19:00 20.03.2020
Գյումրիի համատիրությունները կանխարգելող միջոցառումներ են ձեռնարկել բազմաբնակարան շենքերում: Ձեռք են բերել քլորի որոշակի քանակություն, որով լուծույթ են ստանում ու ախտահանում շենքերի մուտքերը: Դռների ու աստիճանավանդակների բռնակները համարվում են վիրուսի տարածման համար ռիսկային, իսկ քլորով ախտահանումը փորձված ու արդյունավետ միջոցներից է: Ամեն համատիրություն իր սպասարկման տարածքում մի քանի տասնյակ շենքերի մուտքերում ախտահանումներն ավարտելու է 3 օրում:
Մուտքերի ախտահանման պրոցեսը սկսվում է համապատասխան լուծույթի պատրաստումից:
Ջրի ու քլորի խառնուրդից ստանում են ախտահանիչ լուծույթ, որն օգտագործելուց առաջ համատիրության աշխատակիցները, նախ, համապատասխան արտահագուստ են կրում: Կիրառում են այն, ինչ ձեռքի տակ ունեն: Քլորի սուր հոտից ու հետևանքներից պաշտպանվելուց հետո համատիրության նախագահը մտնում է մուտքերը: Մուտքերի դռները, առաջինից մինչև վերջին հարկի աստիճանավանդակները, բռնակները քլորաջրով ախտահանում է: Ամեն մուտքի ախտահանումը, կախված նրանից, թե քանի հարկ է, 10-15 րոպե է տևում: Աշխատանքը համատիրության նախագահը մենակ է անում։
«Քլորամինի 3 տոկոսանոց լուծույթ ենք ստանում, որը ախտահանում է, եթե վիրուսներ կա, ոչնչացնում է: Անձնական պաշտպանիչ միջոցներ ենք կիրառել՝ դիմակ, արտահագուստ, որ քլորի հոտից վատ չզգանք: Մուտքերի, աստիճանավանդակների բռնակներն ախտահանում ենք քլորամինի լուծույթով: 3-4 օր հոտը մնում է մուտքերում, այսինքն՝ առնվազն այդքան ազդեցությունը պահում է: Բնակիչներն էլ մեկուսացված են: Տանից գրեթե դուրս չեն գալիս: Պարզ երևում է՝ մուտքերն ախտահանում ենք, բայց ոչ մի բնակիչ այդ պահին անգամ տնից դուրս չի գալիս»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի «Կարին» համատիրության նախագահ Սենիկ Եսայանը:
«Կարին» համատիրությունը 30-ից ավելի շենքեր է սպասարկում Անի և Մուշ 2-2 թաղամասերում: Իսկ ախտահանման ենթակա մուտքերի քանակը 178-ն է: Ախտահանումն ավարտելու են 3 օրում: Մուտքերի թիվն ավելի քիչ է, բայց ախտահանման ժամկետները նույնն են «Բարեկամություն» համատիրությունում: 115 մուտք են ախտահանելու:
Մուտքերի դռների բռնակները, աստիճանավանդակները վտանգավոր հատվածներն են, որոնք կարող են վիրուսի փոխանցման վտանգ ներկայացնել: Թեև, ելումուտը շենքերից նվազել է: Բնակիչները մեկուսացել են: Համատիրությունների աշխատակիցներն են նշում, որ իրենք ախտահանում են ամբողջ մուտքը, իսկ բնակիչները շարունակում են գործն ամեն օր, ամեն մեկն իր աստիճանահարթակն է լվանում հատուկ նյութերով:
Ախտահանիչ նյութերը համատիրությունները ձեռք են բերել իրենց միջոցներով: Առայժմ յուրաքանչյուր մուտք նախատեսված է մեկ անգամ ախտահանել: Կպահանջվի՞ արդյոք կրկնել ախտահանման աշխատանքները շենքերում ու քանի անգամ, կանխարգելիչ միջոցառումների հետագա անհրաժեշտությունից է կախված։
09:10 14.07.2025
Բայդենը խոստովանել է, որ ներման հրամանագրերը ավտոմատ կերպով են ստորագրվումԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ իր անունից ներման մասին որոշումները ստորագրելու համար օգտագործվել է ավտոմատ ստորագրություն, սակայն ասել է, որ ներման բոլոր որոշումները կայացվել են անձամբ իր կողմից, և որ ինքը ստիպված է եղել դիմել ավտոմատ ստորագրության ՝ փաստաթղթերի մեծ քանակի պատճառով։ «Դրանք չափազանց շատ էին», – ասել է Բայդենը The New […] ...
09:00 14.07.2025
Al Jazeera․ Գազայում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցիՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 95 պաղեստինցի, հաղորդում է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Հեռուստաալիքը նշում է, որ Իսրայելը շարունակել է իր հարձակումները Գազայի հատվածի վրա, այդ թվում՝ մարդաշատ շուկայի և ջրամատակարարման կետի վրա, որի հետևանքով զոհվել է առնվազն 95 պաղեստինցի։ Գազայի շուկայի վրա Իսրայելի կողմից իրականացված […] ...
08:50 14.07.2025
Ճապոնիան սկսել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից օվկիանոսային 13-րդ արտանետումըՃապոնական «Տոկիո Էլեկտրիկ Փաուեր» (TEPCO) էներգետիկ ընկերության մասնագետները սկսել են «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի մաքրված տեխնոլոգիական ջրի տասներեքերորդ խմբաքանակի արտանետումը։ Այս մասին հայտարարել է ճապոնական ընկերությունը։ Հաջորդ փուլի շրջանակներում, ինչպես նախորդ անգամներում, նախատեսվում է օվկիանոս արտանետել 7,8 հազար տոննա ջուր։ 2011 թվականի մարտին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանին հարվածեց ցունամին, որը հանգեցրեց երեք ռեակտորների փլուզման, պայթյունների և մեծ քանակությամբ ռադիոակտիվ […] ...
08:39 14.07.2025
Բիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարըԲիթքոյնի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 120,000 դոլարը, ըստ Binance կրիպտոարժույթային բորսայի առևտրային տվյալների։ «Binance Market Data-ի տվյալներով՝ Bitcoin-ը հատել է 120,000 դոլարի սահմանը և ներկայումս վաճառվում է 121,214.56 դոլարով», – ասվում է կայքում։ Բիթքոյնը իր նախորդ ռեկորդը սահմանեց ուրբաթ օրը, երբ դրա արժեքը գերազանցեց 116,000 դոլարը։ Բորսայի տեղեկատվության համաձայն՝ տարեսկզբից ի վեր […] ...
08:27 14.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:15 14.07.2025
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելԱյսօր նախատեսված է եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։ ...