՄԻԵԴ-ին ուղղված իր գանգատում Դիմումատուն վիճարկում էր Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտումն այն հիմքով, որ իշխանությունները Ալբերտ Մկրտումյանի մահվան հանգամանքների շուրջ պատշաճ քննություն չէին իրականացրել: Մասնավորապես, նա պնդում էր, որ քննությունը իրեն` որպես Ալբերտ Մկրտումյանի իրավահաջորդի, հասանելի չի դարձվել, և աշխատավայրում տեղի ունեցած դեպքի շուրջ բազմակողմանի քննություն չի իրականացվել:
Իր վճռում ՄԻԵԴ-ը նկատել է, որ դիմումատուն չուներ այլ արդյունավետ պաշտպանության միջոց, քան այս քրեական դատավարության կարգով քննությունը: Նա մատնանշել է, որ դիմումատուի ամուսնու մահվան հանգամանքների վերաբերյալ վարույթը չորս անգամ կարճվել է, և երեք անգամ վարույթն իրականացնող մարմնի նման որոշումները վերացվել են դատական ստուգման արդյունքում, քանի որ վարույթն իրականացնող մարմինը չէր բացահայտել գործի բոլոր հանգամանքները:
Բացի այդ, ՄԻԵԴ-ը նշել է, որ բազմաթիվ բացթողումներ են եղել հատկապես վարույթի սկզբնական փուլում, որը բացասաբար է անդրադարձել գործի հանգամանքների բացահայտման հեռանկարի վրա: Մասնավորապես, դեպքի վայրը չէր պահպանվել, և քննիչի կողմից փորձաքննությունների չէին նշանակվել դեպքից հետո:
Վերջապես, ՄԻԵԴ-ը մատնանշել է այն դժվարությունները, որոնք դիմումատուն ստիպված էր հաղթահարել` փորձելով ճանաչվել տուժողի իրավահաջորդ, և այդպիսով, լիովին մասնակցել վարույթին:
Ուստի, ՄԻԵԴ-ը եզրահանգել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում` դրա ընթացակարգային ասպեկտով: Դատարանը նաև Դիմումատուին տրամադրել է 10,000 Եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում, և 1,600 Եվրո գումար` որպես ծախսերի հատուցում:
Վճռի ամբողջական տեքստը հասանելի է այստեղ:
18:07 22.07.2025
Եթե Իսրայելը չկատարի իր պարտավորությունները, կքննարկվեն հակազդեցության բոլոր տարբերակները․ ԿալլասԵվրամիությունը պատրաստ է դիմել տարբեր հակազդեցությունների, եթե Իսրայելի ղեկավարությունը հրաժարվի կատարել իր պարտավորությունները՝ պաշտպանելու Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին և թույլատրելու մարդասիրական ավտոշարասյուների մուտքը անկլավ, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը: «Եթե Իսրայելը չկատարի իր պարտավորությունները, կքննարկվեն հակազդեցության բոլոր տարբերակները», – գրել է նա X-ում։ Կալլասի խոսքով՝ հրեական պետության արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հետ […] ...
17:52 22.07.2025
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և մտքեր փոխանակել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին: ...
17:40 22.07.2025
Բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը ըստ Յամալի«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալը կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Իկեր Կասիլյաս։ Պաշտպաններ. Դանի Ալվես, Ժերար Պիկե, Սերխիո Ռամոս, Մարսելո։ Կիսապաշտպաններ. Զինեդին Զիդան, Լիոնել Մեսի, Նեյմար։ Հարձակվողներ. Ռոնալդինյո, Ռոնալդո, Կրիշտիանու Ռոնալդու։ ...
17:27 22.07.2025
Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստըԱյսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը։ Համաձայն նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության՝ մանրամասն անդրադարձ է կատարվել վարչական ակտերի բողոքարկման դեպքում դրանց գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերանայման նպատակով շրջանառաության մեջ դրված՝ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և […] ...
17:15 22.07.2025
Շուրջ 3 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող դպրոցի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի Երասխահունի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը 2023-2025 թվականների ընթացքում, օգտագործելով ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, ինչպես նաև պաշտոնեական կեղծիքներ կատարելով, իրեն վստահված ֆինանսական միջոցներից հափշտակել է ընդհանուր շուրջ 3 մլն ՀՀ դրամ գումար: Մասնավորապես՝ դպրոցի տնօրենի հետ փոխկապակցված մի […] ...